Շահառուն Հայաստանն է, սակայն, հայկական տարբերակ չկա. Գեւորգ Դանիելյան
Շահառուն Հայաստանն է, սակայն, այսպես կոչված «խաղաղության» պայմանագրի հայկական տարբերակ չկա։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26–ին, հրավիրված համաժողովի ժամանակ նշեց իրավագիտության դոկտոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը։
«Երբ մենք խոսում ենք միջազգային փաստաթղթերի մասին, նախ պետք է հասկանալ՝ ովքեր են նախաձեռնում։ Որպես կանոն՝ շահառուն այն կողմն է, որը խնդիրներ ունի, այսինքն տուժող կողմ է եւ որոշակի քաղաքական–ռազմական գործունեության հետեւանքով կրել է վնասներ։ Մինչդեռ այժմ քննարկվում են վաշինգտոնյան, ռուսաստանյան, արեւմտյան տարբերակները։ Կա պաշտոնյա, որ ասում է՝ կան ադրբեջանական առաջարկներ, որոնք որոշ վերապահումներով ընդունելի են։ Հայկական տարբերակի մասին չեն խոսում, ստացվում է՝ Հայաստանը շահառո՞ւ չէ։ Իհարկե, շահառու է, այն էլ առաջին հերթին։ Շահեկան կլիներ, եթե ունենայինք հայկական տարբերակ։ Շահառուն մենք ենք, Հայաստանը երբեք ագրեսոր չի եղել»,– ասաց Դանիելյանը։
Նախկին նախարարի խոսքով, մինչդեռ միջազգային հանրություն այն տպավորությունն ունի, թե տուժած կողմն Ադրբեջանն է, որ ձգտում է խաղաղության, անում է ամեն ինչ, որ իր անվտանգության նկատմամբ սպառնալիքներ չլինեն, կետեր են ներկայացնում, որոնք չեն ընդունվում։ Ինչ վերաբերում է Սահմանադրությանը, ապա Դանիելյանը նշեց, որ Հայաստանի Սահմանադրության 13–րդ կետն ամրագրում է՝ արտաքին քաղաքականությունը պետք է իրականացվի փոխշահավետության սկզբունքով. «Եթե անտեսում եք Արցախի ազգային ինքնորոշման իրավունքը, ի՞նչ փոխշահավետության մասին է խոսքը եւ դուք խոսում եք այն ճանապարհների մասին, որոնք միացնում են Ադրբեջանը Նախիջեւանին. Նախիջեւանը բլոկադայի մեջ չէ, Թուրքիայի հետ կապ ունի, բլոկադայի մեջ Արցախն է։ Երբ խոսում ենք փոխշահավետության մասին, կարո՞ղ է Հայաստանը ստանձնել մեկ այլ պետությունում ազգային պետականության ձգտող հատվածի ազգային ինքնորոշման իրավունքը։ Եթե ձեզնից ակնկալում են զիջումներ, դուք չէ, որ որոշում ենք ազգային ինքնորոշման իրավունքը, բայց դուք կարող եք հարց բարձրացնել, որ երաշխավորվի այդ իրավունքի իրացումը։ Հրաժարվել չեք կարող, որովհետեւ միեւնույնն է՝ այդ իրավունքը վերապահված է արցախցիներին եւ հենց նրանք էլ կիրականացնեն ազգային ինքնորոշման իրավունքը՝ չնայելով, թե դուք ինչ եք պայմանավորվել։ Ինչպե՞ս եք արգելում, միջամտում մեկ այլ պետության տարածքում պետական կազմավորման ձգտող ժողովրդի իրավունքը։ Դուք դրա իրավունքը չունեք»։
Գեւորգ Դանիելյանը կարեւորեց նաեւ խաղաղապահ զորքերի մշտական տեղակայման հարցը՝ հավելելով, որ այն պետք է պարտադիր դարձնել։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր