Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ազգային ժողովը շարունակում է իր հերթական նիստերի աշխատանքը (տեսանյութ) Կանադայի դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով 10 մարդ է զոհվել Որոշ իրական և կեղծ օգտատերեր անհիմն մեկնաբանություններ են զետեղում Մենք չենք գործելու Ռուսաստանի դեմ, բայց մենք միշտ գործելու ենք հանուն ՀՀ շահերի Խաղաղությունն է այն միջավայրը, որ հնարավոր է լուծել անազատության մեջ պահվող հայերի խնդիրը Մենք կարող ենք շատ լավ գործարք կնքել Իրանի հետ․ Թրամփ Թրամփը, Փաշինյանը և Ալիևը վերջ դրեցին տարիների պատերազմին․ Վենս Ադրբեջանը և ԱՄՆ-ն ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ են ստորագրել․ հիմնական կետեր ՀՀ վարչապետի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը ԱՄՆ-ն, շրջելով էջը, նոր գլուխ է բացում Ադրբեջանի հետ հարաբերություններում Ալիևն ու Վենսը Բաքվում սկսել են նեղ կազմով հանդիպումը 21-րդ դարի լավագույն դարպասապահները՝ ըստ Canal+-ի

Ուկրաինան սկսել է պատրաստվել նախագահական ընտրությունների. ԱՄՆ-ն ճնշումներ է գործադրումՌուսաստանը շահագրգռված է ինքնիշխան և ուժեղ Հայաստանով․ Սերգեյ ԿոպիրկինԱզգային ժողովը շարունակում է իր հերթական նիստերի աշխատանքը (տեսանյութ)Չբացակայելու արգելքի տակ գտնվող հոգևորականները Եպիսկոպոսաց ժողովին կմասնակցեն հեռավարԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ գործարքից հետո Իրանը պետք է հրաժարվի միջուկային և հրթիռային ծրագրերիցԻրանն աշխատում է ատոմի խաղաղ օգտագործման երաշխիքով գործարք կնքելու առաջարկի ուղղությամբ70-ամյա միլիարդատերը և վարչապետի 27-ամյա դուստրը. Google-ի նախկին գործադիր տնօրենի գաղտնի սիրավեպը  ՀՀ-ն մտադիր է ՌԴ-ի հետ բարեկամաբար քննարկել ՀԿԵ-ի կառավարման հարցը. Նիկոլ ՓաշինյանՍաակաշվիլին դատարանում բացատրել է իր բոլոր դժբախտությունների պատճառները. «Չորս տարեկանում շնաձուկը կծել է իմ ոտքը»Կանադայի դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով 10 մարդ է զոհվելՈղբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «Opel»-ն ու «JAC» բեռնատարը. կա 1 զոհ, 1 վիրավորԿկայանա ՆԳ նախարարի տարեկան ամփոփիչ ասուլիսըՊետությանը և համայնքներին վերադարձված են 60 միլիարդ 867 միլիոն դրամ արժեքով հողամասեր. դատախազությունԳնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՓաշինյանն անընդունելի է համարում Հայ առաքելական եկեղեցու` քաղաքականությամբ զբաղվելըՈրոշ իրական և կեղծ օգտատերեր անհիմն մեկնաբանություններ են զետեղումՄենք չենք գործելու Ռուսաստանի դեմ, բայց մենք միշտ գործելու ենք հանուն ՀՀ շահերիԽաղաղությունն է այն միջավայրը, որ հնարավոր է լուծել անազատության մեջ պահվող հայերի խնդիրըՄենք կարող ենք շատ լավ գործարք կնքել Իրանի հետ․ ԹրամփՀայաստանում արդեն 3-րդ բուժկենտրոնն է նորարար վիրաբուժության մեթոդի անցնումՀՀ պետական սահմանի ողջ երկայնքով պետք է ունենանք ամրաշինական կառույցներ (տեսանյութ)․ Սուրեն ՊապիկյանԴավիթաշենի կամրջի վրա եղած փոսերի պատճառով 8 ավտոմեքենա վնաuվել էՌուսաստանը սահմանափակում է Telegram-ին հասանելիությունըԹրամփը, Փաշինյանը և Ալիևը վերջ դրեցին տարիների պատերազմին․ ՎենսԱդրբեջանը և ԱՄՆ-ն ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ են ստորագրել․ հիմնական կետերԿանխվել է ողբերգություն․ 48-ամյա օտարերկրացին ձերբակալվել է (տեսանյութ)․ ՀՀ ՆԳՆՋեյ Դի Վենս. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը պահպանելու համար կարևոր է տնտեսական փոխկախվածությունը (տեսանյութ)ԵՄ խորհրդարանի պատգամավորները կոչ են անում Ադրբեջանին ազատ արձակել հայ գերիներինԱռանձին շրջաններում սպասվում են տեղումներՀՀ վարչապետի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանըLufthansa-ի օդաչուները հայտարարել են 24-ժամյա գործադուլի մասինԱՄՆ-ն, շրջելով էջը, նոր գլուխ է բացում Ադրբեջանի հետ հարաբերություններումԱլիևն ու Վենսը Բաքվում սկսել են նեղ կազմով հանդիպումը21-րդ դարի լավագույն դարպասապահները՝ ըստ Canal+-իՎենսը Բաքվում էԿգումարվի ԱԺ արտահերթ նիստՉեղարկվել է Մոսկվա-Երևան ուղղությամբ 2 չվերթՆեյմարը կարող է հայտարարել պրոֆեսիոնալ կարիերայի ավարտի մասին27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըՀՀ նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի հետ և պարգևատրել նրան Երախտագիտության մեդալովՋեյ Դի Վենսը Բաքվում իր հանդիպումների ժամանակ կբարձրացնի հայ գերիների ազատ արձակման հարցըՔննարկվել է բժշկական բոլոր ծառայություններից օգտվելիս քաղաքացիներին ՀԴՄ կտրոն տրամադրելու նախաձեռնությունըՎարչապետն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև ԼեբարեդյանինՍիսիան-Քաջարան ճանապարհի հարավային հատվածի կառուցմամբ հետաքրքրված ընկերությունների ներկայացուցիչներն այցելել են ՍյունիքՄիրզոյանը և Հելբերգը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության հետևողական զարգացմանն ուղղված հնարավոր նոր նախաձեռնություններըԳործարկվել է ՀՀ արդարադատության նախարարության նոր պաշտոնական կայքըԿառլ III-ը պատրաստ է աջակցել իրավապահներինԱրտաշատի համայնքային ոստիկանները շնամարտ կազմակերպելու դեպք են բացահայտել (տեսանյութ)Այս կռիվը Հայաստանի համար է, հայկական ֆուտբոլի ու հայկական դրոշի․ Վարդգես ՎարդանյանՀրաձգության Հայաստանի պատանեկան հավաքականը Երևան է վերադարձել մեդալներով
Հայաստան

Այսօրվա «Նոր Հայաստանի» իրական խորհրդանիշը Մացոն է

Zham.am-ը գրում է. Ամեն մի երկիր իր զարգացման տարբեր փուլերում ունենում է այդ ժամանակահատվածի իրական խորհրդանիշը: Օրինակ 1988-1990-ական թվականների Հայաստանի գլխավոր խորհրդանիշը Ղարաբաղյան շարժումն էր: 1990-ականներին խորհրդանիշը մեր հաղթանակներ էին:

Այսօրվա «Նոր Հայաստանի» իրական խորհրդանիշը Մացոն է՝ դատավոր Մնացական Մնացականյանը:

Նա միշտ ունեցել է վատ համբավ ունեցողի դատավոր, որի ծառայություններից օգտվել են բոլոր օրերի իշխանությունները:

Եթե նախկին իշխանության ժամանակ կային վատ երևույթներ, ապա դրանից մեկը հենց այս դատավորի առկայությունն էր: Հենց այսպիսի մարդկանց կերպարով էին մարդիկ գնահատում երկրի դատական համակարգի իրավիճակի մասին: Ներկայիս իշխանությունները հայտարարեցին, թե իբր վերացնելու են նախկին բոլոր վատ բարքերն ու ավանդույթները: Մինչդեռ նրանք վերացրեցին նախկինում բոլոր լավ կողմերը, իսկ վատը ճիշտ հակառակը՝ էլ ավելի ուռճացրեցին: Խոսում էին, թե իբր կլանային-մոնոպոլ համակարգի պատճառով է, որ բանանը թանկ է խանութներում, մինչդեռ այսօրվա ապրանքների բոլոր գները հասցրեցին բանանի գնի:

Խոսում էին, թե վերացնելու են բոլոր տեսակի անարդարությունները, բանկային տեռորը շարքային քաղաքացու նկյատմամբ: Այսօրվա անարդարությունների և բանկերի լկտիությանը պարզապես սահմաններ չկան:

Այսօր շարքային քաղաքացին դարձել է ոչ միայն թալանի «մատերիալ», այլև այս ամենը ներկայացվում է որպես քաղաքացու շահերը պաշտպանելու ձև: Նման ցինիզմ իրեն չէին թույլ տալիս նախկինները, ոորովհետև այդքան պատկերացում չունեին, որ կարելի է այդ չափ լկտի լինել և հանդուրժվել:

Նույն դատական համակարգը նախկինում էլ, մեղմ ասած, անկատար չէր, սակայն այս չափ լկտի դրսևորում չկար, ոչ թե այն պատճառով, որ նախկինները լավն էին, այլ այն, որ նախկինները չէին պատկերացնում, որ կարելի էր լինել այս չափ կլտի և հանդուրժելի հանրության կողմից:

Այն, թե ո՞վ էր Մնացական Մնացականյանը, գիտեն բոլորը: Իսկ երբ այսօր, պարզվեց, որ նա «Նոր Հայաստանում» դառնալու է, այսպես կոչված «հակակոռուպցիոն դատարանի» դատավոր, պարզ է դառնում, թե ինչպիսին է լինելու, իրականում «Նոր Հայաստանում» կոռուպցիայի դեմ «պայքարի» տրամաբանությունը:

Դրանից հետո նույնիսկ իմաստ չունի վերլուծել, թե ինչ է սպասվելու երկրին այդ գործընթացում: Մացոյի դեմքը ամեն ինչի մասին հուշում է:

Այդ «պայքարը» վերածվելու է բազմաթիվ և բազմաբնույթ պետպատվերների շրջանակներում գործընթացի, որտեղ հակակոռուպցիոնից միայն անունն է մնալու:

Ահա, այսպիսին է լինում ցանկացած հեղափոխության վերջը, երբ ժողովուրդը սկզբում թույլ չի տալիս քննադատել իր «առաջնորդին», իսկ հետո նույն ժողովուրդը սկսում է զարմանալ, թե ինչու են իրենց երեխաները կռվի դաշտում սպանվում, երբ պաշտոնապես հայտարարվում է «խաղաղության դարաշրջան»: Ինչու՞ են ապրանքների գները դառնում աստղաբաշխական բնույթի, երբ հայտարարվում է, թե իբր երկրում վերացվել են մենաշնորհները: Ինչու՞ են մարդկանց անարդար դատում, երբ իբր նախկին վատ համբավ ունեցող դատավորները հեռացվում են գործից:

Պարզվում է, երբ ժողովուրդը «վիշապի դեմ պայքարում» առաջնորդին ազատում է քննադատությունից, ապա այդ վիշապին սպանելուց հետո, ինքը, այդ առաջնորդն է դառնում իսկական վիշապ, ընդորում ավելի ագահ և լկտի, քան նախորդը:

Սա է իրականությունը: