Շիրակի մարզում չոր նավահանգիստ կստեղծվի. Վահան Քերոբյան
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը NEWS.am-ի հետ զրույցում պարզաբանեց, թե ինչու այդպես էլ կյանքի չկոչվեց Գյումրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու որոշումը, որը կայացվել էր դեռեւս 2019-ին:
«Ես պետք է բացատրեմ, թե սովորաբար դա ոնց է տեղի ունենում. գալիս են ընկերություններ իրենց առաջարկով, կառավարությունը գնահատում է այդ ընկերությունների ունակությունները, հնարավորությունները, իրենց հետ որոշակի ներդրումային ծրագիր են հաստատում, որոշակի կարգավորումների խոստումներ են տրվում եւ այլն: Կովիդի եւ որոշ այլ հանգամանքների պատճառով, այն ընկերությունը, որը պետք է դա աներ, չի արել: Առանձնապես որեւէ բան չէին արել, մենք էլ կարիք չտեսնաք երկարացնել այդ ընկերությանը տրված ժամանակահատվածը իրենց անհրաժեշտ ներդրումներն անելու համար»,-ասաց նախարարը:
Նա տեղեկացրեց, որ հիմա կա Շիրակի չոր նավահանգիստ նախագիծը, որը համարյա թե նույն բանն է, բայց այստեղ ոնց որ առաջնորդություն իր վրա է վերցրել կառավարությունը. «Մենք արդեն ունենք հայեցակարգը պատրաստ եւ հանրային ներդրումային կոմիտեի մոտակա նիստում քննարկելու ենք այդ ծրագրի իրագործումը: Նախնական տվյալները մեզ թույլ են տալիս ասել, որ կառավարությունը դրական վերաբերմունք կձեւավորի, բայց ամեն ինչ կախված է լինելու հանրային ներդրային կոմիտեից, որը մինչեւ տարվա վերջ տեղի կունենա:
Եթե Հանրային ներդրումային կոմիտեն դրական եզրակացություն տվեց, մենք մանրամասն տեխնիկատնտեսական հետազոտության փուլ ենք անցնելու եւ եթե այդ փուլն էլ դրական արդյունքներով եկավ, այսինքն եթե պարզվի, որ այդ նախագիծը Հայաստանի համար շահավետ է, դրանից հետո մենք պետություն-մասնավոր համագործակցության միջոցով պետք է ներգրավենք օպերատոր, որը կսկսի ներդրումներ անել եւ տարբեր տիպի ընկերություններ հրավիրել այդ արդյունաբերական գոտի՝ իրենց արտադրությունները հիմնելու համար:
Եթե ամեն ինչը ճիշտ գնա, ապա Գյումրիում 2-3 տարվա ընթացքում կստեղծվի 20-40 հազար աշխատատեղ»,-ընդգծեց Քերոբյանը:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր