Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 9 մարզերում Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի բազմաթիվ բնակավայրերում ձյուն է տեղում Ադրբեջանի իշխանությունները Կարեն Ավանեսյանին դատապարտել են 16 տարվա ազատազրկման Կաշառք ստանալու մեղադրանքով կալանավորվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից աշխատակից Սպառողական շուկայում գնաճը կազմել է 3.1%. պաշտոնական թվեր Սևանի, Ճամբարակի, Արթիկի և Սպիտակի տարածաշրջաններում ձյուն է տեղում Վրաստանում օդանավակայանում ձերբակալել են հարյուր հազարավոր դոլարների արժողությամբ կոկաին տեղափոխող ռուս կնոջ 1.8 միլիարդով մետրոյի Աջափնյակ կայարանի միայն նախագիծն է կազմվել․ ահազանգում է մասնագետը. Hetq Դատարան է ուղարկվել Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական գործը Ժամանակն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ցամաքային սահմանը բացվի. Գևորգ Պապոյան Ուսումնարանները կվերանվանվեն քոլեջ Խոշոր հրդեհ՝ Նուբարաշենում․ կան վիրավորներ

513 շիշ կեղծ խմիչք է առգրավվել․ ոստիկանությունը զգուշացնում է«Իրավունք». Ավինյանենք ԱԺ ընտրություններին կգործեն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՞Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 9 մարզերումՇիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի բազմաթիվ բնակավայրերում ձյուն է տեղումՏարին ռազմավարական էր գործընկերությունների զարգացման առումով. ԱԳՆ-ն ամփոփել է 2025 թվականըՄենք միասնաբար կփակենք այդ ողբերգության հետ կապված մնացած բոլոր հարցերը․ ԶախարովաՍիրիայի իշխանությունները հայտարարել են Դամասկոսում «Իսլամական պետության» բարձրաստիճան պաշտոնյայի ձերբակալման մասինԱդրբեջանի իշխանությունները Կարեն Ավանեսյանին դատապարտել են 16 տարվա ազատազրկմանԿաշառք ստանալու մեղադրանքով կալանավորվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից աշխատակիցՍպառողական շուկայում գնաճը կազմել է 3.1%. պաշտոնական թվերՍևանի, Ճամբարակի, Արթիկի և Սպիտակի տարածաշրջաններում ձյուն է տեղումՔնի ռեժիմի անգամ մեկժամյա փոփոխությունը մեծացնում է հիպերտոնիայի վտանգը. Journal of Medical Internet ResearchՎրաստանում օդանավակայանում ձերբակալել են հարյուր հազարավոր դոլարների արժողությամբ կոկաին տեղափոխող ռուս կնոջ1.8 միլիարդով մետրոյի Աջափնյակ կայարանի միայն նախագիծն է կազմվել․ ահազանգում է մասնագետը. HetqԻսրայելում ձերբակալվել է Իրանի օգտին լրտեսության մեջ կասկածվող անձԱնհասկանալի է, թե ինչ չափանիշներով է ՀՀ իշխանությունը ընդդիմադիր անձանց անվանում ՌԴ գործակալներ. ԶախարովաԹուրքիան և Ադրբեջանը միմյանց կօգնեն ռազմական իրավիճակներումԴատարան է ուղարկվել Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական գործըԺամանակն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ցամաքային սահմանը բացվի. Գևորգ ՊապոյանՈւսումնարանները կվերանվանվեն քոլեջԽոշոր հրդեհ՝ Նուբարաշենում․ կան վիրավորներՃապոնական դրամաշնորհի շրջանակում ՀՀ-ին կտրամադրի օդի հիմնական աղտոտիչների ավտոմատ դիտարկման սարքավորումներՊԵԿ-ը ներկայացրել է առողջության համընդհանուր ապահովագրավճարների հաշվարկման և վճարման կարգըՋասթին Բիբերը կիսվել է որդու մասնակցությամբ Սուրբ Ծննդյան հազվագյուտ ընտանեկան լուսանկարներովԳայլի ժանիքներ, արջի ատամներ ու եղջերուի արյուն․ զբոսաշրջիկը տուգանվել է օդանավակայանումՇվեդիայում հարբած Սանտա Կլաուսը խաթարել է գնացքների երթևեկությունըԱրկանզասի բնակիչը շահել Է Powerball վիճակախաղի 1,8 մլրդ դոլարի ջեքփոթըForbes-ը հրապարակել է ամենաթանկ ակումբների վարկանիշըՆերկայացվել են «Ոսկե գնդակ» մրցանակի գլխավոր հավակնորդներըԼամին Յամալի YouTube ալիքի բաժանորդների թիվը 2 օրում գերազանցել է 1 միլիոնըSamsung-ը ներկայացրել է առաջին 6K մոնիտորըՌոնալդուն երկու առանձնատուն է գնել Կարմիր ծովի մասնավոր կղզումԳիտնականները նշել են, որ մարդը կարող է ունենալ ոչ թե հինգ զգայարան, այլ մի քանի տասնյակՀաստատվեց արհեստական բանականության ոլորտում բարձր հաշվարկային ռեսուրսների հասանելիության փորձնական ծրագիրըՊետությանը պատճառված 1.4 մլրդ դրամը վերականգնվել էՆԳ նախարարը «ՊիքսԱրտի» մասնագետների հետ քննարկել է կենսաչափական նոր անձնագրերի էջերի ձևավորման ընթացիկ աշխատանքներըԲաքվում սպասում են Embraer 190 ինքնաթիռի մասնակցությամբ տեղի ունեցած աղետի հետաքննության ավարտինՆիդեռլանդներում բռնկված թռչնի գրիպի պատճառով ևս 100,000 հավ կսպանվիՈստիկանություն տեղափոխված քաղաքացու մոտ հայտնաբերվել են լիցքավորված ատրճանակ, կաթոցիչ և թմրամիջոցՈւկրաինական անօդաչու թռչող սարքերը գրոհել են Ռոստովի մարզի Նովոշախտինսկ քաղաքըՓոփոխություններ՝ Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկումՎթար․ անորոշ ժամանակ գազ չի լինիԳերմանիայում հայտարարել են՝ Կիևը չի կարողանա 800 000 մարդուց բաղկացած բանակ պահել Աշխարհ 25 Դեկտեմբեր, 2025 15:54Բանակը ցանկացած պահի պատրաստ է մարտի և անպայման կհաղթի․ Չինաստանի ՊՆՀունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը և փոփոխումը կիրականացվի բացառապես թվային համակարգովՊորոշենկոյի «Եվրոպական համերաշխություն» կուսակցությունը դեմ է արտահայտվել Ուկրաինայում ընտրություններինԶելենսկու խոսքերը կասկածի տակ են դնում Ուկրաինայի հակամարտnւթյnւնը կարգավորելու նրա ունակությունը. ՊեսկովԻմ անկեղծ երախտագիտությունն եմ հայտնում Իրաքի Հայոց Թեմի Առաջնորդ Օշական եպիսկոպոս Գյուլգյուլյանին. Իրաքի առաջին տիկին «Թրամփի ուղու» վերաբերյալ միշտ էլ անպատասխան հարցեր կլինենՌԴ ԱԳՆ-ն հերքել Է Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի ծրագիրը փոխելու վերաբերյալ ՌԴ մտադրության մասին Bloomberg-ի հաղորդագրությունը
Հայաստան

«Գաղտնիության էլեմենտներ կան, բայց հարկ եմ համարում հրապարակել». Փաշինյանի ռազմական հայտարարությունները դարձյալ անտեսվելո՞ւ են

168.am-ն ուսումնասիրել էր 44-օրյա պատերազմի ընթացքում, դրանից առաջ տարբեր պաշտոնյաների, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում տեղադրված գրառումները, հրապարակային ելույթները, ժողովրդին ուղղված ուղերձներն ու կոչերը, առանձնացնելով հատկապես այն հայտարարությունները, որոնցում առկա են ռազմական կամ պետական գաղտնիք պարունակող տարրեր:

Դրանք վերաբերում են և՛ ռազմական պլանների նախապես հրապարակայնացմանը, և՛ մարտական, կրակային դիրքերի թվին, դրանց կահավորման աստիճանին և, առհասարակ, զորքի մարտական պատրաստվածության և զինվածության մակարդակին:

Այս տարվա մարտին էլ, ըստ էության, պետական գաղտնիքի օրենքի խախտում էր թույլ տվել Սուրեն Պապիկյանի ղեկավարած պաշտպանության նախարարությունը, երբ ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմական կցորդներն այցելել էին ՀՀ ՊՆ N ավիաբազա, և դրա շրջանակում ռազմական անգարի հնարավորությունները ներկայացնող լուսանկարներ էին հրապարակվել:

Հիմա Նիկոլ Փաշինյանը որոշել է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքը վերանվանել «Պետական գաղտնիքի մասին» օրենք և խստացումներ մտցնել:

Իհարկե, ռազմական բնագավառին առնչվող պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հրապարակման սահմանափակումները, որի մասին խոսել ենք՝ հղում տալով փոփոխվող օրենքին, պահպանվել են նաև նոր օրենքի նախագծում: Բայց կան նաև պետական գաղտնիքի հրապարակման մասին փաստեր, որոնք քրեորեն պատժելի արարք էին համարվում նաև հին օրենքով:

Առաջին, 2020թ. մարտի 11-ին Տաթև համայնքի Շինուհայր բնակավայրում բնակիչների հետ հանդիպման ժամանակ՝ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր.

«Դեպք ունենք, ժողովուրդ, Սերժ Սարգսյանի իշխանությունը 42 մլն դոլար տվել է, զենք են առել, այդ զենքը չի աշխատում, ընդհանրապես ոչ մի բանի պիտանի չի, ընդամենը մետաղի ջարդոն է: 42 մլն դոլար են տվել, ու այդ զենքը ոչ մի բանի պիտանի չի, դա զենք էլ չի: Հիմա քրեական գործ է հարուցված, թող Սերժ Սարգսյանը գա՝ սրա պատասխանը տա…»։

42 միլիոնի դոլարի զենքի գործը, որն ի սկզբանե քննվում էր ԱԱԾ վարույթում, հետագայում փոխանցվել է Քննչական կոմիտեին, որի մասին 168.am-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել էր ԱԱԾ-ն։

Երկրորդ, 2021թ. մայիսի վերջին՝ Աջափնյակ վարչական շրջանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր.

«Մեզ ինչի մեջ ասես մեղադրում են, ընդհուպ նրա համար, որ գնացել ենք զորամասեր, ժուչոկներ ենք դրել, որ հակառակորդի հրթիռները… Իրանք իրանց հետ են համեմատում, որովհետև, ցավոք, ՀՀ-ում կան մարդիկ՝ սպա, ով Ս-300-ի վրայից պլատա ա հանում, որ տանի մեջի ոսկին ծախի՝ 30-40 հազար դրամով: Եթե էսպիսի երևույթ կա ՀՀ-ում, ամեն ինչի մեջ էլ կմեղադրեն, բայց պետք է իմանաք, որ մենք մեր երկրի նկատմամբ հարյուր տոկոսով ազնիվ ենք: Մեզ դավաճանության մեջ է մեղադրում այն կուսակցությունը, որը պետականությունը սենց թողել ա…»:

Այս հայտարարությունը Փաշինյանը կրկնել էր 2022թ. հոկտեմբերի 24-ին Հակակոռուպցիոն կոմիտե կատարած այցի ընթացքում:

«Ամեն անգամ, երբ գնում ենք որևէ հարց լուծելու, տեսնում ենք, որ այդ հարցը լուծելու գործիքը չկա, կամ այդ գործիքի կաղապարը կա, իսկ ներսի, այսպես ասած, կատալիզատորը չկա, ինչպես պատերազմի ժամանակ դեպքերի առնչվեցինք, երբ պարզվեց, որ, ասենք, ահասարսուռ անուններով հրթիռների միջից, կարող է, պլատաներ են հանել, որոնց մեջ ոսկի կա: Եվ սա արտահայտում է ամբողջը: Շատ դեպքերում այսօր սա մենք ենք զգում, ներկաներն են զգում, երբ գնում են պետության համար ճակատագրական նշանակություն ունեցող խնդիր լուծելու, այդ գործիքը վերցրած գնում են, որ օգտագործեն, պարզվում է՝ այդ գործիքի կաղապարը կա, ներսի ողջ պարունակությունը հանված է, և հայտնի չէ՝ ով է հանել»:

168.am-ը այս երկու հայտարարությունների առնչությամբ հարցում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղից մեզ հայտնել էին․

««Ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված Ձեր հարցմանը՝ հրթիռներից ոսկյա դետալներ պարունակող սարքերի հափշտակության փաստի վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ վարչապետի կողմից 2022 թվականի հոկտեմբերի 24-ին կատարված հայտարարությանը, հայտնում ենք, որ դեռևս 2019 թվականի օգոստոսի 16-ին առանձնապես խոշոր չափերով գողություն կատարելու և պաշտոնատար անձի կողմից պաշտոնական դիրքը չարաշահելու դեպքերի առթիվ 2003թ. օգոստոսի 1-ին ուժի մտած Քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ նախկին Քրեական օրենսգիրք) 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ն կետով և 375-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որը ՀՀ նախկին Քր.օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով՝ մեկ անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան և առկա է մեղադրական դատավճիռ, իսկ ՀՀ նախկին Քր.օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով կասեցվել է՝ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի հայտնի չլինելու հիմքով»:

Ի դեպ, 2003թ. օգոստոսի 1-ին ուժի մտած Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 3-րդ մասի 1-ին կետը վերաբերում է առանձնապես խոշոր չափերով գողությանը, իսկ 375 հոդվածի (Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը) 1-ին մասը սահմանում է.

«Պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաև իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, և եթե դրանք էական վնաս են պատճառել (գույքային վնասի դեպքում` հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)՝ պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով»: 

Ինչ է ստացվում՝ նախաքննության մարմնին հայտնի չէ, թե ով է գողություն կատարողը, քրեական գործն իշխանազանցության մասով ուղարկվել է դատարան և դրա մասին հրապարակվել է երկրի վարչապետի հայտարարությունից հետո, բայց Նիկոլ Փաշինյանը կատարված գողության մասին հրապարակավ հայտարարել է 2021 թվականին, ավելին, նշելով, որ կա «սպա, ով Ս-300-ի վրայից պլատա ա հանում, որ տանի մեջի ոսկին ծախի՝ 30-40 հազար դրամով»:

Այսինքն՝ նախաքննության փուլում էական փաստեր պարունակող և նախաքննական գաղտնիք հանդիսացող տվյալներ է հրապարակվում, գրեթե մեկ տարի անց պարզվում է, որ քննչական մարմնին չի հաջողվել բացահայտնել գողություն կատարողին և այդ մասով գործը կասեցվել է: Իսկ դա նշանակում է, որ ինչ-որ պահի, ինչ-որ տեղեկություններ ունենալու պարագայում քրեական գործի քննությունը առանձնապես խոշոր չափերով գողություն կատարելու հոդվածով կվերսկսվի: Չմոռանանք ընդգծել նաև, որ հրապարակված տեղեկությունը նաև պետական գաղտնիք է, քանի որ այն առնչվում է ՀՀ զինված ուժերի զինվածության մակարդակին կամ զինանոցում առկա ռազմատեխնիկայի վիճակին: Նույնը կարելի է ասել 42 միլիոն դոլարանոց «ջարդոնի» մասին հայտարարության առնչությամբ:

Այսինքն, առանց այն էլ ռազմատեխնիկական ուժի առումով գերակշիռ դիրքում գտնվող թշնամուն հայտնում ենք մեր սպառազինության կամ ռազմատեխնիկայի վիճակը, ըստ այդմ՝ հուշում, թե իրենք ինչպես և ինչին պատրաստ լինեն, իսկ պատերազմը չի ավարտվել:

«Պետական գաղտնիքի մասին» Փաշինյանի կառավարության մշակած նախագծում հստակ ասվում է, որ ռազմական բնագավառին առնչվող պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների շարքին է դասվում զորքի մարտունակության մասին տվյալը: Արդյո՞ք զորքի մարտունակ լինելը նաև զինվածության մակարդակից կամ առկա սպառազինության որակից չի կախված: Արդյո՞ք պետական գաղտնիքի տարրեր պարունակող տվյալ չենք հանրայնացնում, երբ ասում ենք, թե մեր զինանոցում եղած զենիթահրթիռային համակարգն ինչ վիճակում է, որ դրանից պլատա են հանել:

Երրորդ, Նիկոլ Փաշինյանն այս տարվա սեպտեմբերի 29-ի կառավարության նիստի ընթացքում հայտարարել էր, որ «Մենք ԶՈՒ բարեփոխումների լայնածավալ գործընթաց ենք սկսել, և Ադրբեջանը փորձում է այնպես անել, որ ՀՀ-ն հնարավորություն չունենա իրականացնել ԶՈՒ բարեփոխումները, այնպես անել, որ ՀՀ-ին զենք և ռազմամթերք չմատակարարվի»:

Փաստորեն, ընդունելով Ադրբեջանի ազդեցությունը Հայաստանին տարբեր երկրներից սպառազինության մատակարարումների գործընթացում, մեր իշխանությունները և իշխանամերձ շրջանակները դրանից հետո էլ դեռևս գործարքը չավարտված հայտարարում են, որ Հնդկաստանի հետ պայմանագրեր են կնքել՝ նշելով, թե ինչ սպառազինություն է բերվելու: Կասեք՝ առաջինը հնդկական մամուլն է գրել, մենք կարող էինք, չէ՞, դրա դեմն առնել: Բայց ոչ միայն դա չենք անում, այլև իշխանամերձ փորձագետները կրկնում են տարածված տեղեկությունը և որոշ մանրամասներ հայտնում:

«Պետական գաղտնիքի մասին» Փաշինյանի կառավարության մշակած վերը նշված նախագծում արտաքին հարաբերությունների բնագավառին առնչվող պետական գաղտնիք համարվող տեղեկությունների հետ կապված նշվում է, որ պետական գաղտնիք են պարունակում Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական, արտաքին տնտեսական (առևտրային, վարկային և արժութային) գործունեության մասին այնպիսի տեղեկությունները, որոնց վաղաժամ տարածումը կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը:

Նիկոլ Փաշինյանն ինքն է հայտարարել, որ սպառազինության մատակարարումը իր մեջ քաղաքական կոմպոնենտ է պարունակում նաև:

«Կարող եմ ասել, որ ՀՀ-ն ֆինանսական առումով ունի բոլոր ֆինանսական հնարավորությունները՝ իրեն անհրաժեշտ պաշտպանական զենք-զինամթերք ձեռք բերելու: Երկրորդը՝ քաղաքական կոմպոնենտն է: Բնականաբար, ոչ բոլոր երկրներն են պատրաստ զենք վաճառել ՀՀ-ին, բայց կան երկրներ, որոնք պատրաստ են: Բայց կան երկրներ, որոնք պատրաստ չեն այն փաստին, որ ՀՀ-ն այլ երկրից զենք գնի: Այս պատրաստ լինելը և չլինելը բերում է հետևանքներ, այդ թվում՝ անվտանգային»,- մոտ մեկ ամիս առաջ ԱԺ-ում ասել էր Փաշինյանը:

Մենք ընդամենը՝ հիմնվելով բաց տեղեկություննների և օրենքի պահանջների վրա, արձանագրումներ ենք անում, մնացածն իրավապահ մարմինների որոշելիքն ու խնդիրն է…