Պուտինի հայտարարությունն ուղղված էր Հայաստանի ներքին, այլ ոչ թե արտաքին լսարանին․ Վիգեն Հակոբյան
«Իմ տպավորությամբ՝ մեսիջը հիմնականում ուղղված էր Հայաստանի ներքին լսարանին, քանի որ վերջին շրջանում Հայաստանում հիմնական թրենդներից մեկը, այսպես ասած, հակառուսականությունն է։ Դրա հիմքում դրվում է ռուսական շահը, գիտեք, հայտնի հոդվածներում նշվում էր, որ «միջանցքի» տրամաբանությունը հիմնականում բխում է ռուսական շահից։ Պուտինն ասում էր, որ եթե որևէ բան ստորագրվելու է Հայաստանի կողմից, ապա դրա հիմքերը որոնել այլ տեղերում»,- հայ-ռուսական «Լազարևյան ակումբի» 5-րդ նիստի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Ըստ քաղտեխնոլոգի, Պուտինը երեկ Վալդայ ակումբի լիագումար նիստի ժամանակ իրեն ուղղված հարցին պատասխանելիս երկու անգամ նշել է հայ ժողովուրդ արտահայտությունը, ընդգծելով, որ եթե հայ ժողովուրդը ցանկանում է ստորագրել մի փաստաթուղթ, որտեղ Արցախը թողնելու են Ադրբեջանի կազմում, ապա այդ ամենը հայ ժողովրդի և նրա ղեկավարության ընտրությունն է։
«Այսինքն՝ սա մեսիջ էր հայ ժողովրդին, որ՝ եթե դուք համաձայն չեք ձեր ղեկավարության մոտեցման հետ, ապա դուք պետք է փորձեք այդ հարցը լուծել, մենք ընդամենը փորձելու ենք աջակցել ցանկացած տարբերակի, որին համաձայն է հայ ժողովուրդը և իր ընտրված իշխանությունը։ Պուտինի այդ հայտարարությունն ուղղված էր ոչ թե արտաքին, այլ Հայաստանի ներքին լսարանին։ Դրանով Պուտինը նաև փակեց այն խոսակցությունները, թե Ռուսաստանն է ստիպում Հայաստանին, որպեսզի Արցախը հանձնի։ Դրանով կար ընդամենը ակնարկ, որ եթե հայ ժողովուրդն ուզում է պահել Արցախը, ապա Ռուսաստանը նաև դրան կաջակցի»,- ընդգծեց Վիգեն Հակոբյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ