Փորձելու ենք անցնել Տեղի անցակետը և շարժվել դեպի Բերձորի միջանցք. Զոհվածների հարազատները «Եռաբլուրից» երթ են սկսում
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն այսօր` մարտի 31-ին, հավաքվել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնից եւ մտադիր են երթ իրականացնել դեպի Սյունիք: Նրանք նշել են, որ ուզում են տեղում պարզել, թե ինչպես է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներխուժել ադրբեջանական զինուժը եւ ինչո՞ւ է Բերձորի միջանցքը մինչեւ հիմա փակ:
«Եռաբլուրում» են նաեւ ՀՀ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը, Երեւանի նախկին քաղաքապետ, ԵԿՄ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը, նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը, ՀԴԿ նախագահ Արագ Գ. Սարգսյանը:
Զոհված զինծառայողների ծնողների խոսքով, իրենք փորձելու են հասնել մինչեւ Բերձորի միջանցք, եթե իհարկե, իրենց դա թույլ տան:
44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Կա Հաագայի դատարանի որոշումը, իսկ Ալիեւը հայտարարում է, որ ճանապարհը բաց է, մենք գնում ենք հասկանալու, թե որքանով է բաց ճանապարհը: Երկրորդ, ուզում ենք հասկանալ, թե մեր սահմաններին ինչ իրավիճակ է, քանի որ մենք տեսանք, որ երբ երեկ հակառակորդի առաջխաղացում էր եղել, առաջին աստիճանի տագնապ էր հայտարարվել, անգամ այդ դեպքում բավարար պարզաբանում չեղավ ՊՆ-ի ու կառավարության կողմից»:
Նա հավելեց, որ պետք է փորձեն անցնել Տեղ գյուղում դրված անցակետը. «Տարօրինակ ձեւով, այդտեղի անցակետը ոչ թուրքական է, ոչ ռուսական, այլ հայկական է: Ինչի՞ պետք է չթողնենք, որ մենք անցնենք: Խաղաղ գնում ենք, թող գան մեր անվտանգությունն ապահովեն: Այսօր սկսում ենք երթը, եթե այսօր չհասցնենք, վաղը կփորձենք արդեն հասնել Բերձորի միջանցք»:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Visa-ն իր անվտանգությունը հանձնում է արհեստական բանականությանը