Թիվ 1 զենքը թուրքի ձեռքը դնում ենք մենք մեր անտարբերությամբ, 15 հոգու կյանք ուղղակի մատաղե՞լ ու սա պետք է մարսվի՞. Եփրեմ Մարգարյան (տեսանյութ)
Զինվորականները հեքիաթային ու աբսուրդի ժանրից են որակում 15 զինվորի կյանք խլած՝ վաշտի կացարանում բռնկված հրդեհի պատճառների մասին պետական մակարդակով շրջանառության մեջ դրված վարկածը։
«Աբսուրդի ժանրից է, ո՞նց կարող է 18 տարեկան երիտասարդը, որն անցել է պատերազմի միջով, չկարողանա հրդեհից դուրս գալ»,- նշել է մահապարտ ազատամարտիկ, արցախյան երեք պատերազմների մասնակից Եփրեմ Մարգարյանը։
Ինչ վերաբերում է այն փաստին, որ կացարանի պատուհանները եղել են զմռսված՝ ճաղավանդակներով՝ ազատամարտիկն արձագանքել է.«Լավ, ճաղավանդակներ են եղել, ցելոֆանով պատված, դրսում գտնվողներից մեկի համար դժվա՞ր էր պատռել ցելոֆաններից մեկն ու բղավել հրդեհ է, իսկ դուք գիտեք զինվորների զգոնությունը, նրա ենթագիտակցության մեջ արդեն նստվածք է տվել ձայնից անմիջապես արթնանալը»։
Ըստ նրա՝ զինվորները կարող էին ներքնակները գցել իրենց վրա ու դուրս գալ, ճիշտ է, այրվածքներով, բայց դուրս կգային։ Ավելին նա առաջարկել է կացարանում լցնել 10 լիտր բենզին ու հրդեհել՝ իրեն տալով մեկ ներքնակ, եւ ինքը բոլորի ներկայությամբ դուրս կգա այդ կացարանից։
«Ինչո՞վ են մտածում վերեւներում նստածները, սա ո՞ր մի զինվորականի, ո՞ր մի գեներալի խղճին է նորից մնալու ու սա պետք է մարսվի՞, մի քանի օր սգան ու նորից հանարդտվեն, անցնի գնա՞»,- հայտարարել է Ե. Մարգարյանը՝ կոչ անելով դատախազությանն ու ԱԱԾ-ին պարզել բոլոր հանգամանքները։
Նա անընդունելի է համարել հանրության շրջանում առկա այս անտարբերությունը՝ նշելով, որ պատերազմն անխուսափելի է, իսկ թուրքի ձեռքը թիվ 1 զենքը մենք են դնում մեր անտարբերությամբ։
Մանրամասները՝ տեսանյութում։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր