ՔՊ-ական պատգամավորները 2 օր շուտ են մեկնել՝ պետության հաշվին շրջագայելու․ «վոյաժների» հետքերով
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները երեկ՝ նոյեմբերի 16-ին, հերթական «վոյաժների» են մեկնել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ու պատգամավոր Վահագն Ալեքսանյանն Իսպանիա՝ Մադրիդ են մեկնել, որտեղ մասնակցելու են ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանի աշխատանքներին:
Նույն գործուղման շրջանակներում Մադրիդ է գործուղվել նաեւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի անդամ Աննա Գրիգորյանը, բայց, ի տարբերություն ՔՊ-ականների, Գրիգորյանը Մադրիդ վաղը՝ նոյեմբերի 18-ին է մեկնելու: Եթե թե՛ Գրիգորյանը, թե՛ Քոչարյանն ու Ալեքսանյանը նույն նիստերին են մասնակցելու, ապա տրամաբանական հարց է առաջանում՝ ինչու են տարբեր օրերի Մադրիդ մեկնում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՆԱՏՕ-ի վեհաժողովում պատգամավորների մասնակցությամբ աշխատանքները նոյեմբերի 19-ից են մեկնարկելու, մինչեւ այդ զուտ կազմակերպչական աշխատանքներ են մեկնարկելու, ինչի ժամանակ պատգամավորները պարզապես որեւէ անելիք չունեն:
Ի՞նչ է ստացվում. ՔՊ-ականները մի քանի օր առաջ Մադրիդ են մեկնել պարզապես շրջագայելու ու «աշխարհ տեսնելու» համար՝ ստանալով այդ շրջագայության համար օրապահիկ, եւ դա արել են պետության հաշվին, քանի որ, ըստ ԱԺ կայքում տեղադրված՝ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության, գործուղման հետ կապված բոլոր ծախսերը ՀՀ պետբյուջեն է հոգալու»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Սերժ Սարգսյանը պատասխանել է հարցին՝ կմասնակցի՞ առաջիկա ընտրություններին
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ երկարատև պատերազմի համար դաշինքը բավականաչափ դիմացկուն չէ
Գերագույն հոգևոր խորհրդի ժողով՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Նախատոնական օրերին Պարեկային ծառայությունը շուրջօրյա վերահսկողություն է իրականացնում խոշոր առևտրի կե...
Անծանոթ անձանց մի՛ տրամադրեք անձնական տվյալներ․ ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է (տեսանյութ)
Դանիայում Ռուսաստանի դեսպանը կանչվել է ԱԳՆ
«Բավարիայի» կիսապաշտպանը՝ Ավստրիայի լավագույն ֆուտբոլիստ
Փաշինյանի հրամանով փակման ենթակա խանութում ՊԵԿ-ը նախկինում ձեռնարկել էր օպերատիվ-հետախուզական միջոցա...
Wildberries-ում մեկնարկում է պատվերների ստացման կետերի ռեբրենդինգը
Երևակայության ուժը. Գիտնականները բացահայտել են դրական մտածողության նյարդակենսաբանական հիմքը