Հիմա ՀՀ-ում ունենք օկուպացիոն իշխանություն, կոլաբորացիոնիստների հանցախումբ. Ասպրամ Կրպեյան
Սա միասնության, համախմբման, մեր որպես ազգ կարմիր գծերի վերահաստատման եւ դրանք ի լուր աշխարհի եւս մեկ անգամ հռչակման հավաք է. Տրամադրությունն էլ հենց այդպիսին է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 5-ին միասնության երթի ժամանակ NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը:
«Ես հազարավոր զանգեր եմ ստացել Արցախից, Սփյուռքից, Հայաստանից, որտեղ մարդիկ ներողություն էին խնդրում, որ այսօր չեն կարող մեզ հետ լինել, խնդրում էին իրենց բացակա չդնել: Մենք միասնական ենք եւ նահանջի հնարավորություն անգամ չենք դիտարկում»,-ասաց նա:
Անդրադառնալով իշխանությունների պնդմանը, թե Հայաստանը բավարար ռեսուրս չունի Արցախի անվտանգությունն ապահովելու համար, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Մենք հիմա Հայաստանում ունենք օկուպացիոն իշխանություն, կոլաբորացիոնիստների հանցախումբ, որը բնականաբար, չի ունենալու ռեսուրս, որովհետեւ իրենց թիվ մեկ նպատակն էր պառակտել եւ մաս-մաս թշնամուն հանձնել մեր հայրենիքը: Իրենք իրենց առաքելության են հավատարիմ մնալու»:
Ասպրամ Կրպեյանը չափազանց կարեւոր համարեց, որ այսօրվա հանրահավաքը մեկնարկեց Վեհափառի օրհնությամբ. «Ես առհասարակ համոզմունք ունեմ, որ այն մարտահրավերը, որի առջեւ կանգնած ենք հիմա որպես ազգ ու պետականություն, մեկ անձի, մեկ խմբի, մեկ կուսակցության հնարավորություններից վեր է այդ մարտահրավերներին պատշաճ արձագանք տալը: Այս մարտահրավերին միայն միասնաբար կարող ենք արձագանքել, միասնաբար հաղթահարել:
Պարբերաբար հայ ժողովրդի տարբեր շերտերի փորձում են համոզել, որ Արցախը բեռ է, Հայաստանը բեռ է, Հայաստանի սուվերեն տարածքը բեռ է, իրենք ռեսուրս չունեն, կարողություն չունեն, իրականում քաղաքական կամք չունեն եւ իրենք ծառայություններ են մատուցում թշնամական ուժերին եւ այստեղ են թշնամական օրակարգն իրականացնելու համար»,-ընդգծեց նա:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ