Օրվա իշխանությունները հետևողականորեն սկսել են քանդել, ոչնչացնել մեր եսը, այն եսը, որով մենք պետք է ներկայանանք աշխարհին․ Հայկազ Հարությունյան. (տեսանյութ)
Նախորդ հանրագումարից անցել է գրեթե 4 տարի, հայոց անկախության ամոթալի 4 տարիները։ 4 տարիներ, երբ մեր պետականությունը զավթած իշխանությունը փորձում է պետությունը տանել անկման և այս ամենը, անշուշտ, պետք էր իր գործելաոճի համար կրեր հայ երիտասարդության և դաշնակացության երիտասարդական կառույցի գործելաոճի համար։ Այս մասին ՀՅԴ Երիտասարդականի Համաշխարհային համագումարի բացման պաշտոնական արարողության ժամանակ ասաց ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության ներկայացուցիչ, «Արցախի համար» նախաձեռնության անդամ, 44-օրյա պաետրազմի մասնակից, բժիշկ Հայկազ Հարությունյանը։ «Նախորդ հանրագումարից անցած այս շրջանը եկեք համեմատենք, բաժանենք երկու մասի՝ հետպատերազմյան և նախապատերազմյան։ 2018թ․ կեղծ գաղափարներով փողոց հանեցին հայ երիտասարդությանը և խժռեցին նրանց ներուժը, որը հետագայում պետք է դառնար պատմական արդարության և արժանապատվության համար պայքարող տեսակի, կամքի, տոկունության նվազեցման պատճառ։ Այս ամենը մեզ ստիպեց, որպեսզի մենք որդեգրենք քաղաքական գիտակցության արժեհամակարգային սովի հագեցման գործիքները և հայ երիտասարդությանը կրթենք այս ուղղությամբ։ Այս ամենի հետևանքը, սակայն, կանգնեց 2020թ․ սեպտեմբերի 27-ին, հերթական Արցախյան պատերազմ, ոտքի կանգնեց ազգի սերուցքը, այդ թվում նաև ՀՅԴ երիտասարդները։ Աշխարհազորայինների կողքին կռվում էին նաև հայ երիտասարդները, ունեցանք դաշնակցական երիտասարդներից բազում զոհեր, ովքեր հետագայում պետք է դառնային նորոգման նոր ճանապարհներ, նոր միջոցներ»,- ասաց նա։
Նա հիշեցրեց, որ Պարույր Սևակը այսպես էր ձևակերպել աշխարհի կարգը․ «Եսը խառնել մեծ Մենքի հետ․․․»․ «Սակայն օրվա իշխանությունները հետևողականորեն սկսել են քանդել, ոչնչացնել մեր եսը, այն եսը, որով մենք պետք է ներկայանանք աշխարհին։ Սա պատճառ էր, որպեսզի մենք կարողանանք մեր եսի ինքնության պահպանման համար ամեն տեղ և ամեն ուր պայքարել, թե՛ ներքին, և թե՛ արտաքին թշնամու առջև։ Ամոթալի կապիտուլացիայից հետո այս ամենը շարունակվում է։ դաշնակցական գործիչ, փիլիսոփա Հայկ Ասատրյանի խոսքերը վերհիշելով՝ «Մեծարգո այրերի նպատակների, գործերի ուղղության լքումը հետևանքն է ոգու սպառման, սպառումն է մայրը ամենայն այլասերումի, մտքի, զգացումի, քաղաքական կորովի,թե բարոյականի։
Նման այլասերմունքի արդյունքն է պարտվողական հոգեվիճակը, պատուհասվելը դառնում են անխուսափելի, եթե չլինի գործուն պարտվողական հոգեվիճակը հաղթահարող վերածնական կամքը։ Առանց վերածննդի կարելի չէ հոգեվիճակ, որով հնարավոր կլինի ճակատագիր փոխել»։ Այո, մեզ այսօր անհրաժեշտ է մեր ճակատագիրը փոխել։ Վերածծնդի մոհիկանը, անշուշտ, պետք է լինի երիտասարդությունը, իսկ երիտասարդության առաջամարտիկը՝ ազգային ոգով կրթված հայ երիտասարդը, այդ թվում նաև դաշնակցական երիտասարդը»,- ասաց նա։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր