Մենք այստեղ ենք, համակերպվեք. Աղվան Վարդանյանը` ՔՊ-ին
Մեկնարկել է ՀՀ ԱԺ հերթական քառօրյան։ Տևական ժամանակ ԱԺ-ի նիստերը բոյկոտած ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները մասնակցում են ԱԺ մեկնարկող նստաշրջանի աշխատանքներին։ «Հարգելի՛ խորհրդարան, այս իշխանության անդամներ, մենք այստեղ ենք և դուք ստիպված եք համակերպվել այս փաստի հետ»,- ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով երկար դադարից հետո ընդդիմության վերադարձին խորհրդարան:
«Սա Հայաստանի ԱԺ-ն է, նաև մեզ այստեղ գործուղած քաղաքացիների Ազգային ժողովը: Ձեր սեփականությունը չէ: Հարգելի՛ ժողովուրդ, երկար ժամանակ բոյկոտել ենք նիստերը, որովհետև փողոցում էինք պայքարում այս իշխանության կործանարար քաղաքականության դեմ: Հիմա փողոցում դադար է ժամանակավոր, և մենք լիարժեք օգտագործելու ենք այս գործիքակազմը:
Մենք այստեղ ենք մեր օրակարգով՝ Հայաստանի և Արցախի մեր քաղաքացիներին հուզող կարևորագույն հարցերի օրակարգով: Հայ ժողովրդի համար այս դժվար ժամանակներում այս իշխանությունը սպառնալիք է պետականության և հայկականության համար: Այս իշխանությամբ Հայաստանն ու Արցախը ապագա չունեն, ապագա չունի մեր ժողովուրդը: Մենք այստեղ ենք՝ թույլ չտալու, որ կործանարար ընթացքն անշրջելի դառնա»,- նշեց Վարդանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...