Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թրամփը, Փաշինյանը և Ալիևը վերջ դրեցին տարիների պատերազմին․ Վենս Ադրբեջանը և ԱՄՆ-ն ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ են ստորագրել․ հիմնական կետեր Կանխվել է ողբերգություն․ 48-ամյա օտարերկրացին ձերբակալվել է (տեսանյութ)․ ՀՀ ՆԳՆ Ջեյ Դի Վենսը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը պահպանելու համար կարևոր է համարում տնտեսական փոխկախվածությունը (տեսանյութ) ԵՄ խորհրդարանի պատգամավորները կոչ են անում Ադրբեջանին ազատ արձակել հայ գերիներին Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ ՀՀ վարչապետի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը ԱՄՆ-ն, շրջելով էջը, նոր գլուխ է բացում Ադրբեջանի հետ հարաբերություններում Ալիևն ու Վենսը Բաքվում սկսել են նեղ կազմով հանդիպումը 21-րդ դարի լավագույն դարպասապահները՝ ըստ Canal+-ի Վենսը Բաքվում է Կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

Թրամփը, Փաշինյանը և Ալիևը վերջ դրեցին տարիների պատերազմին․ ՎենսԱդրբեջանը և ԱՄՆ-ն ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ են ստորագրել․ հիմնական կետերԿանխվել է ողբերգություն․ 48-ամյա օտարերկրացին ձերբակալվել է (տեսանյութ)․ ՀՀ ՆԳՆՋեյ Դի Վենսը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը պահպանելու համար կարևոր է համարում տնտեսական փոխկախվածությունը (տեսանյութ)ԵՄ խորհրդարանի պատգամավորները կոչ են անում Ադրբեջանին ազատ արձակել հայ գերիներինԱռանձին շրջաններում սպասվում են տեղումներՀՀ վարչապետի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանըԱՄՆ-ն, շրջելով էջը, նոր գլուխ է բացում Ադրբեջանի հետ հարաբերություններումԱլիևն ու Վենսը Բաքվում սկսել են նեղ կազմով հանդիպումը21-րդ դարի լավագույն դարպասապահները՝ ըստ Canal+-իՎենսը Բաքվում էԿգումարվի ԱԺ արտահերթ նիստՉեղարկվել է Մոսկվա-Երևան ուղղությամբ 2 չվերթՆեյմարը կարող է հայտարարել պրոֆեսիոնալ կարիերայի ավարտի մասին27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըՀՀ նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի հետ և պարգևատրել նրան Երախտագիտության մեդալովՋեյ Դի Վենսը Բաքվում իր հանդիպումների ժամանակ կբարձրացնի հայ գերիների ազատ արձակման հարցըՔննարկվել է բժշկական բոլոր ծառայություններից օգտվելիս քաղաքացիներին ՀԴՄ կտրոն տրամադրելու նախաձեռնությունըՎարչապետն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև ԼեբարեդյանինՍիսիան-Քաջարան ճանապարհի հարավային հատվածի կառուցմամբ հետաքրքրված ընկերությունների ներկայացուցիչներն այցելել են ՍյունիքՄիրզոյանը և Հելբերգը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության հետևողական զարգացմանն ուղղված հնարավոր նոր նախաձեռնություններըԳործարկվել է ՀՀ արդարադատության նախարարության նոր պաշտոնական կայքըԿառլ III-ը պատրաստ է աջակցել իրավապահներինԱրտաշատի համայնքային ոստիկանները շնամարտ կազմակերպելու դեպք են բացահայտել (տեսանյութ)Այս կռիվը Հայաստանի համար է, հայկական ֆուտբոլի ու հայկական դրոշի․ Վարդգես ՎարդանյանՀրաձգության Հայաստանի պատանեկան հավաքականը Երևան է վերադարձել մեդալներովԱՄՆ-ն և Ադրբեջանը քննարկել են TRIPP երթուղով էլեկտրաէներգիայի տեղափոխման հարցըՍտացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգՀակոբ Մովսեսի լիազորությունները չեն դադարեցվել. Տիգրան ՀակոբյանՎերականգնել ենք Մոսկվայի հետ կապի ուղիները. ՄակրոնԱվիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինիԻրար նկատմամբ հարձակում անելուց բացի, ունեցել ենք նաև կարևոր գործնական քննարկումներՀարավային Կովկասը մեծ նշանակություն ունի Իրանի համար. ԲաղայիԹրամփը ապրիլին կմեկնի Պեկին. PoliticoԵՄ-ը քննարկում է Ուկրաինայի մասնակի անդամակցության հնարավորությունը. PoliticoFirebird-ը և ԱՄՆ-ն հայտարարում են ՀՀ-ի ԱԲ մեգանախագծի 2-րդ փուլի մեկնարկի մասինՀանրապետությունում այսօր և վաղը սպասվում են տեղումներՇատ դրական եմ գնահատում աշխատելաոճը, որը մենք որդեգրել ենք Ադրբեջանի հետ. Ալեն Սիմոնյանը՝ գերիների հարցի հետ կապված արդյունքների մասին«Արտահանո՞ւմ», թե՞ «ներդրում». թարգմանչական շփոթ՝ Վենսի հայտարարության շուրջ. Civilnet«Վաղը կտեսնվենք...». «Արարատի» և «Սպարտակի» աստղը հիշում է Նիկիտա ՍիմոնյանինՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կրկին վիրահատել ենԹրամփը պահանջել է ԱՄՆ-ն և Կանադան միացնող կամրջի կեսի սեփականությունըՀՀ-ԱՄՆ տեխնոլոգիաների և նորարարության գագաթաժողովից առաջ նախաճաշ-հանդիպում եմ ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ տնտեսական հարցերով տեղակալի հետ. ՀայրապետյանԴիվանագիտական ​​ավանդույթներն ամուր կապում են ՀՀ–ի և ՌԴ–ի ժողովուրդներին. ԿոպիրկինԱսում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներինՀայաստանում քանի՞ ընկերություն է բացվել կամ փակվել 2025 թվականինԲԴԽ-ն Մերի Համբարձումյանին լիազորել է ներկայացնել ՀՀ դատական իշխանությունը Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդումԿրասնոդարի երկրամասում երկրաշարժ է գրանցվել Միքայել սրբազանին կրկին վիրահատել են. Չարչյանը մանրամասներ է հայտնելԹրիփից դուրս ՌԴ-ն կարող է ներգրավվել ենթակառուցվածքների կառուցման, վերակառուցման և շահագործման մեջ․ Սիմոնյան
Մամուլ

Նիկոլն այնպես սարքեց, որ ստացվեց՝ պատերազմի ժամանակ S-300-ները չեն կրակել դրա պատճառով․ Գեղամ Մանուկյան

«Հրապարակ» թերթը գրում է․ «Օրերս դատախազությունը հաղորդել էր, որ կասեցրել է հրթիռներից ոսկյա պլատաներ հափշտակելու գործը, քանի որ հայտնի չէ մեղադրյալը։ Այս գործի մասին ոչ ոք չէր էլ հիշի, եթե չլիներ վարչապետի հերթական ամպագոռգոռ հայտարարությունը, որը բոլորս ենք հիշում։

Հոկտեմբերի 24-ին Նիկոլ Փաշինյանը Հակակոռուպցիոն կոմիտե այցի ժամանակ հայտարարեց, որ «պատերազմի ժամանակ առնչվել են դեպքերի, երբ պարզվեց` ահասարսուռ անուններով հրթիռների միջից կարող է պլատաներ են հանել, որի մեջ ոսկի կա»։ Նաեւ` «գործիքը վերցրած գնում են օգտագործելու, հետո պարզվում ա՝ էդ գործիքի կաղապարը կա, մեջի ամբողջ պարունակությունը հանված ա, եւ հայտնի չի՝ ով ա հանել»։

Ավելի վաղ՝ 2021 թվականի մայիսի 28-ին, Աջափնյակում ՔՊ-ականների հետ հանդիպման ժամանակ էլ ասել էր, որ ՀՀ-ում սպա կա, ով S-300-ի վրայից պլատա է հանում, որ տանի, մեջի ոսկին ծախի՝ 30-40 հազար դրամով, եւ ավելացրել էր․ «Եթե էսպիսի երեւույթ կա Հայաստանի Հանրապետությունում, ամեն ինչի մեջ էլ կմեղադրեն, բայց պետք է իմանաք, որ մենք մեր երկրի նկատմամբ հարյուր տոկոսով ազնիվ ենք: Մեզ դավաճանության մեջ է մեղադրում այն կուսակցությունը, որը պետականությունը սենց թողել ա…»:

Պատերազմի ելքի համար մեղքն իր վրայից ցրելու վարչապետի փորձերն անմիջապես հայտնվեցին հանրության ուշադրության կենտրոնում։ Դե, երեւի մի բան կա, էլի, որ երկրի վարչապետը նման «պատասխանատու» դատախազության համար կարծես հրաման-հորդոր արձակեց՝ անմիջապես գտնելու հրթիռներ թալանողներին։ Դատախազությունում խառնվեցին իրար եւ վարչապետի հայտարարությունն ինչ-որ կերպ հիմնավորելու համար նստեցին, շատ մտածեցին, տանջվեցին ու հիշեցին, որ, ախր, դեռ 2019 թվականին ինչ-որ նման գործ էին հարուցել։ Ո՞վ է իմանալու, որ սա էն գործը չէ, կարեւորը՝ վարչապետի ասածը հիմնավորվի։ Իրենց դիմողներին, ովքեր խնդրում էին ասել, թե ինչ պլատաների ու գողությունների մասին է խոսքը, եւ ինչ են արել իրավապահներն այդ ուղղությամբ, դատախազությունը մի գրություն ուղարկեց, որով ամեն ինչ կարծես տեղն էր ընկնում․ «Ի պատասխան ձեր հարցմանը՝ հրթիռներից ոսկյա դետալներ պարունակող սարքերի հափշտակության փաստի վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեում վարչապետի կողմից 2022-ի հոկտեմբերի 24-ին կատարված հայտարարությանը, հայտնում ենք, որ դեռեւս 2019-ի օգոստոսի 16-ին առանձնապես խոշոր չափերով գողություն կատարելու եւ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքերի առթիվ … հարուցվել է քրեական գործ, որը ․․․ մեկ անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, եւ առկա է մեղադրական դատավճիռ, իսկ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածով (գողություն)… կասեցվել է՝ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի հայտնի չլինելու հիմքով»։ Այսինքն՝ գողություն անողը հայտնի չէ, բայց թալանչի պաշտոնյային, որի պատճառով այն կատարվել է, արդեն դատել-պրծել ենք։

Իհարկե, կար խառնաշփոթ՝ վարչապետը խոսում է 44-օրյայի ժամանակ կատարված դեպքի մասին, իսկ հիշյալ գործը հարուցվել է 2019-ին։ Բայց դե դա մանրուք է։ Կարեւորը՝ որ դատախազությունը վարչապետի ասածը հիմնավորեց, վերջինս էլ սուտ դուրս չեկավ` հերթական անգամ։ «Նա ասել է այն, ինչ իրեն զեկուցել են,- ասում է ՊՆ մեր աղբյուրը, որը փորձառու զինվորական է։- Ինչ ես հիշում եմ ինձ, էդ բողոքները միշտ կան` ՀՕՊ զորքերի վրա, կան էդպիսի խոսակցություններ, որ հրթիռներից ոսկու պլատա են հանում, բայց ոչ մի կոնկրետություն երբեք չի եղել։ Հենց էդ խոսակցություններն էլ հասել են վարչապետի ականջին»։

ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ, որը դատախազությանը մի քանի անգամ հարցում էր ուղարկել «ռասկուլաչիտ» արված հրթիռների վերաբերյալ, մեզ փոխանցեց այդ հին գործի մասին իր հայթայթած տեղեկությունները։ «2-3 հարցում արել եմ։ Պարզվում է՝ սարքեր են եղել, որոնք վերանորոգման են ուղարկվել, ու ինչ-որ գողության դեպք է եղել։ Բայց որ հանեն պլատան, միջի ոսկին ձուլեն եւ այլն, չի եղել նման բան։ Ու սա S-300-ի հետ էլ կապված չէ։ Միշտ էլ լինում է ու եղել է ինչ-որ գողության դեպք։ Դա այնքան աննշան է եղել, բայց Նիկոլն այնպես սարքեց, որ ստացվեց՝ պատերազմի ժամանակ S-300-ները չեն կրակել դրա պատճառով»։

Գեղամ Մանուկյանը հիշեց, որ երբ Գերմանիայում ծառայելիս է եղել, երկու հայ «պրապորշչիկ» ինքնաթիռների մարտկոցները (ակումուլյատորներ) էին գողացել, վաճառել, որովհետեւ մեջը 12 կիլոգրամ արծաթ էր եղել։ Դե, մենք էլ հիշեցինք սովետական հեռուստացույցների պլատաների միջի ոսկու մասին տարածված լեգենդ-պատմությունները»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։