Կառավարության որոշմամբ «Ոսկու շուկան» այսօրվանից փակվել է
Մովսես Խորենացի 24 հասցեում գործող «Ոսկու աշխարհ» տոնավաճառի աշխատողները տեղյակ չէին, որ այսօրվանից շուկան փակ է։ Նրանք սովորականի պես եկել էին աշխատանքի, բայց դռները փակ էին։ Նրանք NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում չցանկացան մեկնաբանել Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի որոշումը, որի համաձայն՝ դադարեցվել են շուկայի աշխատանքները՝ հրդեհային անվտանգության պահանջների խախտումների հայտնաբերման պատճառով։
«Եկել էի գործի, բայց հիմա հետ եմ գնում տուն՝ ինչպես կորոնավիրուսի ժամանակ տնից դուրս չէի գալիս, թե ինչով պետք է ապրի էս ժողովուրդը՝ չգիտեմ»,– ասաց աշխատակիցներից մեկը, որը նույնիսկ չգիտեր, որ իրենց հիմնարկում հրդեհատեխնիկական հետազոտություն է արվել։
Նախօրեին հաղորդել էինք, որ Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի որոշմամբ՝ դադարեցվել է «Ոսկու աշխարհ» տոնավաճառի աշխատանքները։
Տեսչական մարմնի ղեկավարի 2023 թվականի հունվարի 25-ի հանձնարարագրի հիման վրա՝ հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել «Վաղարշ եւ Որդիներ կոնցեռն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում, որի արդյունքում պարզվել է, որ «Ոսկու աշխարհի» շենքերը եւ շինությունները շահագործվում են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ թերություններով եւ խախտումներով, որոնք էլ կարող են անմիջականորեն եւ ուղղակի սպառնալիք ստեղծել հրդեհների առաջացման եւ մարդկանց անվտանգության համար։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր