ԱԱԾ-ն թաքցնում է «անցանկալի անձ» ճանաչված անձանց թիվը. Ցանկացած պահի ցուցակը կարող է կամայական որոշմամբ ընդլայնվել
ԱԱԾ-ն թաքցնում է 2022թ ընթացքում ՀՀ-ում որպես «անցանկալի անձ» ճանաչված անձանց թիվը։
Նշենք, որ 2022թ ընթացքում հայտնի դարձավ, որ արգելվել է մի շարք, այդ թվում՝ ազգությամբ հայ գործիչների մուտքը ՀՀ։ Այս պահին պաշտոնապես հայտնի է, որ ՀՀ-ում որպես անցանկալի անձ են ճանաչված Սփյուռքում ազգությամբ հայ գործիչներ ՀՅԴ բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանը, Նիդեռլանդների Հայ Դատի ատենապետ Մասիս Աբրահամյանը, նրա դուստրը՝ ՀՅԴ Նիդերլանդների ԵՄ անդամ Սյունեն։ Բոլորովին վերջերս հայտնի դարձավ, որ արգելված է նաև ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի և «Ռաշա Թըդեյ» լրատվականի տնօրեն Մարգարիտա Սիմոնյանի մուտքը՝ ՀՀ։ Ընդ որում, Զատուլինի պարագայում «անցանկալի անձ» ճանաչվելու մասին գործիչը տեղեկացվել է ՀՀ ԱԺ արտաքին կապերի վարչության պետից ստացված գրությունից։
Նկատի ունենալով վերջին շրջանում զարգացումները և հանրային հետաքրքրվածությունը՝ «Փաստինֆո»-ն գրավոր հարցում է ուղարկել ՀՀ ԱԱԾ՝ պարզելու, թե 2022թ քանի անձ է ՀՀ-ի կողմից ճանաչվել որպես անցանկալի անձ, որոնց մուտքն արգելվել է ՀՀ, սակայն կառույցից հրաժարվել են տեղեկություն տրամադրել՝ պատճառաբանելով, թե «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասի և ՀՀ կառավարության 2008թ հունվարի 25-ի թիվ 115 Ն որոշման համաձայն՝ ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից օգտվելու իրավունք ունեն ՀՀ նախագահի աշխատակազմը, ՀՀ ազգային անվտանգության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը, ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը, արտաքին գործերի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը, սահմանային հսկողություն իրականացնող մարմինը, ինչպես նաև՝ օրենքով նախատեսված դեպքերում՝ ՀՀ դատարանները, ՀՀ քրեական հետապնդում իրականացնող մարմինները։
Ի դեպ, հարցմամբ մենք հատուկ նշել ենք, որ, եթե ԱԱԾ-ն անուններ չի կարող տրամադրել, ապա ներկայացվի միայն թվային տվյալներ, ինչը, սակայն չի տրամադրվել։ Ավելին, չէինք խնդրել հասանելիություն բանկի տվյալներին, այլ միայն թիվ, թե քանի հոգու մուտք է արգելվել Հայաստան, նրանցից քանիսն են ազգությամբ հայ։ Սակայն ԱԱԾ-ն անհասկանալի մեջբերմամբ, դրսեւորելով կամայականություն, հրաժարվել է տրամադրել տեղեկություն։ Հատկանշական է, որ ԱԱԾ-ի կողմից հիշատակված օրենքի և որոշման համաձայն՝ որևէ խոսք չկա, որ բանկից օգտվելու իրավունք ունի ՀՀ վարչապետի աշխատակազմը, հետևաբար, հարց է առաջանում, թե ինչպես է Մուրադ Փափազյանին ՀՀ-ում անցանկալի անձ ճանաչելու մասին տեղեկությունը տրամադրվել Նիկոլ Փաշինյանի աշխատակազմին, որն էլ պարզաբանումներ էր ներկայացրել՝ որոշման առնչությամբ։ Ասել է թե՝ ԱԱԾ-ն մի դեպքում երրորդ անձին՝ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմին է տրամադրել Մուրադ Փափազյանին առնչվող տեղեկությունը, ինչի իրավունքը չուներ, լրատվամիջոցի պարագայում՝ մերժել։ Եթե արդեն այդ տեղեկությունը գաղտնազերծվել է, հետեւապես հասանելի պետք է լինի բոլորին, եթե ոչ՝ պետք է քրեական գործ հարուցեն նաեւ Փաշինյանի աշխատակազմի կողմից գաղտնիք համարվո», առանց Մ.Փափազյանի թույլտվության իր վերաբերյալ տեղեկությունը տարածելու համար։
Ինչ վերաբերում է Կոնստանտին Զատուլինին և Մարգարիտա Սիմոնյանին անցանկալի անձ ճանաչելու և նրանց մուտքը ՀՀ արգելելու վերաբերյալ հարցադրմանը, ապա ԱԱԾ-ն այս մասով ևս մերժել է տեղեկության տրամադրումը՝ պատճառաբանելով, թե դա խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը։
Ընդ որում, անցանկալի անձ ճանաչվելու մասին տեղեկությունը հայտնել են հենց իրենք՝ Զատուլինը և Սիմոնյանը, իսկ Սիմոնյանը նույնիսկ հորդորել էր ՀՀ իրավապահներին՝ հայտնել իրեն անցանկալի անձ ճանաչելու հիմքը։


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են