Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Չինաստանը գործարկել է Նանչան–Բաքու երկաթուղային բեռնափոխադրումները Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքով ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը Իրանից դեպի Հայաստան երկու չվերթ է չեղարկվել Եգիպտոսից Գազա է վերադարձել պաղեստինցիների առաջին խումբը Ովքեր են Ալեն Սիմոնյանի հետ մեկնում Մոսկվա Կարծում եմ՝ մենք կարող ենք լավ լուրեր ունենալ. Թրամփ Եթե Միացյալ Նահանգները զիջումների գնան, Իրանը կնվազեցնի ուրանի հարստացման մակարդակը Չեխիան սահմանափակել է ռուս դիվանագետների տեղաշարժը «Պահեստարան» նախագիծը ենթադրում է հազվագյուտ հողային մետաղների գնում և պահեստավորում. The New York Times Ռուսական հարվածի պատճառով Խարկովում ավելի քան 820 բնակելի շենք է մնացել առանց ջեռուցման` 20-աստիճան ցրտին Ակնկալում ենք՝ Երևանի քաղաքականությունը մեր ռազմավարական պարտությանը ձգտող ​​դաշինքների չափանիշներ չի ենթադրում. ՌԴ ԱԳՆ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատախազություն (տեսանյութ)

Չինաստանը գործարկել է Նանչան–Բաքու երկաթուղային բեռնափոխադրումները Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքովԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցըԻրանից դեպի Հայաստան երկու չվերթ է չեղարկվել Եգիպտոսից Գազա է վերադարձել պաղեստինցիների առաջին խումբըՈվքեր են Ալեն Սիմոնյանի հետ մեկնում Մոսկվա Կարծում եմ՝ մենք կարող ենք լավ լուրեր ունենալ. ԹրամփՀրանտ-Լեոն Ռանոսը նոր ակումբ ունի․ պաշտոնականԵթե Միացյալ Նահանգները զիջումների գնան, Իրանը կնվազեցնի ուրանի հարստացման մակարդակըՉեխիան սահմանափակել է ռուս դիվանագետների տեղաշարժը«Պահեստարան» նախագիծը ենթադրում է հազվագյուտ հողային մետաղների գնում և պահեստավորում. The New York TimesՌուսական հարվածի պատճառով Խարկովում ավելի քան 820 բնակելի շենք է մնացել առանց ջեռուցման` 20-աստիճան ցրտինԱկնկալում ենք՝ Երևանի քաղաքականությունը մեր ռազմավարական պարտությանը ձգտող ​​դաշինքների չափանիշներ չի ենթադրում. ՌԴ ԱԳՆՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատախազություն (տեսանյութ)Հայտնաբերվել է 451 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Դա նշանակում է ամեն ինչ անել, որ ԹՐԻՓՓ-ը հանկարծ չաշխատի․ Ալեն Սիմոնյանը՝ Ռուսաստանի ԹՐԻՓՓ-ին միանալու հավանականության մասինՎտանգը կանխվել է. իրականացվել են ապամոնտաժման աշխատանքներՄի շարք հասցեներում լույս չի լինիԱՄՆ նախագահի հատուկ բանագնացն ու Իրանի ԱԳ նախարարը կհանդիպեն Ստամբուլում. AxiosՊոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներՋրային պարեկները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. 23-ամյա երիտասարդը կալանավորվել էՀայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներՀնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. ՄոդիSMS-ը թույլ օղակ է. ինչո՞ւ են հազարավոր մարդկանց WhatsApp-ի հաշիվները կոտրել և ինչպես խուսափել դրանիցՄարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվերԻսպանիան աջակցում է Հայաստանին խաղաղության գործընթացումՌուսաստանի կարծիքով Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ պետություն ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ ենԻնչպես են թույլ տվել ԲԿ-ում պատարագ մատուցելԻրանա-ամերիկյան բանակցությունները կարող են տեղի ունենալ Թուրքիայում. ISNAՈՒԵՖԱ-ի FDEP ծրագիրն առաջին անգամ անցկացվում է ՀայաստանումՖրանսիայի դեսպանն ընդունել է Հայաստանում ուսումնառող Ֆրանսիայի ռազմական ակադեմիայի ուսանողներինՕդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ ձնախառն անձրև, լեռնային առանձին շրջաններում բուք կլինիԺաննա Անդրեասյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականինԱդրբեջանցիները կոտրել են Վաղուհաս գյուղի եկեղեցու խաչքարը, պոկել սրբապատկերներըՀայտնի են «Հայաստանի դպրոցական լավագույն մինի այգի 2025» մրցույթի հաղթողները (ֆոտոշարք)Քարաթափում՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Ջերմուկ տանող հատվածումՀնդկաստանի ԶՈւ պաշտպանության շտաբի պետն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՊարսից ծոցում, փոխադարձ սպառնալիքներ ու զգուշացումներ․ ԱՄՆ-Իրան առճակատումը չի թուլանումՀնդկաստանի ԶՈւ պաշտպանության շտաբի պետն այցելել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիաԿաշառք և դատարանի որոշման անտեսում․ աղմկահարույց իրավական գործեր՝ Երևանում ղեկավար պաշտոն զբաղեցնողների հանդեպՀանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներԼարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար«Այնտրախտը» լրջորեն դիտարկում է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի տրանսֆերը ձեռք բերելու տարբերակըՆա 12 անգամ անվրեպ հարվածել է 11-մետրանոց նշակետիցԲուլինգ, բողոքներ, ստուգումներ․ ինչ է բացահայտել կրթության տեսչությունը 2025-ինԱրքայազն Էնդրյուն օգնել է Էփշտեյնին վայրէջք կատարել Մեծ Բրիտանիայում գտնվող բազաներում․ Telegraph«Նոր-Զովք»–ի անվտանգության պետը և անվտանգության աշխատակիցը ծեծել են սուպերմարկետի 19-ամյա բանվորինՓետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղՂրիմի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել«Մուլտի Լեոն» ՍՊ ընկերությունը Երևանում շուրջ 16 տարի ապօրինի տարածքներ է օգտագործել. նախաձեռնվել է քրվարույթ

«Իրանի լռությունը պատահական չէ. ճանապարհը կարող է բացվել թե՛ Մոսկվայից, թե՛ Վաշինգտոնից հնարավոր զանգով». Տաթևիկ Հայրապետյան

Պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանի կարծիքով՝ երբ Ալիևը խոսում է խաղաղության մասին, նկատի ունի՝ խաղաղություն՝ առանց հայերի:

«Բաքվի համար խաղաղություն կոչվածը՝ առանց հայերի է, այսինքն՝ երբ ասում է՝ խաղաղություն հաստատենք, ոչ թե հայերի հետ է խաղաղություն հաստատում, այլ՝ առանց հայերի»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Ալիևն ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել էր, որ բոլոր նրանք, ովքեր չեն ցանկանում ապրել Լեռնային Ղարաբաղում՝ որպես Ադրբեջանի քաղաքացիներ, կարող են հեռանալ, քանի որ նրանց հեռանալու համար ճանապարհը բաց է: Ադրբեջանի նախագահի այս հայտարարություններին Հայաստանից պատասխան եղավ միայն երկու օր անց, այն էլ՝ ԱԳՆ խոսնակի մակարդակով:

Տաթևիկ Հայրապետյանի դիտարկմամբ՝ Ալիևն ինքը հայկական կողմին տալիս է գործիքներ, որոնք, սակայն, չեն օգտագործվում.

«Ես կարծում եմ՝ Փաշինյանն իսկապես զգուշանում է: 2020թ. հետո նա բոլորվին այլ… չգիտեմ, գիծ էլ չեմ կարողանում անվանել, որովհետև գիծ չկա: Ես Նիկոլ Փաշինյանի քաղաքականության մեջ գիծ չեմ տեսնում, ինքը մի օր մի բան կասի, հաջորդ օրը՝ այլ, և ամեն օր նոր ձևով կմանիպուլացնի իրավիճակը:

Եթե ուշադրություն դարձնեք նրա արձագանքին՝ Արցախի իշխանությունների հայտարարությանը, երբ ասում է՝ պետք է զգուշավոր լինենք, առաջին հերթին, ինքը պետք է զգուշավոր լինի: Ես հասկանում եմ այդ նկատառումը, որ պետք է զգույշ լինել, որ ավելորդ բառ չհնչի, որ ադրբեջանցիները դա մեր դեմ չկարողանան օգտագործել, բայց դա բոլորի վրա է տարածվում, առաջին հերթին՝ Փաշինյանի ու իր քաղաքական թիմի ներկայացուցիչների: Իրենց ասածներն են ամենաշատը դառնում ադրբեջանական քարոզչադաշտի մաս»:

Նա նկատեց՝ Հայաստանի գործող իշխանությունները հրաժարվել են իրենց նախընտրական ծրագրի՝ Արցախի վերաբերյալ դրույթներից.

«Դրանից հետո բերել են իրավունքների և անվտանգության տերմիններն են ներմուծել, իսկ Ալիևն ասաց, որ պատրաստ է իրավունքներն ու անվտանգությունն ապահովել, ինչպես Ադրբեջանի բոլոր քաղաքացիներինն է ապահովում: Հետո սկսեցին ուղիղ երկխոսության թեման, բայց ի սկզբանե ասելով, որ Արցախը բոլորը ճանաչել են Ադրբեջանի մաս: Խնդիրն այստեղ է: Եթե դուք կոչ եք անում կամ միջազգայիններին ասում եք՝ չենք ուզում խառնվել, բայց միջնորդում ենք Ստեփանակերտի իշխանությունների հետ ուղիղ երկխոսության համար, ինչո՞ւ եք ի սկզբանե որոշում այդ երկխոսության ելքը, ինչո՞ւ եք ի սկզբանե զրկում ինքնորոշման իրավունքի հնարավորությունից»:

 Դիտարկմանը՝ Փաշինյանն ասում է, որ 30 տարի առաջ էր ամեն ինչ որոշված կամ 2007թ. մադրիդյան սկզբունքներով է դա որոշվել, և այլն, նա արձագանքեց. «Նա ինչո՞ւ դա չէր ասում, երբ կանգնում էր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում և ասում՝ Արցախը Հայաստան է, և վերջ: Չի կարող նույն մարդն այդքան տարբեր բաներ ասել: Դա ուղղակի խայտառակություն է: Առավել ևս, պետության ղեկավարն է այդ մարդը»:

Տաթևիկ Հայրապետյանը նշեց, որ երբ Փաշինյանի թիմում էր, այն ժամանակ իրենց ներկայացվել է, որ անհրաժեշտ է ժամանակ՝ պատրաստվելու պատերազմի, որովհետև Ադրբեջանը գնում է այդ պատերազմին.

«Դա պարզ էր, այլ բան է, որ միգուցե նաև մեր մեղավորությունն էր, կամ չէինք հասկանում, որ բավարար չէ այդ ժամանակը: Բայց այդ կեղծ դիսկուրսը, որ ստեղծում են, որ՝ եթե զիջումների գնայինք, պատերազմ չէր լինի, ես դա չեմ կիսում, որովհետև ես գիտեմ Ադրբեջանը: Նոյեմբերի 9-ի թղթով մենք ամենածանր զիջումների ենք գնացել, եղե՞լ է խաղաղություն: Այդ զիջման գիծը, որ ասում է՝ չկա, այո, չկա, բայց չզիջելու համար էլ աշխատել է պետք»:

Նա կարծում է, որ իրականում Հայաստանի իշխանությունները, ըստ իրավիճակի, բավականին ռուսամետ են. «Այդ միֆը, որ իրենք արևմտամետ են և այլն, իրենք շատ հաճախ ուղղակի օգտագործում են արևմտամետ մամուլի և վերլուծական շրջանակների ռեսուրսները: Այստեղ խնդիրը արևմտամետության կամ հակառուսականության մեջ չէ, այստեղ խնդիրը մեր պետության պետականության գիտակցության մեջ է: Մեր հասարակությունն ի սկզբանե ռուսամետ է եղել, խնդիրը ռուսական պետության կողմից եկող քայլերն ու հայտարարություններն են, որոնք շատ հաճախ չեն էլ ընկալվում հայկական հանրության կողմից: Մեկը ես՝ որպես վերլուծաբան, օրինակ, չեմ կարող հասկանալ Լավրովի՝ հետկոնֆլիկտյան իրականություն արտահայտությունը, որը կրկնում է Բայրամովին, ու շատ հաճախ ռուսները երբեմն ադրբեջանական գիծն ավելի են պաշտպանում»:

Հարցին՝ բայց ինչի՞ց հետո է ռուսական կողմը նման հայտարարություններ անում, նա պատասխանեց. «Ռուսներին թվում էր, որ 2020թ. նոր ստատուս-քվոն ապահովելու է իրենց թիկունքը Հարավային Կովկասում, բայց իրենք դա չեն տեսնում, որովհետև Ադրբեջանի հետ շատ սերտ են համագործակցում Արևմուտքից, համագործակցում է Իսրայելը և այլ պետություններ, և ռուսական կողմն էլ ունի այդ գիծը, որ զիջենք փոքր քայլերով, լարման չգնանք, այսինքն՝ հաճոյանալ ադրբեջանցիներին՝ փորձելով կանխել հնարավոր ռիսկերը, այս քաղաքականությունն են իրենք կրում: Բայց երկարաժամկետ կտրվածքով Ռուսաստանում պետք է որ հասկանան, որ Լեռնային Ղարաբաղից դուրս գալը առհասարակ հարցականի տակ է դնելու նրանց ներկայությունը Հարավային Կովկասում և վտանգելու է Հյուսիսային Կովկասը: Ի՞նչ են անում ռուսները, որ դուրս չգան Արցախից: Երեկ Ռուբեն Վարդանյանը խաղաղապահների հետ կապված մի միտք ասաց, որ քաղաքական որոշման հարց է, այսինքն՝ հրահանգի են սպասում խաղաղապահները: Ես էլ եմ այդպես կարծում: Այսինքն՝ խնդիրը խաղաղապահը չէ, խնդիրը Մոսկվայից է: Ակնհայտ է, որ քաղաքական հրահանգներ չեն գալիս Մոսկվայից: Քաղաքական հրահանգներ չեն գալիս նաև այլ մայրաքաղաքներից: Ես վստահ եմ, որ այդ ճանապարհը կարող է բացվել թե՛ Մոսկվայից, թե՛ Վաշինգտոնից հնարավոր զանգով, բայց այդ զանգերը չեն լինում, և հարցն այն է, թե ինչո՞ւ: Այստեղ նաև պետք է փնտրենք, թե մենք ինչ ենք անում: Մենք հակառակն ենք անում՝ մեր հարաբերություններն ենք լարում, այդ թվացյալ շանտաժն էլ պետք է հաշվարկ ունենա: Պետական մակարդակով շանտաժը լուծում չէ, խոսակցությունն է լուծում»:

Նա ընդգծեց՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակումը բավականին խորքային խնդիր է. «Պատահական չէ Իրանի լռությունը՝ այս իրավիճակում, որովհետև Իրանում էլ, ըստ էության, ճիշտ գնահատել են, որ սա տեղի ունեցավ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններից անմիջապես հետո, և այդ զորավարժությունները նաև իրանական ռեակցիաները ստուգելու նպատակ ունեին: Սրանով փորձում են հետագայում պահանջներ դնել կամ խնդիրներ լուծել՝ կապված Հայաստան-Իրան սահմանի հետ, և դա Ալիևը վերջին իր ասուլիսում հստակ ասաց: Նա դա ասաց՝ խոսելով իրենց կնքած գազային պայմանագրերի մասին. նրանք, կոպիտ ասած, չեն ուզում, որ Հայաստանով որևէ գազատար անցնի, և սա ապաշրջափակում չէ, սա Հայաստանի նոր շրջափակման սկիզբն է իրականում, որին այսօր Արցախում ապրող մեր հայրենակիցները դիմադրում են»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում