Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Շատ ցավալի է․ Պեսկովը՝ Telegram-ի սահմանափակումների մասին Թրամփը մայրաքաղաքում ցանկանում է կառուցել ախարհի ամենամեծ կամարը Fun Fruit ընկերությունը «Gulfood 2026» ցուցահանդեսին ներկայացրել է իր մրգերը Ապօրինի անհասկանալի տաղավարը օրինականացրել են. կասկածելի որոշում Ուկրաինայի նախագահի աշխատակազմից հերքում են FT-ի հրապարակումը ընտրություններին պատրաստվելու մասին ԱԺ-ն ընդունեց զորակոչից խուսափածներին վերաբերող նախագիծը Վաղարշապատում այսօր առավոտից խուզարկություններ են իրականացվում Ազգային ժողովը շարունակում է իր հերթական նիստերի աշխատանքը (տեսանյութ) Կանադայի դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով 10 մարդ է զոհվել Որոշ իրական և կեղծ օգտատերեր անհիմն մեկնաբանություններ են զետեղում Մենք չենք գործելու Ռուսաստանի դեմ, բայց մենք միշտ գործելու ենք հանուն ՀՀ շահերի Խաղաղությունն է այն միջավայրը, որ հնարավոր է լուծել անազատության մեջ պահվող հայերի խնդիրը

Շատ ցավալի է․ Պեսկովը՝ Telegram-ի սահմանափակումների մասինԹրամփը մայրաքաղաքում ցանկանում է կառուցել ախարհի ամենամեծ կամարըFun Fruit ընկերությունը «Gulfood 2026» ցուցահանդեսին ներկայացրել է իր մրգերըԱպօրինի անհասկանալի տաղավարը օրինականացրել են. կասկածելի որոշում2 մագիստրատուրա և պետական աշխատանք՝ նույն տարիներին. Ավանեսյանի կենսագրությունըԼյուիս Համիլթոնը կարող է կոտրել Քիմ Քարդաշյանի սիրտը  Ուկրաինայի նախագահի աշխատակազմից հերքում են FT-ի հրապարակումը ընտրություններին պատրաստվելու մասինՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մամուլի ասուլիսըՄիջազգային մամուլը լայնորեն արձագանքել է Վենսի X-ի էջում Հայոց ցեղասպանության մասին հրապարակման հեռացմանըՄանրամասներ՝ Վաղարշապատի ձերբակալություններիցԼավրով․ Մակրոնին չի հաջողվի խուսափել Մինսկյան համաձայնագրերի վերաբերյալ պատասխանատվությունիցԵղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են27 տարին լրացած քաղաքացիները կկարողանան վճարել ու չդատվել չծառայելու համար Իրանը հիմարություն կաներ, եթե գործարք չկնքեր ԱՄՆ-ի հետ․ ԹրամփԿայացել է լեգենդների «Էլ Կլասիկո»-նԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը նախատեսում է սկսել պայքարել թմրանյութերի մաքսանենգության դեմ ցամաքումՀայկ Սարգսյանը՝ իր խոսափողն անջատելու, ՔՊ-ից դուրս գալու եւ թիմակիցների մեղադրանքների մասինԱվելի շատ երկրներ պետք է զենք գնեն Ուկրաինայի զինված ուժերի համար. ՆԱՏՕ-ում Ուկրաինայի դեսպանԱԺ-ն ընդունեց զորակոչից խուսափածներին վերաբերող նախագիծըՈւկրաինան սկսել է պատրաստվել նախագահական ընտրությունների. ԱՄՆ-ն ճնշումներ է գործադրումՎաղարշապատում այսօր առավոտից խուզարկություններ են իրականացվումՌուսաստանը շահագրգռված է ինքնիշխան և ուժեղ Հայաստանով․ Սերգեյ ԿոպիրկինԱզգային ժողովը շարունակում է իր հերթական նիստերի աշխատանքը (տեսանյութ)Չբացակայելու արգելքի տակ գտնվող հոգևորականները Եպիսկոպոսաց ժողովին կմասնակցեն հեռավարԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ գործարքից հետո Իրանը պետք է հրաժարվի միջուկային և հրթիռային ծրագրերիցԻրանն աշխատում է ատոմի խաղաղ օգտագործման երաշխիքով գործարք կնքելու առաջարկի ուղղությամբ70-ամյա միլիարդատերը և վարչապետի 27-ամյա դուստրը. Google-ի նախկին գործադիր տնօրենի գաղտնի սիրավեպը  ՀՀ-ն մտադիր է ՌԴ-ի հետ բարեկամաբար քննարկել ՀԿԵ-ի կառավարման հարցը. Նիկոլ ՓաշինյանՍաակաշվիլին դատարանում բացատրել է իր բոլոր դժբախտությունների պատճառները. «Չորս տարեկանում շնաձուկը կծել է իմ ոտքը»Կանադայի դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով 10 մարդ է զոհվելՈղբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «Opel»-ն ու «JAC» բեռնատարը. կա 1 զոհ, 1 վիրավորԿկայանա ՆԳ նախարարի տարեկան ամփոփիչ ասուլիսըՊետությանը և համայնքներին վերադարձված են 60 միլիարդ 867 միլիոն դրամ արժեքով հողամասեր. դատախազությունԳնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՓաշինյանն անընդունելի է համարում Հայ առաքելական եկեղեցու` քաղաքականությամբ զբաղվելըՈրոշ իրական և կեղծ օգտատերեր անհիմն մեկնաբանություններ են զետեղումՄենք չենք գործելու Ռուսաստանի դեմ, բայց մենք միշտ գործելու ենք հանուն ՀՀ շահերիԽաղաղությունն է այն միջավայրը, որ հնարավոր է լուծել անազատության մեջ պահվող հայերի խնդիրըՄենք կարող ենք շատ լավ գործարք կնքել Իրանի հետ․ ԹրամփՀայաստանում արդեն 3-րդ բուժկենտրոնն է նորարար վիրաբուժության մեթոդի անցնումՀՀ պետական սահմանի ողջ երկայնքով պետք է ունենանք ամրաշինական կառույցներ (տեսանյութ)․ Սուրեն ՊապիկյանԴավիթաշենի կամրջի վրա եղած փոսերի պատճառով 8 ավտոմեքենա վնաuվել էՌուսաստանը սահմանափակում է Telegram-ին հասանելիությունըԹրամփը, Փաշինյանը և Ալիևը վերջ դրեցին տարիների պատերազմին․ ՎենսԱդրբեջանը և ԱՄՆ-ն ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ են ստորագրել․ հիմնական կետերԿանխվել է ողբերգություն․ 48-ամյա օտարերկրացին ձերբակալվել է (տեսանյութ)․ ՀՀ ՆԳՆՋեյ Դի Վենս. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը պահպանելու համար կարևոր է տնտեսական փոխկախվածությունը (տեսանյութ)ԵՄ խորհրդարանի պատգամավորները կոչ են անում Ադրբեջանին ազատ արձակել հայ գերիներինԱռանձին շրջաններում սպասվում են տեղումներՀՀ վարչապետի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը
Հայաստան

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման երեք անդամ կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ դատախազության և ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու և ներգրավելու դեպքի մի շարք հանգամանքներ: Այս մասին հայտնում են ՀՀ քնչական կոմիտեից:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ «օրենքով գողի» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող և «Էրո Տոմսկի» մականվամբ հայտնի Է.Ջ.-ն ղեկավարել է իր կողմից ստղեծված՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորումը. դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանն ուղղված գործողություններ կատարելու միջոցով, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներ հանդիսացող անձանց տվել է հանձնարարություններ, ինչպես նաև իր հեղինակությունն օգտագործելով՝ կայացրել է պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոններին չհամապատասխանող և իր կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոններով շարժվելու վերաբերյալ «որոշումներ»:

Մասնավորապես, Է.Ջ-ի կողմից կատարված հստակ դերաբաշխման համաձայն՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներ Ա.Ն.-ն, Կ.Ղ.-ն և Վ.Մ.-ն 2021 թվականի դեկտեմբերի 15-ից 27-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱՆ տարբեր քրեակատարողական հիմնարկների դատապարտյալների համար կազմակերպված՝ այսպես ասած «գրեֆի» շրջանակներում տարբեր անձանցից ստացել են մոտ 1․500 տուփ ծխախոտ, 300 տուփ թեյ և շուրջ 1.500.000 ՀՀ դրամ կանխիկ գումար և Է.Ջ-ի ցուցումի համաձայն՝ Ա.Ն.-ն դրանք բաժանել է քրեակատարողական հիմնարկներում, հավաքագրված գումարից՝ այսպես կոչված որպես «գրեֆ» ուղարկել 350.000 ՀՀ դրամը:

Բացի այդ, մի քանի քաղաքացիներ տարբեր չափերի պարտքով գումարի վերադարձի խնդրանքով դիմել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ Ա.Ն.-ին և Կ.Ղ-ին, ովքեր, պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոններին չհամապատասխանող և քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոններով շարժվելով, կազմակերպել են նշված գումարները վերադարձնելւու գործընթացը, որոնց մի մասը, որոշ դեպքերում՝ կեսը, յուրացվել է վերջիններիս կողմից:

Բացի այդ, 2021 թվականի նոյեմբեր ամսին Ստեփանավան քաղաքի՝ «Մշկո» մականվամբ բնակիչ Մ.Ս.-ն գումարային հարցի շուրջ վիճաբանություն է ունեցել իր նախկին մտերիմի հետ: Վերջինս իր շահերը պաշտպանելու համար դիմել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ Ա.Ն.-ին, ով, ներկայանալով որպես «գողական աշխարհի ներկայացուցիչ», փորձել է հարցին լուծում տալ: Այնուհետև Ստեփանավանի բնակիչն ասել է, որ ինքը Ա.Ն.-ին որպես «գողական աշխարհի ներկայացուցիչ» չի ճանաչում, և նշված հարցի պարզաբանման նպատակով նոյեմբերի 21-ին Ա.Ն-ն, Կ.Ղ.-ն և այլ անձինք հանդիպել են Ստեփանավանի բնակչին, ծեծի են ենթարկել վերջինիս՝ հնչեցված տեսակետի համար, որից հետո Է.Ջ.-ն տվել է վիճահարույց հարցի հանգուցալուծումը:

Բացի գումարների հետ վերադարձի կազմակերպումից, Ա.Ն.-ն իրականացրել է նաև տարբեր անձանց միջև ծագած վիճահարույց հարցերի պարզաբանումներ, հետևողական լինելով, որ վերջիններս պահպանեն այսպես ասած՝ «ճիշտ» ապրելակերպի վարքն ու կանոնները:

Մասնավորապես, 2022 թվականի փետրվարի 7-ին Ստեփանավան քաղաքի կամրջի սկզբնամասում, կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, նույն քաղաքի բնակիչը դանակով երկու անգամ հարվածել է վիճաբանության մասնակցին։ Այնուհետև Ա.Ն.-ն և Կ.Ղ.-ն, վիճաբանող կողմերին լսելուց և քննարկումներ կատարելուց հետո հանգել են եզրակացության, որ Ստեփանավանի վերոնշյալ բնակիչը սխալ է, պատժելու նպատակով վերջինիս կանչել են նույն քաղաքում գտնվող նախկին հացի արտադրամասի տարածք, որտեղ որպես պատիժ՝ ապտակել են նրան:

Քննությամբ պարզվել է նաև, որ, Ա.Ն.-ն 2022 թվականի ապրիլի 28-ից սկսած, Ստեփանավանի տարածաշրջանի բնակիչների շրջանում կազմակերպել է կանխիկ գումարների, ծխախոտի, սուրճի և թեյի հավաքագրման գործընթաց, ինչն ուղարկվել է ՀՀ ԱՆ տարբեր քրեակատարողական հիմնարկներ:

Նախաքննության ընթացքում Ստեփանավանի տարածաշրջանի շուրջ 30 բնակարաններում կատարված խուզարկությունների արդյունքում հայնտաբերվել է մոտ 30 տարբեր տրամաչափի փամփուշտ, այսպես կոչված որպես «գրեֆ» գումար և տարբեր տեսակի ապրանքներ հավաքագրելու մասին ցուցակներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման 3 անդամի ներկայացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրային քրեական հետապնդում և որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է: