Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ազգային ժողովը շարունակում է իր հերթական նիստերի աշխատանքը (տեսանյութ) Կանադայի դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով 10 մարդ է զոհվել Որոշ իրական և կեղծ օգտատերեր անհիմն մեկնաբանություններ են զետեղում Մենք չենք գործելու Ռուսաստանի դեմ, բայց մենք միշտ գործելու ենք հանուն ՀՀ շահերի Խաղաղությունն է այն միջավայրը, որ հնարավոր է լուծել անազատության մեջ պահվող հայերի խնդիրը Մենք կարող ենք շատ լավ գործարք կնքել Իրանի հետ․ Թրամփ Թրամփը, Փաշինյանը և Ալիևը վերջ դրեցին տարիների պատերազմին․ Վենս Ադրբեջանը և ԱՄՆ-ն ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ են ստորագրել․ հիմնական կետեր ՀՀ վարչապետի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը ԱՄՆ-ն, շրջելով էջը, նոր գլուխ է բացում Ադրբեջանի հետ հարաբերություններում Ալիևն ու Վենսը Բաքվում սկսել են նեղ կազմով հանդիպումը 21-րդ դարի լավագույն դարպասապահները՝ ըստ Canal+-ի

Ավելի շատ երկրներ պետք է զենք գնեն Ուկրաինայի զինված ուժերի համար. ՆԱՏՕ-ում Ուկրաինայի դեսպանՈւկրաինան սկսել է պատրաստվել նախագահական ընտրությունների. ԱՄՆ-ն ճնշումներ է գործադրումՌուսաստանը շահագրգռված է ինքնիշխան և ուժեղ Հայաստանով․ Սերգեյ ԿոպիրկինԱզգային ժողովը շարունակում է իր հերթական նիստերի աշխատանքը (տեսանյութ)Չբացակայելու արգելքի տակ գտնվող հոգևորականները Եպիսկոպոսաց ժողովին կմասնակցեն հեռավարԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ գործարքից հետո Իրանը պետք է հրաժարվի միջուկային և հրթիռային ծրագրերիցԻրանն աշխատում է ատոմի խաղաղ օգտագործման երաշխիքով գործարք կնքելու առաջարկի ուղղությամբ70-ամյա միլիարդատերը և վարչապետի 27-ամյա դուստրը. Google-ի նախկին գործադիր տնօրենի գաղտնի սիրավեպը  ՀՀ-ն մտադիր է ՌԴ-ի հետ բարեկամաբար քննարկել ՀԿԵ-ի կառավարման հարցը. Նիկոլ ՓաշինյանՍաակաշվիլին դատարանում բացատրել է իր բոլոր դժբախտությունների պատճառները. «Չորս տարեկանում շնաձուկը կծել է իմ ոտքը»Կանադայի դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով 10 մարդ է զոհվելՈղբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «Opel»-ն ու «JAC» բեռնատարը. կա 1 զոհ, 1 վիրավորԿկայանա ՆԳ նախարարի տարեկան ամփոփիչ ասուլիսըՊետությանը և համայնքներին վերադարձված են 60 միլիարդ 867 միլիոն դրամ արժեքով հողամասեր. դատախազությունԳնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՓաշինյանն անընդունելի է համարում Հայ առաքելական եկեղեցու` քաղաքականությամբ զբաղվելըՈրոշ իրական և կեղծ օգտատերեր անհիմն մեկնաբանություններ են զետեղումՄենք չենք գործելու Ռուսաստանի դեմ, բայց մենք միշտ գործելու ենք հանուն ՀՀ շահերիԽաղաղությունն է այն միջավայրը, որ հնարավոր է լուծել անազատության մեջ պահվող հայերի խնդիրըՄենք կարող ենք շատ լավ գործարք կնքել Իրանի հետ․ ԹրամփՀայաստանում արդեն 3-րդ բուժկենտրոնն է նորարար վիրաբուժության մեթոդի անցնումՀՀ պետական սահմանի ողջ երկայնքով պետք է ունենանք ամրաշինական կառույցներ (տեսանյութ)․ Սուրեն ՊապիկյանԴավիթաշենի կամրջի վրա եղած փոսերի պատճառով 8 ավտոմեքենա վնաuվել էՌուսաստանը սահմանափակում է Telegram-ին հասանելիությունըԹրամփը, Փաշինյանը և Ալիևը վերջ դրեցին տարիների պատերազմին․ ՎենսԱդրբեջանը և ԱՄՆ-ն ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ են ստորագրել․ հիմնական կետերԿանխվել է ողբերգություն․ 48-ամյա օտարերկրացին ձերբակալվել է (տեսանյութ)․ ՀՀ ՆԳՆՋեյ Դի Վենս. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը պահպանելու համար կարևոր է տնտեսական փոխկախվածությունը (տեսանյութ)ԵՄ խորհրդարանի պատգամավորները կոչ են անում Ադրբեջանին ազատ արձակել հայ գերիներինԱռանձին շրջաններում սպասվում են տեղումներՀՀ վարչապետի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանըLufthansa-ի օդաչուները հայտարարել են 24-ժամյա գործադուլի մասինԱՄՆ-ն, շրջելով էջը, նոր գլուխ է բացում Ադրբեջանի հետ հարաբերություններումԱլիևն ու Վենսը Բաքվում սկսել են նեղ կազմով հանդիպումը21-րդ դարի լավագույն դարպասապահները՝ ըստ Canal+-իՎենսը Բաքվում էԿգումարվի ԱԺ արտահերթ նիստՉեղարկվել է Մոսկվա-Երևան ուղղությամբ 2 չվերթՆեյմարը կարող է հայտարարել պրոֆեսիոնալ կարիերայի ավարտի մասին27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըՀՀ նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի հետ և պարգևատրել նրան Երախտագիտության մեդալովՋեյ Դի Վենսը Բաքվում իր հանդիպումների ժամանակ կբարձրացնի հայ գերիների ազատ արձակման հարցըՔննարկվել է բժշկական բոլոր ծառայություններից օգտվելիս քաղաքացիներին ՀԴՄ կտրոն տրամադրելու նախաձեռնությունըՎարչապետն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև ԼեբարեդյանինՍիսիան-Քաջարան ճանապարհի հարավային հատվածի կառուցմամբ հետաքրքրված ընկերությունների ներկայացուցիչներն այցելել են ՍյունիքՄիրզոյանը և Հելբերգը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության հետևողական զարգացմանն ուղղված հնարավոր նոր նախաձեռնություններըԳործարկվել է ՀՀ արդարադատության նախարարության նոր պաշտոնական կայքըԿառլ III-ը պատրաստ է աջակցել իրավապահներինԱրտաշատի համայնքային ոստիկանները շնամարտ կազմակերպելու դեպք են բացահայտել (տեսանյութ)Այս կռիվը Հայաստանի համար է, հայկական ֆուտբոլի ու հայկական դրոշի․ Վարդգես Վարդանյան
Մամուլ

Պայքար երկրորդ, միգուցե առաջին տեղի համար

«Փաստ» օրաթերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում շատ լավ հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումը շատ երկարաձգել չի ստացվելու։ Դա անհնար է ոչ միայն նրա նկատմամբ հանրային մեծ հակակրանքի ֆոնին, այլև նրա, որ թիմի անդամներին Փաշինյանի ժողովրդականության իսպառին մոտ կորուստը սկսում է խանգարել։ Բոլորը հասկանում են, որ այսօր ՔՊ-ն 2018-ի «ջահելների» կուսակցությունը չէ, որտեղ կար միայն Նիկոլ Փաշինյանը, իսկ մնացածն իրենցից ոչինչ չէին ներկայացնում։ Այժմ պետական ու ֆինանսական ռեսուրսները ներսում ձևավորել են դեմքերի։ Եվ այժմ ակնհայտ է, որ պայքարում են Նիկոլ Փաշինյանից հետո երկրորդ տեղի համար, որը առաջիկայում կարող է վերածվել առաջինի։

Իշխանական կուսակցության մեր աղբյուրը հայտնում է, որ այս պահին ակտիվ պայքարի մրցակցության մեջ է առաջին հերթին Սուրեն Պապիկյանը։ Պաշտպանության նախարար Պապիկյանի ձեռքում կենտրոնացած է լուրջ պաշտոնեական ռեսուրս՝ բանակը՝ թիվ 1 ուժային կառույցը։ Պաշտպանության նախարարները միշտ համարվել են երկրորդ ամենից մեծ ազդեցություն ունեցողը պետության ղեկավարից հետո (Լևոն ՏերՊետրոսյանի ժամանակ՝ Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ՝ Սերժ Սարգսյանը, Սերժ Սարգսյանի օրոք գուցե մի որոշ շրջան՝ Սեյրան Օհանյանը)։ Սուրեն Պապիկյանն ունի լուրջ կադրային ռեսուրս իշխանական կուսակցության և պետապարատի ներսում, ֆինանսական անկախություն է կարողացել ձեռք բերել այս ընթացքում։ ՔՊ թիմի ներսում ևս ընկալելի անձ է եղել միշտ, իսկ հիմա՝ առավել ևս, և դա փաստվել է համագումարում գրանցված արդյունքներով (առաջին տեղում՝ Փաշինյան՝ 945 ձայն, երկրորդը՝ Պապիկյան՝ 809 ձայն):

Սուրեն Պապիկյանի գլխավոր առավելություն է դիտվում այն, որ նրա անվան հետ չի կապվում պատերազմի խայտառակ պարտությունը. այդ ընթացքում եղել է ընդամենը տարածքային կառավարման նախարար՝ հիմնականում զբաղվելով ասֆալտապատման և շինարարական աշխատանքներով։ Այնպես որ, հավանական մասնակի իշխանափոխության պարագայում Պապիկյանը կուսակցությունում հարմար թեկնածու է դիտվում ՔՊ կողմից՝ Փաշինյանին փոխարինելու համար։ Ըստ մեր աղբյուրի, Սուրեն Պապիկյանն այս պահին մրցակցության մեջ է Տիգրան Ավինյանի հետ։ Վերջինս ևս հաջողացրել է իշխանության 4,5 տարվա ընթացքում լուրջ ռեսուրսներ կուտակել իր ձեռքին՝ թե՛ ֆինանսական, թե՛ թիմային ազդեցության։ Գործարարների հետ բավականին սերտ կապեր է հաստատել, ինչպես նաև, մեր աղբյուրի պնդմամբ, իշխանության հետ կապված բիզնեսների, խոշոր գործարար շրջանակների հետ աշխատանքներն իրականացնում է հենց Ավինյանը։

Ավինյանը ևս պարտության խորհրդանիշներից չէ, ընդհակառակը, նա պատերազմից ամիսներ անց՝ 2021 թ. օգոստոսին, հրաժարական տվեց փոխվարչապետի պաշտոնից, անցավ մասնավոր սեկտոր, ինչից հետո սկսեց իր ստվերային գործունեությունը։ Այժմ ժամանակավոր Երևանի փոխքաղաքապետ է, հայտարարվել է որպես ՔՊ թեկնածու՝ 2023թ. քաղաքապետի ընտրություններում։ Տեսանելի է, որ տևական ժամանակ է, ինչ սկսել է լայնամասշտաբ նախընտրական այցերը, սակայն առնվազն նկատելի է, որ սա քարոզարշավ չէ զուտ Երևանի ավագանու ընտրությունների համար, մեր աղբյուրը շեշտում է, որ Ավինյանը ավելի բարձր նպատակներ ունի, և սա ընդամենը առիթ է։ Արտաքուստ այս պահին որևէ առճակատում Պապիկյանի և Ավինյանի միջև առկա չէ, սակայն երևի թե դրա ժամանակն էլ կգա»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում