Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Այնտրախտը» լրջորեն դիտարկում է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի տրանսֆերը ձեռք բերելու տարբերակը Նա 12 անգամ անվրեպ հարվածել է 11-մետրանոց նշակետից Բուլինգ, բողոքներ, ստուգումներ․ ինչ է բացահայտել կրթության տեսչությունը 2025-ին Արքայազն Էնդրյուն օգնել է Էփշտեյնին վայրէջք կատարել Մեծ Բրիտանիայում գտնվող բազաներում․ Telegraph «Նոր-Զովք»–ի անվտանգության պետը և անվտանգության աշխատակիցը ծեծել են սուպերմարկետի 19-ամյա բանվորին Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ Ղրիմի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել «Մուլտի Լեոն» ՍՊ ընկերությունը Երևանում շուրջ 16 տարի ապօրինի տարածքներ է օգտագործել. նախաձեռնվել է քրվարույթ Գվարդիայի ծառայողները կողոպուտի կասկածանքով ձերբակալել են երկու երիտասարդի Փեզեշքիանը հանձնարարական է տվել բանակցություններ սկսել Միացյալ Նահանգների հետ ՀՀ գիտական կենտրոնները կվերազինվեն 41 խոշոր սարքավորումներով. ամփոփվել են մրցույթի արդյունքները Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Օստրավայի բաց առաջնությունում

«Այնտրախտը» լրջորեն դիտարկում է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի տրանսֆերը ձեռք բերելու տարբերակըՆա 12 անգամ անվրեպ հարվածել է 11-մետրանոց նշակետիցԲուլինգ, բողոքներ, ստուգումներ․ ինչ է բացահայտել կրթության տեսչությունը 2025-ինԱրքայազն Էնդրյուն օգնել է Էփշտեյնին վայրէջք կատարել Մեծ Բրիտանիայում գտնվող բազաներում․ Telegraph«Նոր-Զովք»–ի անվտանգության պետը և անվտանգության աշխատակիցը ծեծել են սուպերմարկետի 19-ամյա բանվորինՓետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղՂրիմի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել«Մուլտի Լեոն» ՍՊ ընկերությունը Երևանում շուրջ 16 տարի ապօրինի տարածքներ է օգտագործել. նախաձեռնվել է քրվարույթԳվարդիայի ծառայողները կողոպուտի կասկածանքով ձերբակալել են երկու երիտասարդիՓեզեշքիանը հանձնարարական է տվել բանակցություններ սկսել Միացյալ Նահանգների հետՀՀ գիտական կենտրոնները կվերազինվեն 41 խոշոր սարքավորումներով. ամփոփվել են մրցույթի արդյունքներըԷլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Օստրավայի բաց առաջնությունումՇերը պարգևատրվել է Գրեմմիի հատուկ մրցանակովՔիմ Քարդաշյանը գաղտնի հանդիպումներ է ունենում «Ֆորմուլա 1»-ի լեգենդար մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնի հետՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչԿառլոս Ալկարասը կարիերայում առաջին անգամ դարձավ Australian Open-ի հաղթողՎագիֆ Խաչատրյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՄիհրան Հարությունյանը հերթական հաղթանակն է գրանցել խառը մենամարտերումԵրևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդումՍկսվել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսին մասնակցության հայտերի ընդունումըԲժիշկը բացահայտել է սուրճի օրական իդեալական չափաբաժինը հաշվարկելու միջոցԼյարդի ճարպային հիվանդութան դեմ դեղամիջոցը ճանաչվել է անօգուտՀայաստանի 5 ներկայացուցիչ կմասնակցի Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերինՇրջանառվող նյութը կրում է օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիոն միջամտության բնորոշ հատկանիշներ. վարչապետի խոսնակՍպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով. օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանովԵրկրորդ եռակողմ հանդիպումը Աբու Դաբիում կկայանա փետրվարի 4-5-ը. ՊեսկովՆոր մեղադրանք է առաջադրվել Սպարտակ Ղուկասյանի և Գյումրիի համայնքապետարանի պաշտոնյաների նկատմամբԵՄ դեսպանները վերսկսում են բանակցությունները Ուկրաինային տրամադրվող 90 միլիարդ եվրոյի վարկի շուրջԹուրքիայի դիրքորոշումն է՝ հանդես գալ ընդդեմ ռազմական միջամտության և աջակցել դիվանագիտությանըն ու երկխոսությանըՓրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը«Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի մուտքը հունիսի 1-ից կդառնա վճարովիԻրանը հրապարակել է բողոքի ցույցերի ժամանակ զnհված գրեթե 3000 մարդու անունՀնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետի դիմավորման արարողությունը՝ ՊՆ վարչական համալիրում (տեսանյութ)Ջրային պարեկները բացահայտել են նաև սիգի քողարկված տեղափոխման դեպքեր (տեսանյութ)Տեխնիկական խոտան՝ «Անգլերենի» միասնական քննության որոշ թեստերումՔննարկվել են «Էքսպո-2027» համաշխարհային ցուցահանդեսում ՀՀ ազգային տաղավարի հայեցակարգի հայտերըՄագիստրատուրայի և ասպիրանտուրայի ընդունելություն՝ Բոմբեյի տեխնոլոգիական համալսարանումԱլեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպանինՆախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. ՄեդվեդևՀայաստանում սուր շնչառական վարակների դեպքերը նվազել ենԹրամփը հերքել է Էփշտեյնի կղզում լինելու լուրերըԵրևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվաճառվենՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արմավիր» և «Գորիս» քրեակատարողական հիմնարկներԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայությունը աջակցություն է տրամադրում աշխատանքի և զբաղվածության ոլորտումՆախկին բարձրաստիճան պաշտոնյայի կողմից վերականգնվել է պետությանը պատճառված ավելի քան 36 մլն ՀՀ դրամի վնասըՊաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու մեջ. քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել էՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըԵվրոպային անհրաժեշտ է ուղիղ կապ Ռուսաստանի հետ. ԲարոՋուր չի լինի
Հայաստան

Քֆուրը, թքելը՝ որպես թավշյա խուլիգանության գլխավոր արժեք

Տարիներ առաջ՝ Սերժի վախտ, պատգամավորը քաղաքացուն ասել էր համբալ, ու դա դարձավ սկանդալ։ Պաշտոնյան քաղաքացուն վիրավորելու որևէ իրավունք չունի, առավել ևս որ իշխանությունից դժգոհության առիթներն անպակաս են, ու քաղաքացին քննադատում է տարբեր բառապաշարներով։ Ունեինք դեպքեր, չէ՞, որ քաղաղացուն պաշտոնյան ասում էր ուռոդ, կառավարության հրաժարական պահանջողներին ասում էին ղալաթ եք անում, Սամվել Ալեքսանյանն էլ էր իրեն Լֆիկ անվանած կնոջը ասում համբալ։ Լինում էին նաև սպառնալիքներ՝ կտամ դունչդ կծռեմ, սենց կանեմ, նենց կանեմ։ Մի հատ Նիկոլին աջակից կա, որ առաջ Հանրապետական դեպուտատ էր, Աշոտ Աղաբաբյանը, որ սաղ գիտակցական կյանքում եղել է նախկին իշխանություն, բայց հիմա նախկիններին է քննադատում, իբր ինքը նախկին չէ․ ուրեմն սա, այն ժամանակ ԵՏՄ մտնելու դեմ բողոքող ակտիվիսնտներին, որ իրեն ասում էին դավաճան, ասել էր․ ձեզ էշի պես ստեղ կանգնացրել ա, ինքը էնտեղ նստած ա։ Հավանաբար նկատի ուներ Նիկոլին, որը հենց դեմ էր ԵՏՄ-ին։ Լիքը դեպքեր կային, վիրավորողներն էլ սովորաբար նույն մարդիկ էին, իշխանական թիմից։ Հեղափոխություն արեցին, ասացին՝ մեզ ծեծում էին, նվաստացնում էին, այլևս քաղաքացին գերագույն արժեք է սրանից հետո ոչ ոք իրավունք չունի այդ տեքստով խոսելու հպարտ ժողովրդի հետ։ Բայց հիմա համբալը ամենաքնքույշ արտահայտությունը կարելի է համարել էսօրվա սեռական հայհոյանքների ու գործողությունների համեմատ։ Կարո՞ղ եք ասել մի դեպք, որ Առաքել Մովսիսյանը՝ հայտնի Շմայսը, իրեն ավելի վատ պահած լինի, քան Ալեն Սիմոնյանը, ում հանդեպ, ի դեպ, վատ էր պահում Շմայսը։ Ես չեմ հիշում։ Շմայսը Նիկոլին ԱԺ նիստում ասել էր դիշովկա, պատմություն էր դարձել, Ալեն Սիմոնյանը թքում է քաղաքացու վրա՝ ասում են, ներող, բայց ոնցոր անձրև էր։ Հիմա ո՞ր մեկն է ավելի վատ։ Գոնե նրան ներսում գործընկերներն ասում էին ամոթ ա, մեզ պատիվ չի բերում, սրան իր թիմում ծափահարում են։ Էսօր Ազգային ժողովում մի քիչ լարվել էր իրավիճակը, Ալեն Սիմոնյանը չէր կարողանում կարգավորել, պատգամավորը տեղից գոռում էր՝ եթե ուժերդ չեն հերիքում, թքի․ հասկանում ե՞ք, որովհետև էդ մարդու բարոյական կերպարն արդեն թքողն է։

Եթե իրենց նախկինում վատ էին պահում մի քանի հայտնի դեմքեր, էսօր իրենց վատ են պահում Շիշ Բռնողը, Վահագ Ալեքսանյանը, Քոչարյան Անդոնը, ԱԺ նախագահի աթոռին նստող Ալենը, նախկին համեստ տղա Արթուրը, Սիսակը ու անգամ մեծ մարդ Հովիկ Աղազարյանը, էն մյուսի անունը մոռացա։ Ո՞վ կմտածեր, որ միշտ համեստ ու անգամ խեղճ ու կրակ երևացողները կդառնան դեպուտատ ու կսկսեն հայհոյանքով խոսել քաղաքացու հետ։ 2014 թվականին ոստիկանապետի տեղակալ Լևոն Երանոսյանն ասել էր «Ով հանրապետության նախագահի հասցեին բան ուզենա ասել, ականջները կկտրեմ շան թուլի պես», Վլադիմիր Գասպարյանը խիստ նկատողություն էր հայտարարել, գործերն ուղարկեցին ՀՔԾ։ Հիմա Արթուր Հովհաննիսյան կերպարը, ախրանիկների ներկայությամբ ասում ա ականջներ կկտրեմ, լեզուդ կկտրեմ, Հովիկ Աղազարյան՝ պապուս թայ մարդը, ֆեյսբուքում սրան-նրան սեռական հայհոյանքներ է հնչեցնում ու շարունակում ա տանից դուրս գալ, երևի նույն դեմքով բարևում ա հարևաններին, նրանք էլ բարևն առնում են։ Դե արի սրանց բացատրի, որ Թաիլանդի վարչապետը ներողություն է խնդրել ձկնորսից, որի վրա բղավել էր։ Կամ՝ որ Ռումինիայի արտաքին գործերի նախարարը հրաժարական է տվել նախագահի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին «անբաններ» ու «նախկիններ» ասելու համար։ ՀՀԿ-ականները ինձնից նեղանում են, ասում են ինչի՞ ես մեզ համեմատում սրանց հետ․ մենք էդ կարգի այլանդակ մեզ չենք պահել։ Ինչ ճիշտ է, ճիշտ է, համաձայն եմ, այսպիսի բան չի եղել երբեք, անգամ Վանոների ժամանակ։

Բա սրանց պատկերացրած արդարադատությունը․ եթե էն ժամանակ գոնե էթիկայի հանձնաժողովը վարույթ էր իրականացնում կամ չէր իրականացնում, համարում էր, որ խախտում կա, բայց դա միայն բարոյական նախատինք էր, պատիժ չկար, հիմա ընդհանրապես քար անտարբերություն է։ Ո՛չ էթիկայի հանձնաժողով են ստեղծում, ո՛չ քրգործ են հարուցում, դիմումները մերժում են։ Դատախազությունն ասում է, որ ո՛չ քաղաքացու վրա թքելն է թեմա, ո՛չ լեզու ու ականջ կտրել սպառնալը, ո՛չ սեռական հայհոյանքն ու մյուս բաները։ Ընդհանրապես այսօրվա դատախազությունը, քննչական մարմինները այս իշխանության ներկայացուցիչների՝ ՔՊ-ականների արարքները քննել վախենում են, ինչ էլ լինի։ Ասում ես մարդ են ծեծել, հեչ, ասում ես հայհոյել են, հեչ, հնարավոր է կոռուպցիայով տուն են առել՝ հեչ, հակակոռուպցիոնի նախագահը էժանով տուն է առել՝ հեչ, արդարադատության նախարարն ու ԲԴԽ նախագահը նույն ոլորտում համատեղ բիզնես են անում՝ հեչ։ Թեկուզ ձևի համար քննեն-արդարացնեն, բայց չէ, չեն էլ քննում։ Ու էս միջավայրը ազդում է քաղաքացու վրա առաջին հերթին։ Երբ քաղաքացին տեսնում է, որ վարչապետից սկսած մինչև թիմի ամենաստորին անդամը ինչ ասես անում է ու մնում է անպատիժ, մտածում է՝ եթե դատախազությունը Ալենի արածին ընթացք չի տվել, կարող ա իմն էլ անցնի։ Շարժվում է Ալենի տրամաբանությամբ։ Ու տեղի է ունենում այն, որ, օրինակ, 2022 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է 24,5 տոկոսով կամ 7500-ով ավելի շատ հանցագործություն, քան նախորդ տարի։ Հլը պատրկերացրեք, որ ՔՊ-ականների արածների համար էլ գործ հարուցեին, երևի աճը կկազմեր 90 տոկոս։

Իշխանության ներկայացուցչի՝ բառապաշարի կոշտացմանը, գռեհկացմանը զուգահեռ, կոշտանում է քաղաքացու բառապաշարը։ Վերջերս մի դեպք կարդացի, որ Գյումրու 50-ամյա բնակիչ Ա․Կ.-ն, որ աշխատանք չունի ու դրա համար նյարդայնացած է, զանգել էր ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և վիրավորական արտահայտություններ հնչեցրել Նիկոլի հասցեին։ Ոստիկանությունը այցելել էր նրան անմիջապես ու վարույթ սկսել։ Խեղճ քաղաքացին չգիտեր, որ երբ սրանք վիրավորանքը քրեականացրեցին, վերաբերում էր միայն իշխանությանը վիրավորելուն, իսկ իշխանությունը վիրավորել կարող է։ Դրա համար քաղաքացի Ա․Կ-ն հայհոյելու համար կպատժվի, իսկ ԱԺ նախագահ Ա․Ս-ն հայհոյանքը խոսքից գործ դարձնելու համար կգործուղվի Բալի։

Իրականում իշխանականների խուլիգանական վարքը և իրավապահ համակարգի անգործությունը վատ ազդակ են քաղաքացու համար։ Սա ուղերձ է, որ հարգելի քաղաքացի, չկա կառույց, չկա որևէ պետական հիմնարկ, որը զբաղվելու է քո խախտված իրավունքներով՝ տունդ ես կորցրել, մնացել ես դրսում, զավակդ է զոհվել կացարանում հրդեհից, ծեծ ես կերել պաշտոնյայի կողմից, վիրավորել են, թքել են վրադ, դու ոչ մի տեղ չես կարող դիմել։ Դու պետք է քո ձևով, առանձին առանձին, թե միավորված՝ տեր կանգնես քո իրավուերին։ ԵՄ դեսպան տիկին Վիկտորինին թթու խոսք էին ասել, ասում էր՝ ինձ անհանգստացնում է ատելության խոսքն այս երկրում, բայց որ քաղաքացուն ինչ ասես ասում են ու անում են, չկա որևէ արձագանք։

Մեր երկրում բարոյական արժեքների խիստ անկում է, չեմ ասում հեղափոխական արժեքների, որովհետև սրանց արած հեղափոխությունը երբեք որևէ արժեք չի ունեցել։ Խուլիգանությունը արժեք չունի։ Էս թիմում բարոյական արժեքի պակաս կա։ Սրանք անգամ իրար են հայհոյում, հետո դառնում թիմակից։ Վահագգն Ալեքսանյանը 2018 թվականի հեղափոխությոնից հետո ինչ ասես չէր գրում, հայհոյում էր իշխանության ներկայացուցիչներին, մինչև պաշտոն տվեցին, խորհրդարանի ներսում ՔՊ-ն ու Լուսավոր Հայաստանը իրար կերան, էլ քաղաքական տրյապկա, էլ անբարոյականի վաստակ, Էդմոն Մարուքյանը ճլոթի կերավ, հետո դարձան իշխանության կցորդ, Սերգեյ Բագրատյանն ու ՔՊ-ականները 2019 թվի քաղաքացու օրը նշեցին իրար ծեծելով, հետո Բագրատյանը մի գիշերում դարձավ նիկոլական, Ջհանգիրյանի, Արսենյանի պատմություններն էլ չանեմ։ Այսինքն բարոյական ցուցանիշներից զուրկ իշխանություն է սա։

Կարճ ասած՝ ձեզ խաբել են, ժողովուրդ ջան, ասելով, իբր դու արժեք ես իրենց համար։ Դու իրենց համար միայն միջոց էիր իշխանությունը զավթելու համար, հետո՝ միջոց էիր իշխանությունը պահելու համար, հետո՝ թուրքերի հետ հարաբերություն կառուցելու համար։ Դու իրենց համար մատերիալ էիր, որ տուգանվես, որ փռվես ասֆալտին, ուղարկվես Եռաբլուր։ Իհարկե՝ այդ մասին դու մանրից ավելի լավ ես հասկանում ու պատկերացնում, բայց արդեն բանը բանից անցած կլինի:

yerevan.today