Փաշինյանը Պուտինին խնդրել է Ռուսաստանի դրոշները տեղադրել Հայաստանի սահմանին, որ թուրքը չմտնի. Շարմազանով
«Հո իջևանցի Նիկոլի համար ՆԱՏՕ-ի կամ աշխարհաքաղաքական կենտրոնների աչքերը չէ՞ր ուռել. պարզից էլ պարզ է՝ նրան իշխանության են բերել ընդամենը Ռուսաստանին Հարավային Կովկասից հեռացնելու համար, իսկ Փաշինյանն էլ կատարում է իր առաջ դրված պահանջները, որոնք դրել է նաև ԱՄՆ ազգային անվտանգության գծով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը՝ հայ ժողովրդին իր պատմական կաղապարներից ձերբազատվելու մասին արած հայտարարությամբ, այնպես որ, պետք է զարմանալ, եթե նա հայկական շահից բխող որևէ քայլ անի»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում խոսելով միջազգային հանրության կողմից Փաշինյանի իշխանության վերաբերյալ տրված գնահատականների բացակայության ու վարած արտաքին քաղաքականության մասին, նման տեսակետ հայտնեց Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։
«Դաշնակիցների մասին հիմա խոսում են կենացներով, և դա այն դեպքում, երբ ԵՄ 100 դիտորդը չեն կարող երբեք Ադրբեջանին թույլ չտալ որևէ գործողություն անել։ Առհասարակ, Եվրամիությունը՝ որպես հավաքական միավոր, եթե դեղ ունի, թող իր գլխին քսի, չէ՞ որ ԵՄ անդամ Կիպրոսի մեծ մասն օկուպացված է Թուրքիայի կողմից։ Մյուս կողմից՝ մեր դաշնակից Ռուսաստանի շնորհիվ է, որ Արցախում դեռ ապրում են հայեր, և եթե Ռուսաստանն այդքան վատ դաշնակից էր, այդ դեպքում ինչո՞ւ է Փաշինյանը Պուտինին խնդրել Ռուսաստանի դրոշները տեղադրել Հայաստանի սահմանին, որ թուրքը չմտնի Հայաստան. սա խոստովանել է ինքը՝ Փաշինյանը, բայց հիմա ասում է, թե ռուսական ռազմաբազան սպառնալիք է»,- ասաց Շարմազանովը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ