Ռուս խաղաղապահների ցուցաբերած զգուշավորությունը տեղին է. Գուրգեն Ներսիսյանը՝ Լաչինի միջանցքը ուժով չբացելու մասին
Ռուս խաղաղապահների ցուցաբերած զգուշավորությունը տեղին է: Այս մասին այսօր՝ մարտի 23-ին, Արցախում մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու ռուս խաղաղապահները չեն կատարում իրենց պարտականությունը եւ չեն ապահովում անխափան երթեւեկություն Լաչինի միջանցքով:
«Եթե խոսում ենք ճանապարհի արգելափակմանը մասնակից ադրբեջանցիներին հեռացնելու մասին, ըտ էության, ենթադրում եմ, որ ռուս խաղաղապահները դա պետք է կատարեն ֆիզիկական ուժ, բռնություն գործադրելու եղանակով: Ակնհայտ է, որ այդ քայլը կարող է իրավիճակի սրման, վատթարացման տանել: Կարծում եմ՝ ռուս խաղաղապահների ցուցաբերած զգուշավորությունը տեղին է: Այդ պատճառով նրանք փորձում են խնդիրը լուծել քննարկումների, դիվանագիտական ուղիների գործադրման միջոցով»,-ասաց նա:
Պետնախարարի խոսքով, երբ Ադրբեջանը ներկայացնում է այն փաստարկը, թե Արցախից անօրինական հանքանյութ է արտահանվում, իբր Հայաստանից Արցախ զենք է տեղափոխվում, այս մտահոգությունները ռուսական կողմը փարատելու համար քննարկել է նաեւ հնարավոր տեխնիկական միջոցների գործադրմամբ այդ խնդիրը կարգավորելու հարցը:
«Բայց ի վերջո, Ադրբեջանն իր քայլերով հաստատեց, որ այդ հայտարարությունները ընդամենը ձեւական պատճառաբանություններ են, նույնիսկ տեխնիկական սարքերի միջոցով բեռնատարների վերահսկման միջոցով նրանց մտահոգությունները չեն փարատվում: Ադրբեջանը լրացուցիչ մեկ այլ պահանջ ներկայացրեց՝ ճանապարհին անցակետ տեղադրելու վերաբերյալ: Սա ցույց տվեց Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները: Սա եւս վկայում է, որ խաղաղապահների կողմից շարունակաբար ձեռնարկվում են բոլոր միջոցները հնարավոր խաղաղ ճանապարհով այդ խնդիրը հանգուցալուծելու ուղղությամբ»,ընդգծեց Գուրգեն Ներսիսյանը՝ կարծիք հայտնելով, որ հնարավոր բոլոր միջոցների սպառման դեպքում, անհամեմատ ավելի առարկայական քայլեր կձեռնարկվեն»,-ասաց Գուրգեն Ներսիսյանը:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Visa-ն իր անվտանգությունը հանձնում է արհեստական բանականությանը