«Պարո՛ն չուչել, բեմի՛ ստրուկ, մեզ մեր երկրում սարքել ես ստրուկ». քաղաքացին՝ Փաշինյանին
«Ինձ ասացին՝ քո նպաստը կտրած է նրա համար, որ դու չունես մշտական բնակության վայր: Ես ո՞նց ունենամ բնակության վայր, երբ մինչև ՊՆ նախկին շենք տեղափոխվելս վարձով ապրող էի, հաճախակի տուն էի փոխում: Ես քեզ ո՞նց ներկայացնեմ, հարգելի դեբիլ սոցապ, որ ես բնակվում եմ տվյալ հասցեում մի քանի տարի: Վարձով ապրողը նորմալ է, չէ՞, որ տեղափոխվում է անընդհատ»,-ՊԵԿ-ի դիմաց ՊՆ նախկին շենքի բնակիչների բողոքի ակցիայի ժամանակ ասաց երկու անչափահաս երեխաների մայր Անուշիկ Ավետիսյանը:
Նա նշեց, որ իր 4 ամսեկան տղան 3 օր առաջ է հիվանդանոցից դուրս գրվել, ունեցել է միակողմանի թոքաբորբ և բրոնխիտ. «Սրա մեղավորը միայն իմ տուպոյ վարչապետն է, ուրիշ ոչ մեկ: Որ սրա նմանները նստել են իշխանության գլուխ, թուրքին օգնություն են ուղարկում, մեր հետ թուրքից բեթար են վարվում: Հիմա իմ երեխան գտնվում է մեքենայի մեջ, ապարատով է շնչում, ես այդ վիճակում եկել՝ հասել եմ այստեղ: Եթե այստեղ էլ չեմ, ուրեմն՝ վրանի մեջ եմ, մեր տունը վրանն է: Մենք մնալու ենք այստեղ, ես մի քանի օրից իրերս եմ բերելու՝ դիվան, բազկաթոռ, դնեմ էս ոչխարաշենի դեմը ու սկսեմ ապրել, որ մեր ստոր, անինքնասեր, դիշովկա վարչապետը գա՝ տեսնի՝ մենք որտեղ ենք ապրում: Թափթփուկ, փալաս. ինքը այդքան մի բան է: Տաբուրետկեն ձեռը՝ մարզերում ընկած ձայն էր հավաքում, որ տաբուրետկեն աթոռ դառնա, վարչապետ նստի, այդ ժամանակ մենք իրեն օգնեցինք՝ իր տաբուրետկային մեջք մեխեցինք՝ հենվեց:
Հիմա ինքը մեզ մեր եղած-չեղած տներից հանում՝ շպրտում է դուրս, որովհետև սոված փորը կշտացել է, իր բոմժ երեխեքը դարձել են արդեն խնամված, մշակված, և այլն, մեզ էլ սարքել է իր նախկին ընտանիքի անդամներից մեկը՝ բոմժ էին, սոված էին, հիմա մեզ է տենց սարքել: Կշտացել ա արդեն, էլ աչքին բան չի երևում: Իսկ էն ժամանակ, որ մուրում էր, աղաչում էր ժողովրդին՝ խնդրում եմ՝ ձայն տվեք, վստահեք, հավատացեք ինձ, այդ ժամանակ չէր հիշում, որ ինքը ոնց բոմժ եղել էր կառավարության մեջ, որ իրեն ոչ ոք այն ժամանակ չէր լսում, չոբանի շան պես իրեն ուղղակի տշում էին այստեղից այնտեղ: Հաչալու բան կար՝ իրեն տանում էին՝ հաչում էր: Էդքան մի բան: Հիմա մի քիչ վիզը հաստացել ա, փորը մեծացել ա, ըստ իր ընտանիքի՝ դարձել է ինչ-որ մի բան, որոշել է այս հասարակությունը, որ ՀՀ օրինական քաղաքացիներ են, ոտնահարի մեր իրավունքները: Էդ բա ո՞ւր էիր, այս սոված շուն, ժամանակին դու, որ սմետանը երազում էիր ուտեիր: Էնքան իր կենսագրությունից մանրամասներ գիտեմ, ուղղակի այդքան չկա, որ հիշեմ: Իրեն ուղղակի պետք է կանգնածդ տեղը հայհոյես, վիրավորես, ուրիշ ոչ մի բան:
Իր ամբողջ ընտանիքը քնում-արթնանում է քֆուրի ու անեծքի տակ, որից ինքը միայն հաճույք է ստանում: Մարդ կա՝ ինքնասիրություն ունի, դրանից մարդ է սպանում, ինքը այդ հայհոյանքը օրը տասը անգամ լսելով հանդերձ՝ միայն ողջունում է: Դե, եկել եմ՝ շարունակեմ, հեսա շարանով քեզ կդիմեմ, պարոն չուչել, վարչապետ, տրյապկա, ես դրան ինչ էլ ասեմ՝ ոչ ազդվում է, ո՛չ վիրավորվում: Էս երեխեքը, որ էս օրին են, հասել են այստեղ, իր միմոս կապիկ աղջիկները, որ բոտեքսով ու բանով դարձել են միսեր, լեդիներ, ինքը այդ ամենը մոռացել է, որ մեր շնորհիվ էր, որ այսօր իր կինը սալոնից է օգտվում, որ իր շուռուպիկները դարձել են մազեր: Ինքը ժողովրդով է այդ ամենի տեղը իմացել: Սոված շներ, սալոնի կողքով անցնում էիք, երազում էիք՝ տեսնես՝ մեջը ո՞նց է այդ ֆենի ձենը փչում, հիմա այսօր ծառա եք պահում, մեզ էլ սարքել եք մեր երկրի մեջ ստրո՞ւկ»:
Մանրամասները՝ տեսանյութում


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ