Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասը կազմել է 17 միլիոն 697 հազար դրամ Ռուսաստանն ակնկալում է, որ ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի հետ փոխգործակցությունը կշարունակվի. Պեսկով Ստամբուլ - Երևան - Ստամբուլ երթուղով թռիչքները կիրականացվեն ամեն օր Հայաստանը բարձր է գնահատում Իրանի ղեկավարության հստակ դիրքորոշումը Հայաստանն ու Ադրբեջանն ինքնիշխան պետություններ են, և ունեն տարբեր պետությունների հետ իրենց հարաբերությունները կառուցելու ինքնիշխան իրավունք. Պեսոկվը՝ Վենսի այցի մասին ԱՍՀ նախարարությունը իրազեկով հոլովակ է տարածել կենսաթոշակների և նպաստների անկանխիկ ստացման մասին (տեսանյութ) Լոռու դպրոցներից մեկից ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 13-ամյա աշակերտ. նրան ծեծի են ենթարկել Տեղումներ, բուք և մերկասառույց․ ջերմաստիճանը կնվազի, հետո աստիճանաբար կբարձրանա Վաղարշապատի ավագանու «Հաղթանակ» դաշինքի աջակիցները խոչընդոտել են ընտրական իրավունքի ազատ իրականացմանը. (ՔԿ ձայնագրությունը) Չի կարող այսօր բանակում լինել մեկը, ով ասի՝ ունեմ բարձր պատրաստվածություն, բայց չեմ վարձատրվում. Պապիկյան Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում Կապիտալ ներդրումներով այս տարի ՀՀ-ում կտեղադրվեն 10 մամոգրաֆիկ սարքավորումներ. Ավանեսյան

Քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասը կազմել է 17 միլիոն 697 հազար դրամՌուսաստանն ակնկալում է, որ ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի հետ փոխգործակցությունը կշարունակվի. ՊեսկովՍտամբուլ - Երևան - Ստամբուլ երթուղով թռիչքները կիրականացվեն ամեն օրՀայաստանը բարձր է գնահատում Իրանի ղեկավարության հստակ դիրքորոշումըՀայաստանն ու Ադրբեջանն ինքնիշխան պետություններ են, և ունեն տարբեր պետությունների հետ իրենց հարաբերությունները կառուցելու ինքնիշխան իրավունք. Պեսոկվը՝ Վենսի այցի մասինԱՍՀ նախարարությունը իրազեկով հոլովակ է տարածել կենսաթոշակների և նպաստների անկանխիկ ստացման մասին (տեսանյութ)Լոռու դպրոցներից մեկից ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 13-ամյա աշակերտ. նրան ծեծի են ենթարկելՏեղումներ, բուք և մերկասառույց․ ջերմաստիճանը կնվազի, հետո աստիճանաբար կբարձրանաՎաղարշապատի ավագանու «Հաղթանակ» դաշինքի աջակիցները խոչընդոտել են ընտրական իրավունքի ազատ իրականացմանը. (ՔԿ ձայնագրությունը)Չի կարող այսօր բանակում լինել մեկը, ով ասի՝ ունեմ բարձր պատրաստվածություն, բայց չեմ վարձատրվում. ՊապիկյանՎթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանումԿապիտալ ներդրումներով այս տարի ՀՀ-ում կտեղադրվեն 10 մամոգրաֆիկ սարքավորումներ. ԱվանեսյանՀյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածի կառուցումն ընթացքում էՇատ ցավալի է․ Պեսկովը՝ Telegram-ի սահմանափակումների մասինԹրամփը մայրաքաղաքում ցանկանում է կառուցել ախարհի ամենամեծ կամարըFun Fruit ընկերությունը «Gulfood 2026» ցուցահանդեսին ներկայացրել է իր մրգերըԱպօրինի անհասկանալի տաղավարը օրինականացրել են. կասկածելի որոշում2 մագիստրատուրա և պետական աշխատանք՝ նույն տարիներին. Ավանեսյանի կենսագրությունըԼյուիս Համիլթոնը կարող է կոտրել Քիմ Քարդաշյանի սիրտը  Ուկրաինայի նախագահի աշխատակազմից հերքում են FT-ի հրապարակումը ընտրություններին պատրաստվելու մասինՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մամուլի ասուլիսըՄիջազգային մամուլը լայնորեն արձագանքել է Վենսի X-ի էջում Հայոց ցեղասպանության մասին հրապարակման հեռացմանըՄանրամասներ՝ Վաղարշապատի ձերբակալություններիցԼավրով․ Մակրոնին չի հաջողվի խուսափել Մինսկյան համաձայնագրերի վերաբերյալ պատասխանատվությունիցԵղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են27 տարին լրացած քաղաքացիները կկարողանան վճարել ու չդատվել չծառայելու համար Իրանը հիմարություն կաներ, եթե գործարք չկնքեր ԱՄՆ-ի հետ․ ԹրամփԿայացել է լեգենդների «Էլ Կլասիկո»-նԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը նախատեսում է սկսել պայքարել թմրանյութերի մաքսանենգության դեմ ցամաքումՀայկ Սարգսյանը՝ իր խոսափողն անջատելու, ՔՊ-ից դուրս գալու եւ թիմակիցների մեղադրանքների մասինԱվելի շատ երկրներ պետք է զենք գնեն Ուկրաինայի զինված ուժերի համար. ՆԱՏՕ-ում Ուկրաինայի դեսպանԱԺ-ն ընդունեց զորակոչից խուսափածներին վերաբերող նախագիծըՈւկրաինան սկսել է պատրաստվել նախագահական ընտրությունների. ԱՄՆ-ն ճնշումներ է գործադրումՎաղարշապատում այսօր առավոտից խուզարկություններ են իրականացվումՌուսաստանը շահագրգռված է ինքնիշխան և ուժեղ Հայաստանով․ Սերգեյ ԿոպիրկինԱզգային ժողովը շարունակում է իր հերթական նիստերի աշխատանքը (տեսանյութ)Չբացակայելու արգելքի տակ գտնվող հոգևորականները Եպիսկոպոսաց ժողովին կմասնակցեն հեռավարԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ գործարքից հետո Իրանը պետք է հրաժարվի միջուկային և հրթիռային ծրագրերիցԻրանն աշխատում է ատոմի խաղաղ օգտագործման երաշխիքով գործարք կնքելու առաջարկի ուղղությամբ70-ամյա միլիարդատերը և վարչապետի 27-ամյա դուստրը. Google-ի նախկին գործադիր տնօրենի գաղտնի սիրավեպը  ՀՀ-ն մտադիր է ՌԴ-ի հետ բարեկամաբար քննարկել ՀԿԵ-ի կառավարման հարցը. Նիկոլ ՓաշինյանՍաակաշվիլին դատարանում բացատրել է իր բոլոր դժբախտությունների պատճառները. «Չորս տարեկանում շնաձուկը կծել է իմ ոտքը»Կանադայի դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով 10 մարդ է զոհվելՈղբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «Opel»-ն ու «JAC» բեռնատարը. կա 1 զոհ, 1 վիրավորԿկայանա ՆԳ նախարարի տարեկան ամփոփիչ ասուլիսըՊետությանը և համայնքներին վերադարձված են 60 միլիարդ 867 միլիոն դրամ արժեքով հողամասեր. դատախազությունԳնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՓաշինյանն անընդունելի է համարում Հայ առաքելական եկեղեցու` քաղաքականությամբ զբաղվելըՈրոշ իրական և կեղծ օգտատերեր անհիմն մեկնաբանություններ են զետեղումՄենք չենք գործելու Ռուսաստանի դեմ, բայց մենք միշտ գործելու ենք հանուն ՀՀ շահերի
Հայաստան

Ինչպես բանկերը միլիոններ աշխատեցին

Հայաստանի բանկային համակարգն այս տարի ահռելի շահույթներ է ստացել։ Ինն ամսում դրանք կազմել են 188 մլրդ դրամ, ինչը համարժեք է գրեթե 460 մլն դոլարի։

Խոսքը զուտ շահույթի մասին է։ Այսինքն՝ սա հարկումից հետո բանկերին մնացած մաքուր գումարն է, որը ստացվել է տարեսկզբի 9 ամիսների ընթացքում։

Շահույթի մեծությունն այս տարի 3 անգամ գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Բոլոր բանկերը շահույթով են աշխատել, թեև որոշների դեպքում շահույթի մեծությունը, համեմատած առաջին հորիզոնականներում գտնվողների հետ, շատ սիմվոլիկ է եղել։ Տարբերությունը երբեմն տասնյակ անգամների է հասնում։

Առաջին եռամսյակում հայաստանյան 17 բանկերը միասին ստացել են 31 միլիարդ, երկրորդում՝ 80 միլիարդ, իսկ երրորդում՝ 77 մլրդ դրամի զուտ շահույթ։

Բանկերի շահույթները տարեսկզբին շատ բարձր չեն եղել։ Դրանք սկսել են կտրուկ ավելանալ երկրորդ եռամսյակից։ Երկրորդում առաջինի համեմատ գրեթե 2,6 անգամով ավելի շատ շահույթներ են ապահովվել։ Անվանական արտահայտությամբ դա կազմել է 49 մլրդ դրամ։

Երրորդ եռամսյակում ևս բանկերը բավական բարձր շահութաբերությամբ են աշխատել, բայց ինչպես տեսնում ենք, դրանք ավելի քիչ են եղել, քան երկրորդում։ Սա ունի իր պատճառները և կապված է հիմնականում դրսի գործոնների հետ։

Շահութաբերության տեմպի դանդաղումը նշանակում է, որ որոշ չափով թուլացել են այն ազդեցությունները, որոնք երկրորդ եռամսյակից սկսած նպաստել են բանկերի շահույթների կտրուկ ավելացմանը։ Խոսքը, մասնավորապես՝ կապիտալի հոսքերի մասին է, որոնք հուլիսից սկսեցին իջնել։

Բանկային համակարգում այս տարի արձանագրված շահութաբերության բարձր աճը կապված է առաջին հերթին ռուս-ուկրաինական հակամարտության հետ։ Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների հետևանքով այդ երկրից սկսվեց ֆինանսական միջոցների մեծ հոսք տարբեր երկրներ, այդ թվում՝ Հայաստան։

Բանկային համակարգի բարձր շահույթներն ապահովել են առաջին հերթին այդ հոսքերի արդյունքում։ Դրանք սպասարկել է բանկային համակարգը՝ ստանալով բարձր շահույթներ։

Պատժամիջոցների հետևանքով ի հայտ եկած հնարավոր ռիսկերից խուսափելու նպատակով, բանկերը բարձրացրեցին միջնորդավճարները։ Թեև բանկերը դա պայմանավորեցին նաև համակարգի ծախսերի ավելացմամբ, այնուհանդերձ, ինչպես տեսնում ենք արձանագրված շահույթների մեծությունից, այդ ծախսերն այնքան էլ չեն ազդել շահույթների վրա։

Բանկային ծախսերն իսկապես ավելացել են՝ ֆինանսական շարժերի դժվարություններով ու սահմանափակումներով պայմանավորված։ Բայց միջնորդավճարների թանկացումից ստացված եկամուտներն անհամեմատ գերազանցել են այդ ծախսերը։

Շահույթների 90 տոկոսը կապված է հարակից ծառայություններից և ոչ թե՝ ավանդական վարկային պրոդուկտներից ստացված եկամուտների հետ։

Բանկերի բարձր շահույթներն այս տարի ապահովվել են հիմնականում միջնորդավճարներից։

Ավելացել են բանկային փոխանցումների դիմաց գանձվող գումարները, ինչից տուժել են ոչ միայն դրսի ռեզիդենտները, այլև Հայաստանի քաղաքացիները։ Հատկապես նրանք, ովքեր արտերկրից գումարներ են ուղարկում իրենց հարազատներին։ Այս տարի նրանք ստիպված են եղել շատ ավելի վճարել բանկային այդ ծառայության համար։

Բայց խնդիրը միայն բանկային փոխանցումներն ու միջնորդավճարները չեն։

Բանկերը բարձր շահույթներ են ապահովել նաև փոխարժեքի շուկայում՝ տարադրամի փոխարկումների, կանխիկացման ու ձևավորված փոխարժեքների արդյունքում։

Ֆինանսական շուկայի անկայունության պատճառով մեծացել է փոխարժեքի մարժան կամ առք ու վաճառքի տարբերությունը։ Դա սովորաբար շատ ավելի մեծ է բանկերի կողմից իրականացվող փոխանակումների ժամանակ։ Տարադրամի թղթային պաշարների հետ կապված խնդիրները բերեցին նրան, որ բանկերն իրարից բավական տարբեր 2 փոխարժեք սահմանեցին՝ կանխիկի և անկանխիկի համար։

Կանխիկ դեպքում տարադրամի փոխարժեքն անհամեմատ ավելի բարձր է։ Սա առաջացրել է հաճախորդների լուրջ դժգոհությունը։ Մարդիկ դրսից ուղարկված տարադրամը ներսում չեն կարողանում կանխիկացնել կամ ստիպված են դրա համար բավական բարձր գին վճարել՝ ինչպես միջնորդավճարների, այնպես էլ՝ փոխարկումների տեսքով։

Բանկերը սա պատճառաբանում են կանխիկ արտարժույթի սահմանափակ քանակներով ու ձեռքբերման հետ կապված դժվարություններով։ Պատճառը Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցներն են, ինչն ավելացրել է կանխիկ դոլարի պահանջարկը։ Այդ պահանջարկը զսպելու համար էլ կանխիկացման վրա 3 տոկոս միջնորդավճար է սահմանվել։ Միջնորդավճարը նպատակ ունի զսպել կանխիկի արտահոսքը մեր երկրից։

Բայց դրանից, տուժում են նաև մեր այն քաղաքացիները, ովքեր դրսից տարադրամ են ստանում ու փորձում են կանխիկացնել բանկերում։ Կանխիկացման արդյունքում էլ ֆինանսական կորուստներ են ունենում։ Փոխարենը՝ դրանից օգտվում են բանկերը և եկամուտներ են գեներացնում հաճախորդների հաշվին։ Այդ եկամուտներն էլ նպաստել են, որպեսզի բանկային շահույթներն այս տարի վերածվեն գերշահույթների։

Միջնորդավաճարների տեսքով բանկային շահույթների ավելացմանը նպաստել են նաև ներքին շուկայում կանխիկի շրջանառության նկտամամբ կառավարության կիրառած սահմանափակումները։ Անկախիկ առևտրի դեպքում սպառողներն ազատված են բանկային փոխանցումների դիմաց վճարելուց։ Բայց միջնորդավճարը, միևնույն է, կա, ու դա վճարում են տնտեսվարողները։ Կրկին շահում են բանկերը։

Բանկերի շահույթներն այս տարի ստացվել են մեծամասամբ միջնորդավճարներից, տարադրամի կանխիկացումից, ինչպես նաև արտարժույթի առք ու վաճառքից։ Սրանք ոչ տոկոսային եկամուտներ են, որոնք նախկինում ավելի փոքր մասնաբաժին ունեին, քան տոկոսային եկամուտները։ Բանկերը հիմնական եկամուտները սովորաբար ստանում են տոկոսային եկամուտներից՝ ներգրավված ու տեղաբաշխված ֆինանսական միջոցներից։ Բայց այս տարի իրավիճակը փոխվել է՝ միջնորդավճարներն ու արտարժույթի հետ կապված գործառնություններից եկամուտներն ավելի մեծ են, քան այն եկամուտները, որոնք պիտի ձևավորվեն բանկերի ավանդական գործունեության արդյունքում։

168.am