Նորից տուգանքի մատերիալ է դառնում քաղաքացին․ պատգամավորը՝ հայտարարագրման նախագծի մասին
Կառավարությունը խորհրդարան է ներկայացրել եկամուտների համընդհանուր հայտարարագրման մասին նախագիծ, որի վերաբերյալ Yerevan.Today-ը զրուցել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի հետ։ Հարցին, թե՝ ի՞նչ է ենթադրում այն և սովորական քաղաքացին ի՞նչ կարող է սպասել այս նախագծից՝ լավ կամ վատ առումով, մեր զրուցակիցը նշեց․ «Ձևական պարտավորություն է, որ համար նորից տուգանքի մատերիալ է դառնում քաղաքացին»։
«Նման փոփոխություները, որոնք վերաբերվում են հասարակության բոլոր շերտերին և արմատական փոփոխություն են ենթադրում, նախ պետք է անցնեն բավականաչափ քննարկումների փուլ և երկրորդը՝ նաև հանրային լայն իրազեկում պետք է լինի։ Իշխանութունները, որ այս փոփոխությունը կատարում են, ըստ էության,ուզում են մի զարկով երկու նապաստակի տիրանալ, ականջահաճո ձևակերպում են տալիս հանրության համար՝ ներկայացված կարգավորումները կապելով կոռուպցիայի դեմ պայքարի հետ, բայց իրականում փոփոխության բնույթն աղերս չունի դրված նպատակի հետ»,-նշեց Թադևոս Ավետիսյանը
«Եկամուտների համընդհանուր հայտարարգրումը, այո՛, կարևոր բարեփոխում է, որպեսզի ստվերային շրջանառութունը կրճատվի, արդար մրցակցություն ունենանք և, այո, նաև մարդկանց սոցիալական կարիքները կամ կարգավիճակը հնարավոր լինի հստակ գնահատել։ Բայց դրված նպատակը չի իրականացվելու ևայս կարգավորումները ոչ թե ստվերի կրճատման ուղղությամբ է ծառայելու, այլ թաքնված նպատակ ունի․ ձևական պարտավորություն է , որի համար նորից տուգանքի մատերիալ է դառնում, իրենց լեզվով ասած, քաղաքացին։ Բուն նպատակն այնէ, որ այն քաղաքացիները, որոնք ստանում են արտերկրից դրամական փոխանցումներ, այսինքն այն տրանսֆերները, որ գալիս են Հայաստան և այն քաղաքացիները, որ դրսից գումար են ստանում հունվարի մեկից ենթակա են հայտարարագրման»,-ասաց մեր զրուցակիցը՝ կրկին վստահեցնելով, որ համակարգը դառնում է ձևական մի պարտավորություն քաղաքացու համար,որը չկատարելու դեպքում դարձյալ տուգանվում է շարքային քաղաքացին։
«Միակ տրամաբանական ու թաքնված նպատակը տրանսֆերների հարկումն է, այսինքն այն քաղաքացիները, որոնք դրսի իրենց բարեկամներից, հարազատներից , արտագնա աշխատանքի մեկնած ընտանիքի անդամներից օգնություն են ստանում ՝ դրամական փոխանցումների ձևով, այդ գումարները , հիմա էլ որոշել են «չանչը գցել» արտերկրից եկող դրամական փոխանցումների վրա, որ այդտեղից էլ հարկեն, ուզում են դրա մեջ էլ փայ մտեն՝ բարեփոխման անվան տակ»,-ասաց պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր