Միլիոնավոր դրամների անանուն նվիրատվություններ, ընդհանրական հաշվետվություններ, կառավարության արտոնություններ. Աննա Հակոբյանի հիմնադրամի վազանցը
168.am-ը գրում է.
Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը, պարզվում է, միայն Ֆեյսբուքում անհասկանալի գրառումներ անելու արհեստավարժություն չունի. տիկինը նաև կարողացել է շատ կարճ ժամանակահատվածում հսկայական գումարային հոսքեր ուղղել իր ղեկավարած հիմնադրամ: Վերջինի մասին՝ առավել մանրամասն:
Այսպիսով, 2018 թ. հայտնի իրադարձություններից հետո «Իմ քայլը» նորաստեղծ «բրենդի» տակ հայտնվեց ոչ միայն համանուն քաղաքական ուժը, այլև՝ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի բարեգործական հիմնադրամը:
2021 թվականից «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրենն է Ազգային ժողովի նախկին իշխանական պատգամավոր Մխիթար Հայրապետյանը:
2018-ից ի վեր՝ հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն է Աննա Հակոբյանը, միլիոնավոր դրամների փոխանցումներ է ստացել:
Հետաքրքական է, որ խոշոր փոխանցումների գերակշիռ մասն «անանուն է»:
Օրինակ, ըստ 2021-2022 թթ. նվիրատուների հրապարակված ցանկի՝ «Անանուն» նվիրատուները փոխանցել են շուրջ 152 միլիոն դրամ և 305.000 դոլար:
Ոչ անանուն միակ խոշոր փոխանցում կատարողը Մոհամադ Մաքքին է՝ 50.000 ԱՄՆ դոլար: Հավանաբար այս նվիրատուն Մատենադարանին հրատարակչական ծրագրերի իրականացման նպատակով դրամական աջակցություն ցուցաբերած գործարարն է։
Ի դեպ, թե որտեղ են ուղղվում այս գումարները հարցի պատասխանը հիմնադրամի կայքէջում հրապարակվող հաշվետվություններում ընդհանրական է. ծախսերը ներկայացվում են ընդհանրացված, չկան արդյունքային կոնկրետ չափորոշիչներ:
Նկատենք, որ, բացի նվիրատվությունները, Աննա Հակոբյանի հիմնադրամին կառավարությունը ևս հաճախ է «երես տալիս» արտոնություններով. մարտ ամսին, օրինակ, «Իմ քայլը» հիմնադրամը հայտարարել էր, որ նախաձեռնում է «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագիրը, որի շրջանակներում կդասավանդեն արտերկրյա և հայաստանյան առաջատար մասնագետները:
Աննա Հակոբյանի հիմնադրամին այս ծրագրի շրջանակներում հերթական արտոնությունը տրվեց Կառավարությունից. 2022 թ. հունիսի 9-ին 403 Ա որոշմամբ՝ «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 148 միլիոն 220 հազար դրամ ընդհանուր արժողությամբ «Քվանտա» մագիստրոսական կրթություն» ծրագիրը որակվել էր բարեգործական և հետևաբար՝ օգտվելու է օրենքով նախատեսված հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով արտոնություններից:
Ուշագրավ էր, որ այդ որոշման հավելվածում կրկին չկա ծախսերի մասին հստակեցում, ասել է թե՝ օրենքով սահմանված հաշվետվությունները մոտավոր էին, քանի որ ծրագրում ընդգրկված մասնակիցների սկզբնական թիվն անհայտ էր, ու պարզ չէր, թե քանի՞ հոգու համար է հիմնադրամը նախատեսում 24 միլիոն 500 հազար դրամ արժողությամբ ծառայություններն ու ապրանքների ձեռքբերումը, 4 միլիոն 840 հազար դրամ արժողությամբ օտարերկրյա դասախոսական անձնակազմի ավիատոմսերի ձեռքբերումը, 16 միլիոն 390 հազար դրամ արժողությամբ օտարերկրյա դասախոսական անձնակազմի հրավիրման և հյուրանոցային ծառայությունների ձեռքբերումը և այլն:
Ի դեպ, այս տարվա մայիսի 17-ի մեկ այլ որոշմամբ էլ՝ բարեգործական էր որակվել «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 39,020,872 դրամ ընդհանուր արժողությամբ «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագիրը, սակայն՝ կրկին առանց հստակեցնելու, թե քանի հոգի է մասնակցելու ծրագրին:
Եվ քանի որ պարբերաբար մտահոգություններ են հնչում հիմնադրամի հաշվետվողականության, ծախսերի, անանուն նվիրատուների մասին՝ Աննա Հակոբյանին հարկ է հիշեցնել իր հավակնոտ հայտարարությունը, թե՝ ««Իմ քայլը» հիմնադրամը գործելու է թափանցիկ և հաշվետու է լինելու ծախսված յուրաքանչյուր լումայի համար»:
Հիշեցնենք, որ լրատվամիջոցները հաճախ են բարձրաձայնել Աննա Հակոբյանի հիմնադրամի հաշվետվողականության ու թափանցիկության խնդիրների մասին, և քանի որ ստեղծման օրից՝ 2018 թվականից սկսած, նվիրատուների ցանկում էին Հայաստանի խոշոր տնտեսվարողներն և հանքարդյունաբերողները, նաև միլիոնավոր դրամներ փոխանցող անանուն անձինք, հիմնադրամի գործունեությունը հաճախ որակվել է «ռեկետ» հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի կողմից:


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են