Ինչպես էին նիկոլականները ՀՀ–ում ՌԴ դեսպանատան դիմաց այրում Ռուսաստանի դրոշը (տեսանյութ)
7or.am-ը գրում է. Ադրբեջանական դրոշն այրելու թեման այս օրերին ամենաքննարկվողներից է։ Ոմանք դրական են գնահատում, ոմանք՝ բացասական, ոմանք՝ անտարբեր են։
Ադրբեջանի դրոշն այրելը բացասական գնահատեցին օդիոզ նիկոլականներն ու իշխանամերձ շրջանակնները՝ հին ու նոր հաճախորդները։ Նրանք թշնամու դրոշն այրելը սխալ են համարում, գտնում են, որ դա բարբարոսություն է և վնասում է Հայաստանին։
Մի կողմ թողնելով ՔՊ–ականների ու ՔՊ–ամերձների գնահատականները քննարկելու հարցը՝ արժե հիշել, որ ՀՀ–ում ՌԴ դեսպանատան դիմաց Ռուսաստանի դրոշն այրելու հարցում տարիներ առաջ աչքի էին ընկել ներկայիս նիկոլականները՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Նիկոլ Փաշինյանի մամլո նախկին խոսնակ Մանե Գևորգյանը, ներկայումս Նիկոլ Փաշինյանի օգնական աշխատող Դավիթ Գևորգյանը, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը և այլք։
Կից ներկայացված տեսանյութում երևում են վերը նշված բոլոր դեմքերը։ Երևում են նրանք, ովքեր վաղուցվանից են փչացնում մեր ռազմավարական դաշնակից ՌԴ–ի հետ հարաբերություններն ու սպասարկում դրսի ուժերի շահերը։
Ի դեպ, այն օրերին նիկոլենք վատ չէին զգում դրոշ այրելու ակցիայից ու չէին ասում, որ դա կվնասի Հայաստանի շահերին։ Հիմա նրանք վատ են զգում ադրբեջանական դրոշի այրումից։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Visa-ն իր անվտանգությունը հանձնում է արհեստական բանականությանը