Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 9 մարզերում Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի բազմաթիվ բնակավայրերում ձյուն է տեղում Ադրբեջանի իշխանությունները Կարեն Ավանեսյանին դատապարտել են 16 տարվա ազատազրկման Կաշառք ստանալու մեղադրանքով կալանավորվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից աշխատակից Սպառողական շուկայում գնաճը կազմել է 3.1%. պաշտոնական թվեր Սևանի, Ճամբարակի, Արթիկի և Սպիտակի տարածաշրջաններում ձյուն է տեղում Վրաստանում օդանավակայանում ձերբակալել են հարյուր հազարավոր դոլարների արժողությամբ կոկաին տեղափոխող ռուս կնոջ 1.8 միլիարդով մետրոյի Աջափնյակ կայարանի միայն նախագիծն է կազմվել․ ահազանգում է մասնագետը. Hetq Դատարան է ուղարկվել Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական գործը Ժամանակն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ցամաքային սահմանը բացվի. Գևորգ Պապոյան Ուսումնարանները կվերանվանվեն քոլեջ Խոշոր հրդեհ՝ Նուբարաշենում․ կան վիրավորներ

Փորձում են Արմեն Սարգսյանի մտերիմի ձեռքից «Սևան» հյուրանոցի տարածքը խլել513 շիշ կեղծ խմիչք է առգրավվել․ ոստիկանությունը զգուշացնում է«Իրավունք». Ավինյանենք ԱԺ ընտրություններին կգործեն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՞Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 9 մարզերումՇիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի բազմաթիվ բնակավայրերում ձյուն է տեղումՏարին ռազմավարական էր գործընկերությունների զարգացման առումով. ԱԳՆ-ն ամփոփել է 2025 թվականըՄենք միասնաբար կփակենք այդ ողբերգության հետ կապված մնացած բոլոր հարցերը․ ԶախարովաՍիրիայի իշխանությունները հայտարարել են Դամասկոսում «Իսլամական պետության» բարձրաստիճան պաշտոնյայի ձերբակալման մասինԱդրբեջանի իշխանությունները Կարեն Ավանեսյանին դատապարտել են 16 տարվա ազատազրկմանԿաշառք ստանալու մեղադրանքով կալանավորվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից աշխատակիցՍպառողական շուկայում գնաճը կազմել է 3.1%. պաշտոնական թվերՍևանի, Ճամբարակի, Արթիկի և Սպիտակի տարածաշրջաններում ձյուն է տեղումՔնի ռեժիմի անգամ մեկժամյա փոփոխությունը մեծացնում է հիպերտոնիայի վտանգը. Journal of Medical Internet ResearchՎրաստանում օդանավակայանում ձերբակալել են հարյուր հազարավոր դոլարների արժողությամբ կոկաին տեղափոխող ռուս կնոջ1.8 միլիարդով մետրոյի Աջափնյակ կայարանի միայն նախագիծն է կազմվել․ ահազանգում է մասնագետը. HetqԻսրայելում ձերբակալվել է Իրանի օգտին լրտեսության մեջ կասկածվող անձԱնհասկանալի է, թե ինչ չափանիշներով է ՀՀ իշխանությունը ընդդիմադիր անձանց անվանում ՌԴ գործակալներ. ԶախարովաԹուրքիան և Ադրբեջանը միմյանց կօգնեն ռազմական իրավիճակներումԴատարան է ուղարկվել Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական գործըԺամանակն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ցամաքային սահմանը բացվի. Գևորգ ՊապոյանՈւսումնարանները կվերանվանվեն քոլեջԽոշոր հրդեհ՝ Նուբարաշենում․ կան վիրավորներՃապոնական դրամաշնորհի շրջանակում ՀՀ-ին կտրամադրի օդի հիմնական աղտոտիչների ավտոմատ դիտարկման սարքավորումներՊԵԿ-ը ներկայացրել է առողջության համընդհանուր ապահովագրավճարների հաշվարկման և վճարման կարգըՋասթին Բիբերը կիսվել է որդու մասնակցությամբ Սուրբ Ծննդյան հազվագյուտ ընտանեկան լուսանկարներովԳայլի ժանիքներ, արջի ատամներ ու եղջերուի արյուն․ զբոսաշրջիկը տուգանվել է օդանավակայանումՇվեդիայում հարբած Սանտա Կլաուսը խաթարել է գնացքների երթևեկությունըԱրկանզասի բնակիչը շահել Է Powerball վիճակախաղի 1,8 մլրդ դոլարի ջեքփոթըForbes-ը հրապարակել է ամենաթանկ ակումբների վարկանիշըՆերկայացվել են «Ոսկե գնդակ» մրցանակի գլխավոր հավակնորդներըԼամին Յամալի YouTube ալիքի բաժանորդների թիվը 2 օրում գերազանցել է 1 միլիոնըSamsung-ը ներկայացրել է առաջին 6K մոնիտորըՌոնալդուն երկու առանձնատուն է գնել Կարմիր ծովի մասնավոր կղզումԳիտնականները նշել են, որ մարդը կարող է ունենալ ոչ թե հինգ զգայարան, այլ մի քանի տասնյակՀաստատվեց արհեստական բանականության ոլորտում բարձր հաշվարկային ռեսուրսների հասանելիության փորձնական ծրագիրըՊետությանը պատճառված 1.4 մլրդ դրամը վերականգնվել էՆԳ նախարարը «ՊիքսԱրտի» մասնագետների հետ քննարկել է կենսաչափական նոր անձնագրերի էջերի ձևավորման ընթացիկ աշխատանքներըԲաքվում սպասում են Embraer 190 ինքնաթիռի մասնակցությամբ տեղի ունեցած աղետի հետաքննության ավարտինՆիդեռլանդներում բռնկված թռչնի գրիպի պատճառով ևս 100,000 հավ կսպանվիՈստիկանություն տեղափոխված քաղաքացու մոտ հայտնաբերվել են լիցքավորված ատրճանակ, կաթոցիչ և թմրամիջոցՈւկրաինական անօդաչու թռչող սարքերը գրոհել են Ռոստովի մարզի Նովոշախտինսկ քաղաքըՓոփոխություններ՝ Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկումՎթար․ անորոշ ժամանակ գազ չի լինիԳերմանիայում հայտարարել են՝ Կիևը չի կարողանա 800 000 մարդուց բաղկացած բանակ պահել Աշխարհ 25 Դեկտեմբեր, 2025 15:54Բանակը ցանկացած պահի պատրաստ է մարտի և անպայման կհաղթի․ Չինաստանի ՊՆՀունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը և փոփոխումը կիրականացվի բացառապես թվային համակարգովՊորոշենկոյի «Եվրոպական համերաշխություն» կուսակցությունը դեմ է արտահայտվել Ուկրաինայում ընտրություններինԶելենսկու խոսքերը կասկածի տակ են դնում Ուկրաինայի հակամարտnւթյnւնը կարգավորելու նրա ունակությունը. ՊեսկովԻմ անկեղծ երախտագիտությունն եմ հայտնում Իրաքի Հայոց Թեմի Առաջնորդ Օշական եպիսկոպոս Գյուլգյուլյանին. Իրաքի առաջին տիկին «Թրամփի ուղու» վերաբերյալ միշտ էլ անպատասխան հարցեր կլինեն
Հայաստան

Սուքիասյանը սխալ որոշումներ է կայացնում որի հետևանքներից ավելի շատ տուժելու է ինքը

Zham.am-ը գրում է.

Խաչատուր Սուքիասյանի երեկվա «վրդովմունքը» 5-րդ ալիքի լրագրողի հարցի շուրջ ավելի շատ շոու էր հիշեցնում, քան անկեղծ պոռթկում:

Այն, որ այսօր նա նյարդայնացած է դատախազության որոշման վերաբերյալ տեսանելի է նույնիսկ անզեն աչքով: Սակայն դատախազության որոշման ենթատեքստում երևում է նաև թիրախավորումը ներկայիս ՀՀ նախագահի պաշտոնում աշխատող Վահագն Խաչատուրյանի անձի մասով: Բանն այն է, որ հենց նրա որոշմամբ է Երևանի կենտրոնում գտնվող այդ շինությունը հանձնվել Սուքիայանին պատկանող ընկերությանը:

Թե ինչ սև կատու է անցել Նիկոլ Փաշինյանի և Խաչատուր Սուքիասյանի միջև կարելի է տարբեր ենթադրություններ անել:

Ամենահավանականն այն է, որ գալիք դժվար որոշումներից առաջ Նիկոլ Փաշինյանը կրկին փորձելու է խաղացնել «թալանի» խաղաթուղթը: Ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, որ բոլոր կարևոր իրադարձություններից առաջ հերթական «թալանչիիի» կամ հայտնի ռեզոնանսային գործն է սկսվում քննվել կամ դատախազության, կամ էլ դատարանների կողմից: Օրինակ այս օրերին կրկին «հիշելը» հայտնի պապլավոկի դեպքի վերաբերյալ, հենց այդ շարքից է:

Բայց միայն նախկինների գործի քննումը հանրության մոտ հարցեր է առաջացնում, իսկ ինչու՞ ոչ մի գործ չի քննվում, որոնք կատարվել էին մինչ 1998 թվականը: Միթե՞ մինջև 1998-ը երկիրը կառավում եին բացառապես «սրբերը», իսկ 1998-ից հետո «թալանչիները»:

Այն, որ այդ բաժանումը կրում է խիստ արհեստական բնույթ հասկանում են բոլորը: Դեռ ավելին, հենց 90-ականներին դրվեց «թալանի» ողջ գործընթացը և նախկիններին մեղադրում էին ժամանակին, որ նրանք 1998-ի իշխանափոխությունից հետո այդ գործերը չբացահայտեցին, որի պատճառով էլ կորցրին իրենց հանրային լեգիտիմությունը:

Խաչատուր Սուքիասյանը 90-ականների ժամանակների ամենահայտնի օլիգարխներից էր, որը տեսանելի էր բոլորի համար: Այն ժամանակ նրան մեղադրում էին ոչ միայն ընդդիմության և հանրության մեծ մասը, այլև նույնիսկ իշխանության, այսպես կոչված, հակասիրադեղյանական թևը:

Այն, որ այն ժամանակ նա իշխանության սրտի գլխավոր օլիգարխներից էր, գիտեին բոլորը:

Սակայն 1998-ից հետո նա ոչ միայն չկուլակաթափվեց, այլև զարգացման նոր շունչ ստացավ: Հենց դրա համար էլ նախկին իշխանությանը հանրության մեծ մասը մեղադրում էր և հենց դրա համար նրանք նաև կորցրեցին իրենց վարկանիշը հանրության մեծ մասի մոտ:

Սակայն Սուքիասյանի պատկերացումներում ինքը, բնականաբար, «թալանչի չէ», այլ «օրինական մեծահարուստ է»: Ավելին, նա սկսած 1998-ից չի օգտվել վարչական ռեսուրսներից: Իհարկե, դա չի խանգարել, որ օրինակ 1998-ից հետո եղել են տարիներ, որ երկրի պետական գլխավոր ինստիտուտների հաշիվները պահվում էին հենց Սուքիասյանի ընտանիքին պատկանող բանկում և նույնիսկ ՀՀ երկրորդ նախագահի աշխատավարձի քարտը պատկանում էր հենց նույն Սուքիասյանին պատկանող բանկին:

Կարելի էր արդյո՞ք պատկերացնել, որ օրինակ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին որևէ պետական մարմին «գործ» ունենար ընդդիմության հետ կապ ունեցող գործարարի հետ, իհարկե ոչ: Ճիշտ հակառակը, այն ժամանակվա ընդդիմադիր Վազգեն Մանուկյանին մոտ կանգնած գրեթե բոլոր գործարաներին այն ժամանակվա իշխանությունը կամ կուլակաթափեց, կամ էլ նրանք հեռացվեցին երկրից:

Իհարկե, Սուքիասյանը չուներ այն արտոնությունները, որն ունեին նախկին իշխանության մոտ կանգնած օլիգարխները, սակայն միայն վերը թվարկածը հերիք է հասկանալու համար, որ 1998-ից հետո էլ Սուքիասյանը մնաց մեծահարուստ և չհեռացավ երկրից: Չհիշեցնենք, թե ինչ կատարվեց ՀՀՇ-ի ժամանակների այն մեծահարուստների հետ, որոնք «լեզու չգտան» այն ժամանակվա իշխանության հետ: Կարելի է այդ մասին մեծ հատորներով գործեր ներկայացնել:

Սակայն ի ուրախություն Սուքիասյանի, 1998-ից հետո, իշխանությունը չգնաց կուլակաթափման ճանապարհով, դրանով իսկ զրկվելով հանրային լեգիտիմությունից:

Իսկ այսօր Սուքիասյանը չի ուզում իրեն տեսնել հայելիում, բայց խրոխտ ձևով հայտարարում է, որ ինքը նախկինների «միլիառդները» չունի:

Ավելին, փորձելով հաճոյանալ Փաշինյանին, լրագրողներին պատվիրում է անձնական բնույթի հարձակումներ իրականացնել ՀՀ երկրորդ նախագահի ընտանիքի անդամների վրա:

Սուքիասյանը չի հասկանում, հավանաբար, քաղաքական պատկերացում չունենալու պատճառով, որ իր նման պահվածքը, մեղմ ասած, ոչ միայն հարգի չէ, այլև չի փրկելու իրեն նույնիսկ փաշինյանական իշխանության մասնակի գիլյոտինից:

Պատճառն էլ է հասկանալի: Փաշինյանի այսօրվա վարկանիշը խիստ տարբերվում է 2018-ի իր վարկանիշից: Եթե այն ժամանակ նրա ցանկացած քայլ ողջունվում էր անվերապահ հանրության կողմից, ապա այսօր, ճիշտ հակառակը, նրա ցանկացած քայլ բացասական է ընկալվում: Այդ իսկ պատճառով, նա չի կարողանում կրկին լեգիտիմացվել հանրության մոտ միայն նախկինների վրա գործեր բացելով: Նրան արդեն հարցնում են, իսկ ինչու՞ քո յուրայինների վրա գործեր չես բացում: Ավելին, Փաշինյանը հասկացել է, որ եթե այդպես շարունակվի, ապա նախկինների գործերի հանդեպ հանրության վերաբերմունքը կարող է փոխվել: Ահա թե ինչու է իրեն օդի ու ջրի պես անհրաժեշտ, որ նմանատիպ գործեր բացվեն նաև իր թիմակիցների նկատմամբ:

Այդ շարքում ամենա տեսանելի դեմքը հենց Սուքիասյանն է, որ մինչ 1998-ի շրջանը իշխանության սրտի ամենախոշոր օլիգարխներից էր:

Հենց նա էլ պիտի, ըստ Փաշինյանի, դառնա այդ շարքի սակրալ զոհը:

Սուքիասյանը դեռ գոհ պետք է լինի, որ նրա հանդեպ այդ չափ մեղմ է վերաբերմունքը:

ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների փուլն արդեն ավարտվել է, երբ Սուքիասյանը կարող էր միաժամանակ և զոհի կարգավիճակով հանդես գալ, ստանալով «խելոք մեծահարուստի» իմիջը և միաժամանակ օգտվել բազմաթիվ հնարավորություններից, պահպանել իր նախկինում ձեռք բերված հարստությունը:

Հետագայում նա այլևս այդպիսի հանդարտ կյանք չի ունենալու մի շարք պատճառներով: Նախ Փաշինյանը բացել է «ապորինի հարստացման» գործընթացի պանդորայի արկղը, որը բումերանգի օրենքի համաձայն, անխուսափելիորեն վերադառնալու է նաև Սուքիասյանին և բացի այդ, թե փաշինյանական, և թե հետփաշինյանական իշխանությանը շահավետ չի լինելու Սուքիասյանի կողմից սկզբնական կապիտալի կուտակման ժամանակները ծածկադմփոց անել, քանի որ դրանից այդ իշխանությունը միայն վարկանիշ է կորցնելու:

Սուքիասյանն այս ամենը, իհարկե, չի հասկանում, քանի որ Հայաստանում ոչ մի մեծահարուստ չի համարում, որ իր սկզբնական կապիտալը անօրինական է ձեռք բերվել, մինչդեռ մյուս մեծահարուստներին համարում է թալանչիներ:

Այս դեպքում էր Սուքիասյանը մյուս բոլոր մեծահարուստներին, հատկապես ղարաբաղյան ծագում ունեցողներին, համարում է «թալանչիներ», իսկ իրեն իհարկե ոչ:

Մինչդեռ իրականում ղարաբաղցիներին հենց նրա համար սկսեցին չսիրել, որ նրանք 1998-ից հետո ոչ միայն չկուլակաթափեցին Սուքիասյանին և նրա տիպի մյուս գործարարներին, այլև իրենց ինտեգրեցին հանրության մեջ, փաստացի լեգիտիմացնելով իրենց հանրության աչքերում:

Եվ ահա ներկայիս Սուքիասյանն իրեն չպատժողներին անվանում է «թալանչիներ», ժպիտ առաջացնելով հանրության մոտ և բացահայտելով այն իրականությունը, որ 1998-ից հետո իրական արդարություն չհաստատելը հենց բերեց մեզ այս իրավիճակին: Իհարկե, խոսքը այն մասին չէր, որ բոլորին պետք էր կուլակաթափել, իհարկե՝ ոչ: Պարզապես բոլորն էլ գիտեին թե ինչ այլանդակություններ էր կատարվել 90-ականներին, և եթե գոնե հայտնի և տեսանելի գործերը բացահայտվեին այն ժամանակ, ապա հանրության մոտ կառաջանար արդարության զգացմունք և իշխանությունը չէր կորցնի իր հանրային լեգիտիմությունը, երբ նույնիսկ այն ժամանակվա տնտեսական աճն իրական բնույթ էր կրում, տատանվելով երկնիշ թվերի մեջ:

Հենց այդ անարդարության զգացումը սկզբում բերեց 2008-ի Մարտի 1-ի դեպքերին, իսկ հետո եղավ 2018-ը:

Ճակատագրի հեգնանքով այն հանրային պահանջը, որ պիտի կատարվեր 1998-ին, այլասեռված ձևով փորձ է կատարվում այսօր իրականացնել: Բայց քչերն են հավատում, որ դա չի լինելու իմիտացիա, մանավանդ որ ընդամենը մի շենքի սեփականաշնորհման գործընթացը ապօրինի ճանաչելը դա կաթիլ է ծովում, այն էլ կարող է օգուտ լինել Սուքիասյանի համար, քանի որ ինչպես իրենք են սիրում օգտագործել հայտնի բանաձևը՝ «պիտի զոհաբերես փոքր մասը, որպեսզի փրկես մեծ մասը»:

Այնպես, որ Սուքիասյանը դեռ օգուտով կարող է դուրս գալ այս գործընթացից, բայց դա կունենա ժամանակավոր բնույթ: Քանզի Ղարաբաղի կորուստն ու 4000-ից ավել զոհերը հանրության մոտ առաջացրել են բոլորովին այլ իրավիճակ, այդ թվում նաև սկզբնական կապիտալի կուտակման հարցում և հատկապես այն շրջանակների հանդեպ, ովքեր այս կամ այն չափով կապված են այսօրվա իշխանության հետ և անուղղակի կրում են վերը նշված բոլոր կորուստների համար պատասխանատվությունը:

Սա է իրականությունը: