Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը չի դադարեցնի իր ավանդական դաշնակիցների հետ համագործակցությունը․ Լավրով «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» խորապես մտահոգված է Սամվել Կարապետյանի որդու կողմից հնչեցված հայտարարություններով Առաջիկա 10 տարում ԱԷԿ-ը միացված կմնա ՀՀ էներգահամակարգին. Խուդաթյան Ուկրաինայի անվտանգության երաշխիքները նախատեսում են նաեւ ռազմական արձագանք Արդարադատության նախարարին է ներկայացվել Քկ ծառայության 2025 թվականի հաշվետվությունը Ուկրաինան ԻՀՊԿ-ն ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն Թեհրանը հաշվի է առել տարածաշրջանի բարեկամ երկրների խնդրանքները Սուր էկզոգեն թունավորմամբ «Սիսիան» բժշկական կենտրոն է տեղափոխվել ընտանիքի 5 անդամ Թեհրանի արևմտյան շուկայում խոշոր հրդեհ է բռնկվել Բացահայտվել է խոշոր խմբաքանակի «մարիխուանա» տեսակի թմրանյութի մաքսանենգության դեպք (տեսանյութ) Չիլիի նախկին նախագահին առաջարկել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Իրանական ԱԹՍ-ն հետախուզում է անցկացրել Արաբական ծովում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ավիակրի գտնվելու վայրում

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը չի դադարեցնի իր ավանդական դաշնակիցների հետ համագործակցությունը․ Լավրով«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» խորապես մտահոգված է Սամվել Կարապետյանի որդու կողմից հնչեցված հայտարարություններովԱռաջիկա 10 տարում ԱԷԿ-ը միացված կմնա ՀՀ էներգահամակարգին. ԽուդաթյանՈւկրաինայի անվտանգության երաշխիքները նախատեսում են նաեւ ռազմական արձագանքԱրդարադատության նախարարին է ներկայացվել Քկ ծառայության 2025 թվականի հաշվետվությունըՈւկրաինան ԻՀՊԿ-ն ճանաչել է ահաբեկչական կազմակերպությունԹեհրանը հաշվի է առել տարածաշրջանի բարեկամ երկրների խնդրանքներըՍուր էկզոգեն թունավորմամբ «Սիսիան» բժշկական կենտրոն է տեղափոխվել ընտանիքի 5 անդամԹեհրանի արևմտյան շուկայում խոշոր հրդեհ է բռնկվելԲացահայտվել է խոշոր խմբաքանակի «մարիխուանա» տեսակի թմրանյութի մաքսանենգության դեպք (տեսանյութ)Չիլիի նախկին նախագահին առաջարկել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնումԻրանական ԱԹՍ-ն հետախուզում է անցկացրել Արաբական ծովում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ավիակրի գտնվելու վայրումԵրևանի քաղաքապետարանը հայտարարում է «Մաքուր Երևան» ստեղծագործական մրցույթի մեկնարկըՉինաստանը գործարկել է Նանչան–Բաքու երկաթուղային բեռնափոխադրումները Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքովԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցըԻրանից դեպի Հայաստան երկու չվերթ է չեղարկվել Եգիպտոսից Գազա է վերադարձել պաղեստինցիների առաջին խումբըՈվքեր են Ալեն Սիմոնյանի հետ մեկնում Մոսկվա Կարծում եմ՝ մենք կարող ենք լավ լուրեր ունենալ. ԹրամփՀրանտ-Լեոն Ռանոսը նոր ակումբ ունի․ պաշտոնականԵթե Միացյալ Նահանգները զիջումների գնան, Իրանը կնվազեցնի ուրանի հարստացման մակարդակըՉեխիան սահմանափակել է ռուս դիվանագետների տեղաշարժը«Պահեստարան» նախագիծը ենթադրում է հազվագյուտ հողային մետաղների գնում և պահեստավորում. The New York TimesՌուսական հարվածի պատճառով Խարկովում ավելի քան 820 բնակելի շենք է մնացել առանց ջեռուցման` 20-աստիճան ցրտինԱկնկալում ենք՝ Երևանի քաղաքականությունը մեր ռազմավարական պարտությանը ձգտող ​​դաշինքների չափանիշներ չի ենթադրում. ՌԴ ԱԳՆՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատախազություն (տեսանյութ)Հայտնաբերվել է 451 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Դա նշանակում է ամեն ինչ անել, որ ԹՐԻՓՓ-ը հանկարծ չաշխատի․ Ալեն Սիմոնյանը՝ Ռուսաստանի ԹՐԻՓՓ-ին միանալու հավանականության մասինՎտանգը կանխվել է. իրականացվել են ապամոնտաժման աշխատանքներՄի շարք հասցեներում լույս չի լինիԱՄՆ նախագահի հատուկ բանագնացն ու Իրանի ԱԳ նախարարը կհանդիպեն Ստամբուլում. AxiosՊոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներՋրային պարեկները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. 23-ամյա երիտասարդը կալանավորվել էՀայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներՀնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. ՄոդիSMS-ը թույլ օղակ է. ինչո՞ւ են հազարավոր մարդկանց WhatsApp-ի հաշիվները կոտրել և ինչպես խուսափել դրանիցՄարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվերՎթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանումԻսպանիան աջակցում է Հայաստանին խաղաղության գործընթացումՌուսաստանի կարծիքով Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ պետություն ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ ենԻնչպես են թույլ տվել ԲԿ-ում պատարագ մատուցելԻրանա-ամերիկյան բանակցությունները կարող են տեղի ունենալ Թուրքիայում. ISNAՈՒԵՖԱ-ի FDEP ծրագիրն առաջին անգամ անցկացվում է ՀայաստանումՖրանսիայի դեսպանն ընդունել է Հայաստանում ուսումնառող Ֆրանսիայի ռազմական ակադեմիայի ուսանողներինՕդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ ձնախառն անձրև, լեռնային առանձին շրջաններում բուք կլինիԺաննա Անդրեասյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականինԱդրբեջանցիները կոտրել են Վաղուհաս գյուղի եկեղեցու խաչքարը, պոկել սրբապատկերներըՀայտնի են «Հայաստանի դպրոցական լավագույն մինի այգի 2025» մրցույթի հաղթողները (ֆոտոշարք)Քարաթափում՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Ջերմուկ տանող հատվածում
Հայաստան

«Խայտառակ վիճակ է Գորիսում, Ջերմուկում. Փաշինյանի ձեռամբ թուրքական յաթաղանը հասավ նաև Հայաստան». Հենրիխ Դանիելյան

Այսօր Ադրբեջանը, հերթական անգամ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները՝ փակել է Ստեփանակերտ-Շուշի միջպետական ճանապարհը՝ փորձելով Արցախում ստեղծել հումանիտար աղետ։

Ըստ Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հայտարարության՝ ադրբեջանական գործողությունների հետևանքով հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում՝ անչափահասներ, մնացել են ճանապարհին:

«Նրանց մի մասը վերադարձել է Գորիս, Իսկ Ստեփանակերտ-Շուշի գոտում ժամեր շարունակ սպասողական վիճակում գտնվող քաղաքացիները, ճանապարհային ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ տեղափոխվել են Ստեփանակերտ: Անհնարին է դարձել բժշկական պարագաների, դեղամիջոցների և առողջական ծանր խնդիրներ ունեցող հիվանդների տեղափոխումը Արցախ»,- նշված է հայտարարության մեջ:

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը, խոսելով հերթական անգամ Լաչինի միջանցքը փակելու ադրբեջանական անօրինականությունների մասին, ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ամիսներ շարունակ Հայաստանում իրենք փակում էին փողոցներ և ահազանգում հենց այսօրվա վտանգների մասին, բայց Հայաստանում ընդդիմության փակած ճանապարհները բացում են Փաշինյանին ծառայող բերետավորները։

«9 միլիարդ դրամ պարգևավճար ստացած ոստիականները՝ կարմիր և սև բերետավորերը, ջանասիրաբար բացում էին Արցախը Ադրբեջանի կազմում չտեսնողների փակած երևանյան փողոցները, բայց այսօր այդ նույն ոստիկանները՝ այդ կարմիր և սև բերետավորները, չեն բացում ադրբեջանցիների փակած փողոցները. սա է Փաշինյանի իշխանության վերաբերմունքը Արցախի վերաբերյալ»,- ասաց Դանիելյանը։ 

Երիտասարդ քաղաքական գործչի գնահատմամբ՝ Արցախում ապրող հայ բնակչության անվտանգության ապահովման փոխարեն՝ Հայաստանի իշխանության ղեկավարը մտածում է սեփական իշխանության պահպանման մասին՝ հընթացս հայտարարելով, թե չի վիրավորվում, երբ իրեն թուրք են ասում։

«Ճիշտ է անում, որ չի նեղանում։ Փաշինյանի մտածելակերպն ու հռետորաբանությունն է թուրքական, ուստի թուրք բառից չի վիրավորվում, որովհետև դա նրա էությունն է»,- ասաց Դանիելյանը՝ Արցախը Հայաստանին կապող ճանապարհի փակման վրա աչք փակողների շարքում դասելով նաև Փաշինյանին:

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ղեկավարն Արցախը Մայր Հայաստանին կապող ճանապարհի վրա դրված ադրբեջանական վրանների վրա հանգիստ նայող ՀՀ քաղաքացիներին կոչ արեց այդ վրաններին նայել ու պատկերացնել, որ վաղն էլ նման վրաններ դրվելու են հենց իրենց բակում։

«Այդ վրաններին նայեք՝ որպես ձեր տան դիմաց դրված վրանների. փաստ է, որ այսուհետև Սարյան փողոցում ապրողներն անգամ չեն կարող իրենց ապահով զգալ։ Թուրքական յաթաղանը Փաշինյանի թեթև ձեռամբ հասել է նաև Հայաստան։ Այն մարդիկ, որոնք քսան տարի շարունակ չեն իմացել այս կամ այն սահմանի գոյության մասին, հիմա իմանում են, որովհետև նախկինում այդ սահմանները պաշտպանվում էին, իսկ այսօր մենք ունենք խայտառակ իրավիճակ Ջերմուկում, Սևանում, Գորիսում, մինչդեռ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանությունից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությանը ժառանգություն էր թողնվել 50 հազար տոննա զենք, 300 միլիոն դոլարի ռազմական տեխնիկա գնելու պայմանագիր, Արցախի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ բանակցային ժառանգություն։ Նրանք այդ ամենը ոչնչացրել են ու այսօր պատրաստ են հանուն սեփական ամբիցիաների անգամ տալ Սևանա լիճը»,- ասաց Դանիելյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում