Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասը կազմել է 17 միլիոն 697 հազար դրամ Ռուսաստանն ակնկալում է, որ ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի հետ փոխգործակցությունը կշարունակվի. Պեսկով Ստամբուլ - Երևան - Ստամբուլ երթուղով թռիչքները կիրականացվեն ամեն օր Հայաստանը բարձր է գնահատում Իրանի ղեկավարության հստակ դիրքորոշումը Հայաստանն ու Ադրբեջանն ինքնիշխան պետություններ են, և ունեն տարբեր պետությունների հետ իրենց հարաբերությունները կառուցելու ինքնիշխան իրավունք. Պեսոկվը՝ Վենսի այցի մասին ԱՍՀ նախարարությունը իրազեկով հոլովակ է տարածել կենսաթոշակների և նպաստների անկանխիկ ստացման մասին (տեսանյութ) Լոռու դպրոցներից մեկից ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 13-ամյա աշակերտ. նրան ծեծի են ենթարկել Տեղումներ, բուք և մերկասառույց․ ջերմաստիճանը կնվազի, հետո աստիճանաբար կբարձրանա Վաղարշապատի ավագանու «Հաղթանակ» դաշինքի աջակիցները խոչընդոտել են ընտրական իրավունքի ազատ իրականացմանը. (ՔԿ ձայնագրությունը) Չի կարող այսօր բանակում լինել մեկը, ով ասի՝ ունեմ բարձր պատրաստվածություն, բայց չեմ վարձատրվում. Պապիկյան Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում Կապիտալ ներդրումներով այս տարի ՀՀ-ում կտեղադրվեն 10 մամոգրաֆիկ սարքավորումներ. Ավանեսյան

Քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասը կազմել է 17 միլիոն 697 հազար դրամՌուսաստանն ակնկալում է, որ ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի հետ փոխգործակցությունը կշարունակվի. ՊեսկովՍտամբուլ - Երևան - Ստամբուլ երթուղով թռիչքները կիրականացվեն ամեն օրՀայաստանը բարձր է գնահատում Իրանի ղեկավարության հստակ դիրքորոշումըՀայաստանն ու Ադրբեջանն ինքնիշխան պետություններ են, և ունեն տարբեր պետությունների հետ իրենց հարաբերությունները կառուցելու ինքնիշխան իրավունք. Պեսոկվը՝ Վենսի այցի մասինԱՍՀ նախարարությունը իրազեկով հոլովակ է տարածել կենսաթոշակների և նպաստների անկանխիկ ստացման մասին (տեսանյութ)Լոռու դպրոցներից մեկից ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 13-ամյա աշակերտ. նրան ծեծի են ենթարկելՏեղումներ, բուք և մերկասառույց․ ջերմաստիճանը կնվազի, հետո աստիճանաբար կբարձրանաՎաղարշապատի ավագանու «Հաղթանակ» դաշինքի աջակիցները խոչընդոտել են ընտրական իրավունքի ազատ իրականացմանը. (ՔԿ ձայնագրությունը)Չի կարող այսօր բանակում լինել մեկը, ով ասի՝ ունեմ բարձր պատրաստվածություն, բայց չեմ վարձատրվում. ՊապիկյանՎթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանումԿապիտալ ներդրումներով այս տարի ՀՀ-ում կտեղադրվեն 10 մամոգրաֆիկ սարքավորումներ. ԱվանեսյանՀյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածի կառուցումն ընթացքում էՇատ ցավալի է․ Պեսկովը՝ Telegram-ի սահմանափակումների մասինԹրամփը մայրաքաղաքում ցանկանում է կառուցել ախարհի ամենամեծ կամարըFun Fruit ընկերությունը «Gulfood 2026» ցուցահանդեսին ներկայացրել է իր մրգերըԱպօրինի անհասկանալի տաղավարը օրինականացրել են. կասկածելի որոշում2 մագիստրատուրա և պետական աշխատանք՝ նույն տարիներին. Ավանեսյանի կենսագրությունըԼյուիս Համիլթոնը կարող է կոտրել Քիմ Քարդաշյանի սիրտը  Ուկրաինայի նախագահի աշխատակազմից հերքում են FT-ի հրապարակումը ընտրություններին պատրաստվելու մասինՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մամուլի ասուլիսըՄիջազգային մամուլը լայնորեն արձագանքել է Վենսի X-ի էջում Հայոց ցեղասպանության մասին հրապարակման հեռացմանըՄանրամասներ՝ Վաղարշապատի ձերբակալություններիցԼավրով․ Մակրոնին չի հաջողվի խուսափել Մինսկյան համաձայնագրերի վերաբերյալ պատասխանատվությունիցԵղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են27 տարին լրացած քաղաքացիները կկարողանան վճարել ու չդատվել չծառայելու համար Իրանը հիմարություն կաներ, եթե գործարք չկնքեր ԱՄՆ-ի հետ․ ԹրամփԿայացել է լեգենդների «Էլ Կլասիկո»-նԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը նախատեսում է սկսել պայքարել թմրանյութերի մաքսանենգության դեմ ցամաքումՀայկ Սարգսյանը՝ իր խոսափողն անջատելու, ՔՊ-ից դուրս գալու եւ թիմակիցների մեղադրանքների մասինԱվելի շատ երկրներ պետք է զենք գնեն Ուկրաինայի զինված ուժերի համար. ՆԱՏՕ-ում Ուկրաինայի դեսպանԱԺ-ն ընդունեց զորակոչից խուսափածներին վերաբերող նախագիծըՈւկրաինան սկսել է պատրաստվել նախագահական ընտրությունների. ԱՄՆ-ն ճնշումներ է գործադրումՎաղարշապատում այսօր առավոտից խուզարկություններ են իրականացվումՌուսաստանը շահագրգռված է ինքնիշխան և ուժեղ Հայաստանով․ Սերգեյ ԿոպիրկինԱզգային ժողովը շարունակում է իր հերթական նիստերի աշխատանքը (տեսանյութ)Չբացակայելու արգելքի տակ գտնվող հոգևորականները Եպիսկոպոսաց ժողովին կմասնակցեն հեռավարԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ գործարքից հետո Իրանը պետք է հրաժարվի միջուկային և հրթիռային ծրագրերիցԻրանն աշխատում է ատոմի խաղաղ օգտագործման երաշխիքով գործարք կնքելու առաջարկի ուղղությամբ70-ամյա միլիարդատերը և վարչապետի 27-ամյա դուստրը. Google-ի նախկին գործադիր տնօրենի գաղտնի սիրավեպը  ՀՀ-ն մտադիր է ՌԴ-ի հետ բարեկամաբար քննարկել ՀԿԵ-ի կառավարման հարցը. Նիկոլ ՓաշինյանՍաակաշվիլին դատարանում բացատրել է իր բոլոր դժբախտությունների պատճառները. «Չորս տարեկանում շնաձուկը կծել է իմ ոտքը»Կանադայի դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով 10 մարդ է զոհվելՈղբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «Opel»-ն ու «JAC» բեռնատարը. կա 1 զոհ, 1 վիրավորԿկայանա ՆԳ նախարարի տարեկան ամփոփիչ ասուլիսըՊետությանը և համայնքներին վերադարձված են 60 միլիարդ 867 միլիոն դրամ արժեքով հողամասեր. դատախազությունԳնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՓաշինյանն անընդունելի է համարում Հայ առաքելական եկեղեցու` քաղաքականությամբ զբաղվելըՈրոշ իրական և կեղծ օգտատերեր անհիմն մեկնաբանություններ են զետեղումՄենք չենք գործելու Ռուսաստանի դեմ, բայց մենք միշտ գործելու ենք հանուն ՀՀ շահերի
Հայաստան

Նիկոլ Փաշինյանը թալանում է ուղիղ եթերում

168.am-ը գրում է

Խորհրդարանում քննարկվում է 2023թ. պետական բյուջեի նախագիծը։ Քննարկումները հիմնականում անցնում են ծույլ, անդեմ մթնոլորտում։ Խորհրդարանական դինջ քննարկումների մասին պատմող լրահոսը, սակայն, բավական աշխույժ է․ այսինչ նախարարության ծախսերն ավելացել են այսքան միլիոն դրամով, այնինչ գերատեսչության ֆինանսավորումը բարձրացվել է այսքան տասնյակ միլիոնով, ուժային այսինչ կառույցի պարգևավճարները կազմելու են այսքան հարյուր միլիոն դրամ…

Մի խոսքով, իշխանությունը, առանց որևէ ձևականության, իր քիմքին հաճո ծախսում է հանրային միջոցները՝ պետական կառավարման համակարգի ֆինանսավորումն ավելացնելով այդ նույն հանրության եկամուտների աճի հետ աղերս չունեցող չափերով։

Խնդիրն այն չէ, որ պետական համակարգի ֆինանսավորումը չպետք է ավելանա, ինչպես ցանկացած օրգանիզմ, այն ևս դինամիկ համակարգ է և պահանջում է միջոցներ։ Հարցը, սակայն, միանգամայն այլ հարթությունում է։ Ինչի՞, ի՞նչ որակի ծառայությունների համար է հասարակությունը լռելյայն համաձայնում հսկայական միջոցներ հատկացնել պետական կառավարման համակարգին։ Վերջինի աշխատանքի որակի մասին ցանկացած խոսակցություն առնվազն ծիծաղելի է։

Պետական կառավարման համակարգն աշխատում է առավելապես իներցիոն ռեժիմով, անիմաստ բյուրոկրատիայի պայմաններում՝ որպես հիմնական նպատակ հետապնդելով ոչ թե հանրությանը, այլ զուտ իշխանությանը ծառայություն մատուցելը։ Եվ մատուցում է։ Ոստիկանությունն ու ուժային մյուս մարմինները Նիկոլ Փաշինյանի ու մնացյալ պաշտոնյաների անվտանգությունն ապահովում են գերգերագույն ռեժիմով, կարմիր բերետավորները սամասուդ են անում իշխանությանը ոչ հաճո ցանկացած մեկի, դատախազական համակարգը դարձել է Նիկոլ Փաշինյանի անձնական օգտագործման գրասենյակը, նրանից հետ չի մնում դատական իշխանությունը։

Մի խոսքով, Հայաստանում իշխանության բոլոր թևերն ու մարմինները ծառայում են Նիկոլ Փաշինյանին պալատական ներքինիի նախանձախնդրությամբ։ Բայց այդ ծառայությունների համար, սովորության համաձայն, վճարում է ոչ թե Նիկոլ Փաշինյանն անձամբ, այլ քաղաքացին՝ հանրությունը՝ պետական բյուջետային միջոցներից։

Ընդ որում, սա այն նույն հանրությունն է, որի համար «թալան», «կոռուպցիա» արտահայտությունները հոգեներգործուն ազդեցություն ունեն, երբ այդ մասին խոսում է Նիկոլ Փաշինյանը։ Բայց այդ նույն հանրությունն այսօր լուռ ու անտրտունջ հետևում է իր իսկ միջոցների բացահայտ թալանին, պետության թալանին, որը ձևակերպվում է «բյուջետային ծախսերի դասակարգչի ենթակետի հավելվածի աղյուսակի․․․» անհասկանալի ձևակերպումներով։ Բայց դրանից խնդրի էությունը չի փոխվում։

Նիկոլ Փաշինյանը բառացիորեն թալանում է հասարակությանը՝ իր իշխանությունը պահպանելու ու այն պետական կառավարման համակարգին վճարելու համար, որի արձանագրած ամենաշոշափելի արդյունքն Արցախի մեծ մասի հանձնումն է ու հազարավոր զոհերը։ Այդ թալանը տեղի է ունենում ուղիղ եթերում, խորհրդարանի շենքում՝ հասարակության կատարյալ անտարբերության պայմաններում։

Հայաստանի իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հասարակությանը չի մատուցում իր սահմանադրական առաջնային պարտավորությունից բխող ծառայությունը՝ անվտանգության ապահովումը։ Նորմալ պետությունում ոչ թե հասարակությունը պետք է վճարի նման իշխանությանը, այլ հակառակը՝ իշխանությունը պետք է փոխհատուցի հանրությանը՝ իրեն պատվիրակված ծառայության մատուցումը կատարելապես տապալելու համար։

Վճարումը, կրկին նորմալ երկրներում, կատարվում է ոչ թե փողով, այլ իշխանությունից հեռանալով։ Հայաստանի ու նորմալ երկրների տարբերությունն ահա, ի թիվս այլնի, արտահայտվում է այս ցցուն հակասականությամբ․ հասարակությունը վճարում է նրան, ով պարտք է իրեն։ Ողբերգականն այն է, որ սա նույն հասարակությունն է, որի անդամների զգալի մասն իրեն 1000 դրամով խաբողին պատրաստ է ենթարկել լինչի դատաստանի, բայց անհաղորդ է, երբ խաբեության ծավալները հասնում են հարյուրավոր միլիոն դրամների։ Մասշտաբի խնդիր է, փաստորեն։