Լավ, բա ի՞նչ է դրված «բանակցային սեղանին». հատկապես ով ու ինչի մասին է ստում
Հայաստանի, կներեք, Նիկոլ Փաշինյանի ԱԳ փոխնախարարներից Պարույր Հովհաննիսյանը հայտարարեց, թե՝ չկա ո՛չ ռուսական, ո՛չ ամերիկյան, ո՛չ ֆրանսիական, ո՛չ Եվրամիության տարբերակ: Ըստ Հովհաննիսյան Պարույրի, կա կարգավորման 2 տարբերակ. ադրբեջանական և հայկական: «Այսինքն՝ այլ փաստաթուղթ չի ստեղծվել որևէ մայրաքաղաքում»,- ասում է նա ու հավելում, որ այժմ էլ բանակցությունները ԱԳ նախարարների մակարդակով ընթանում են երկու կողմերի մոտեցումների շուրջ, մասնավորապես բանակցվում են «հիմնական սկզբունքները, որոնց շուրջ պետք է կառուցվեն երկու հարևան պետությունների հարաբերությունները»:
Ստո՛պ: Մի րոպե, ինչպես ասվում է: Ո՞նց թե՝ ոչ մի ամերիկյան, ռուսական կամ ֆրանսիական տարբերակ էլ չկա Հայաստանի ու Ադրբեջանի միջև այսպես ասած՝ «հարաբերությունների կարգավորման» կամ՝ նիկոլական բառամթերքով՝ «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ:
Ոչ այնքան վաղուց, կոնկրետ սեպտեմբերի 27-ին Փաշինյանի ԱԽՔ Արմեն Գրիգորյանը Վաշինգտոնում հանդիպել է իրենց սիրելի Ալիևի օգնական Հաջիևի հետ: Այդ հանդիպումից հետո, ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սալիվանը հայտարարել է, որ Գրիգորյանի ու Հաջիևի հետ խաղաղաության հասնելու «հստակ քայլեր ենք նախանշել»: Ընդգծեմ, հատուկ մտավոր հետամնաց ձևացողների համար՝ «հստակ քայլեր»:
Մեծ հաշվով, դա այսպես ասած՝ կարգավորման «վաշինգտոնյան տարբերակն» էր, որը և հոկտեմբերի 6-7-ին, Պրահայում դրվեց Փաշինյան-Ալիև-Էրդողան քննարկումների սեղանին: Կարծեմ Մակրոնն էլ էր մի պահ մասնակցում:
Դեռ չմոռանանք այն մասին, որ օգոստոսի 31-ին էլ Բրյուսելում, ԵԽ նախագահ Միշելի նախաձեռնությամբ եղել է Ալիևի ու նրա Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որոշակի պայմանավորվածություններով: Դժվար չէ նկատել, որ այդ բրյուսելյան պայմանավորվածություններն էլ հենց հստակեցվել են Վաշինգտոնում, դրանից մոտ 1 ամիս անց:
Ի դեպ, «վաշինգտոնյան տարբերակի» մասին հայտարարույթունները, նկատենք, չեն հերքվել:
Դրան հաջորդեց Ռուսաստանի նախագահ Պուտինի հայտարարութjունը, որ դեռևս օգոստոսին Ռուսաստանը ներկայացրել է կարգավորման վերաբերյալ իր առաջարկները, ու Հայաստանի խնդիրն է, թե որ տարբերակն ընտրել. Վաշինգտոնի՞, թե՞ Մոսկվայի:
Եղավ Սոչիի հանդիպումը, հոկտեմբերի վերջին, բառացիորեն, օրերս, որից հետո խոսակցություններ ծավաքվեցին ռուսանկան տարբերակի կամ առաջարկությունների մասին:
Հետո «կենացները շիկացան»: Նախ, Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով «դասական» Էդմոն Մարուքյանը հայտարարեց, թե ընդհանրապես բանակցվող ոչ մի տարբերակ էլ չկա: Սա այն գործիչն է, ով դեռ նախքան պատերազմը, ՔՊ-ական Սասուն Միքայելյանից ու այլ քպ-ականներից ԱԺ դահլիճում «խառը խփոցու» ենթարկվելուց 1 օր առաջ, կոֆե խմեց Փաշինյանի հետ, ու հայտարարեց, թե Արցախի հարցի վերաբերյալ էլ մտահոգություն չունի: Հա, հիմա էլ Մարուքյանը հայտարարում է, թե՝ սեղանին չկա ոչ մի տարբերակ, կա միայն ադրբեջանական տարբերակ ու ռուսական առաջարկները:
Այսօր էլ, ահա ԱԳ փոխնախարար Հովհաննիսյան Պարույրն էլ, դեմքի խայտառակ ուրախ արտահայտությամբ ասում է, թե ոչ մի ռուսական, ամերիկյան տարբերակ էլ չկա, կան միայն ադրբեջանական ու հայկական տարբերակներ:
Մի րոպե: Այս ի՞նչ բազմահակասական իրավիճակ է: Այս թեմայով հայտարարություն անող ամեն մեկը, իր հերթին, ձգտում է հակասել նախորդին: Ո՛վ է ստում: Գուցե բոլո՞րն են ստում, հատկապես Նիկոլ Փաշինյանն ու նրա զանազան-զարմանազան ներկայացուցիչնե՞րը:
Մինչև հիմա հայտնի էր, որ կան բրյուսելյան տարբերակը (վաշինգտոնում հստակեցված) և ռուսականը: Հայտնի էր նաև, Բաքվի հռչակած «5 կետերի» մասին, որոնցք Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, ընդունել էր, ինչ-որ առաջարկություններ էին արել, որոնք, իրենց հերթին, մերժել էր Ալիևը:
Իսկ հիմա, պարզվում է, այս մի տարբերակը, իբր, չկա, այն մի տարբաերակը, իբր կա:
Լավ, բա այդ բանակցային սեղանին ի՞նչ տարբերակ կամ տարբերակներ են դրված:
Առավել հավանական է, որ նիկոլական իշխանությունը հատուկ է այս շփոթն ստեղծում՝ Արցախի վերջնական հանձնումն ու Հայաստանի, որպես պետության ոչնչացում-թրքացումը հնարավորիննս անաղմուկ իրականացնելու նպատակով:
Մեզ պարզ է 1 բան. քանի դեռ Հայաստանը ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը, բանակցային սեղանի վրա դրված է լինելու Հայաստանը, որն արևելյան ու արևմտյան թուրքերը կտոր-կտոր են անելու՝ որոշ օտար երկրների հետ իրենց «առուտուրը» վարելով:


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են