Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ամփոփվել է Դպրոցականների վոլեյբոլի լիգան. 1-ին տեղում Երևանի թիվ 177 հիմնական դպրոցն է Անձը համակարգչային խարդախությամբ հափշտակել է 3.3 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննությունն ավարտվել է Գյումրի-Կամո ավտոճանապարհին «Գազելը» կողաշրջվել է․ մեկ անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն Ուզում եմ մարզերում բնակվող և այս օրերին Երևանում անդադար խցանումներ առաջացնող իմ սիրելի հայրենակիցներին հարցնել` այդ ի՞նչ եք փնտրում, որ չեք գտնում. Գեղամ Նազարյան 4 անչափահասներ մուտք են գործել Արտաշատի թիվ 4 մանկապարտեզ, կոտրել գույք, վնասել խաղալիքներ, վերցրել օծանելիք և հեռացել Ժանտախտի շճահետազոտության ծրագրի շրջանակում սկսվել են մանր եղջերավոր կենդանիների արյունառման աշխատանքներ. ՍԱՏՄ Թրամփը կարող է հանդիպել Զելենսկու հետ դեկտեմբերի 28-ին. Kyiv Post Հայտնաբերվեց մաքսանենգ ճանապարհով ներկրված ավելի քան 2 կգ մարիխուանա. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը (տեսանյութ) Հրդեհի ահազանգ Ջրառատ գյուղում ՊՆ պաշտոնատար անձինք մեղադրվում են խոշոր չափերի հափշտակության և դրա օժանդակության մեջ. քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 2026 թվականի հունվարի 1-ից կսկսվի նորածնային ակնային սքրինինգը. ԱՆ Եվրոպայում հայտարարել են վտանգի մասին

Ամփոփվել է Դպրոցականների վոլեյբոլի լիգան. 1-ին տեղում Երևանի թիվ 177 հիմնական դպրոցն էՆոր ընդլայնված խմբասենյակ՝ Վայքի թիվ 3 մանկապարտեզում«Ջերմ Ամանոր Ջերմուկում». կանցկացվի հեղինակային երգի մրցույթ-փառատոնի գալա-համերգըԱնձը համակարգչային խարդախությամբ հափշտակել է 3.3 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննությունն ավարտվել էԳյումրի-Կամո ավտոճանապարհին «Գազելը» կողաշրջվել է․ մեկ անձ տեղափոխվել է բժշկական կենտրոնAZAL-ի Ինքնաթիռին հարվшծել են. քաղավիացիայի միջազգային կազմակերպությունների համատեղ եզրակացությունըՈւզում եմ մարզերում բնակվող և այս օրերին Երևանում անդադար խցանումներ առաջացնող իմ սիրելի հայրենակիցներին հարցնել` այդ ի՞նչ եք փնտրում, որ չեք գտնում. Գեղամ ՆազարյանԹուրք լրագրողը Անկարայում Լիբիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետի օդանավի կործանումը դրսի ուժերի հետ է կապել4 անչափահասներ մուտք են գործել Արտաշատի թիվ 4 մանկապարտեզ, կոտրել գույք, վնասել խաղալիքներ, վերցրել օծանելիք և հեռացելԺանտախտի շճահետազոտության ծրագրի շրջանակում սկսվել են մանր եղջերավոր կենդանիների արյունառման աշխատանքներ. ՍԱՏՄՌուսաստանն ԱՄՆ-ի հետ քննարկում է Զապորոժիեի ԱԷԿ-ի համատեղ վերահսկման հարցը. «Коммерсант»Մասկի կարծիքով Բրյուսելը դադարել է լինել բելգիական քաղաքՀարավային Կորեայի նախկին նախագահին խնդրել են դատապարտել 10 տարվա բանտարկության 4 գործերից առաջինի շրջանակումՉինաստանում բացվել է ավելի քան 22 կիլոմետր երկարությամբ արագընթաց ճանապարհային թունելԹրամփը կարող է հանդիպել Զելենսկու հետ դեկտեմբերի 28-ին. Kyiv PostԱլժիրի խորհրդարանը Ֆրանսիայի կողմից երկրի գաղութացումը ճանաչել է որպես հանցագnրծությnւնՀայտնաբերվեց մաքսանենգ ճանապարհով ներկրված ավելի քան 2 կգ մարիխուանա. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)Հրդեհի ահազանգ Ջրառատ գյուղումՊՆ պաշտոնատար անձինք մեղադրվում են խոշոր չափերի հափշտակության և դրա օժանդակության մեջ. քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է2026 թվականի հունվարի 1-ից կսկսվի նորածնային ակնային սքրինինգը. ԱՆԵվրոպայում հայտարարել են վտանգի մասինՆԳ նախարարը ներկա է եղել Մարի Իզմիրլյանի անվան մանկատան սաների ամանորյա հեքիաթային ներկայացմանըՄոսկվայի օդանավակայաններում հարյուրից ավելի չվերթ է հետաձգվելԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հովանավորությամբ անցկացվել է ամանորյա միջոցառում (տեսանյութ)Գարեգին Նժդեհի պшյքարի ընկերը՝ Հայրապետ Մարությանը, մայրիկիս պապիկն է․ Հեյդարովի խոսքով՝ նա «հայ ազգшյնական» էր․ Նարեկ ԿարապետյանԶանգվածային ձերբակալություններ՝ ԹուրքիայումԻմ հանձնարարությամբ ԱՄՆ-ն հզոր և ջախջшխիչ հարվшծ է հասցրել Նիգերիայի հյուսիս-արևմուտքում գտնվող ահաբեկչակшն խմբավորմանը. Թրամփ«Երևանը նպատակ ունի կայանալու՝ որպես մարզական կյանքի առաջատար կենտրոն». Տիգրան ԱվինյանՄինչև տարեվերջ երևանյան շուրջ 40 թուջե կանգառասրահներ կհամալրվեն էլեկտրոնային չվացուցակներով (տեսանյութ)Ճապոնիայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվելԿարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեկտեմբերի 24-ին և 25-ին տեսակցել են Ադրբեջանում պահվող բոլոր հաստատված հայ անձանցԱրամ Ա Վեհափառը իր անունը կրող հայագիտական հիմնարկում երիտասարդների հետ քննարկել է ներկա իրավիճակըԺամանակ չունեմ, հետևաբար՝ պետք է գործեմ անշտապ․ Նիկոլ ՓաշինյանԹրամփն, Էփշտեյնի գործի հետ կապված, դեմոկրատներին uպառնացել է վերջին Սուրբ ԾնունդովՓորձում են Արմեն Սարգսյանի մտերիմի ձեռքից «Սևան» հյուրանոցի տարածքը խլելՁևավորվում է Իրանի վրա ճնշման նոր գիծ՝ Կասպից ծովի և Հարավային Կովկասի միջոցով513 շիշ կեղծ խմիչք է առգրավվել․ ոստիկանությունը զգուշացնում է«Իրավունք». Ավինյանենք ԱԺ ընտրություններին կգործեն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՞Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 9 մարզերումՇիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի բազմաթիվ բնակավայրերում ձյուն է տեղումՏարին ռազմավարական էր գործընկերությունների զարգացման առումով. ԱԳՆ-ն ամփոփել է 2025 թվականըՄենք միասնաբար կփակենք այդ ողբերգության հետ կապված մնացած բոլոր հարցերը․ ԶախարովաՍիրիայի իշխանությունները հայտարարել են Դամասկոսում «Իսլամական պետության» բարձրաստիճան պաշտոնյայի ձերբակալման մասինԱդրբեջանի իշխանությունները Կարեն Ավանեսյանին դատապարտել են 16 տարվա ազատազրկմանԿաշառք ստանալու մեղադրանքով կալանավորվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից աշխատակիցՍպառողական շուկայում գնաճը կազմել է 3.1%. պաշտոնական թվերՍևանի, Ճամբարակի, Արթիկի և Սպիտակի տարածաշրջաններում ձյուն է տեղումՔնի ռեժիմի անգամ մեկժամյա փոփոխությունը մեծացնում է հիպերտոնիայի վտանգը. Journal of Medical Internet ResearchՎրաստանում օդանավակայանում ձերբակալել են հարյուր հազարավոր դոլարների արժողությամբ կոկաին տեղափոխող ռուս կնոջ1.8 միլիարդով մետրոյի Աջափնյակ կայարանի միայն նախագիծն է կազմվել․ ահազանգում է մասնագետը. Hetq
Մամուլ

Պատասխանատվության բացակայությունն ու պարտության նույն արահետը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․

Բոլոր իշխանություններն էլ սխալներ ու բացթողումներ ունենում են, նույնիսկ ամենահաջողակները, բայց այլ հարց է, երբ այդ թերացումները անդառնալի հետևանքների են հանգեցնում։ Այդ դեպքում, որպես կանոն, իշխող քաղաքական թիմն ու պաշտոնյաները պատասխան են տալիս իրենց անգործության, թերացումների կամ դիտավորության համար։ Օրինակ՝ արևմտյան մի շարք զարգացած երկրներում տեսնում ենք, որ անգամ մի փոքր սխալի և բացթողման համար դրվում է երկրի ղեկավարի հեռացման հարց, ավելին՝ նրա դեմ գործեր կարող են հարուցվել կամ էլ իմփիչմենթի գործընթաց սկսվել։ Ուստի, այդ պետություններում անհնար է պատկերացնել մի վիճակ, երբ խայտառակ պարտությունը, հազարավոր զոհերը և տարածքների կորուստը հետևանքներ չունենան իշխող քաղաքական ուժի համար։

Սակայն Հայաստանում, կարծես, պատասխանատվության տրամաբանությունն այդպես էլ չի գործում։ 2018 թվականին իշխանության գալով՝ Փաշինյանն ու իր թիմակիցները ստացան ամբողջական ու անվտանգ Արցախ, իսկ հիմա Արցախից մի փոքր հատված է մնացել, որի հետագա գոյությունը ևս հարցականի տակ է։ Իսկ այն հարցերը, թե ինչո՞ւ մենք պարտություն կրեցինք, ի՞նչն էր խորքային պատճառը, մինչև հիմա մնում են օդում կախված։ Իշխանություններին առայժմ հաջողվում է խուսափել քաղաքական և իրավական պատասխանատվությունից, փոխարենը կան զինվորականների վրա հարուցված որոշ քրեական գործեր, որոնցից դժվար է գլուխ հանելը, քանի որ Փաշինյանի օրոք հարուցված գործերը միշտ էլ կասկածելի ճակատագիր են ունենում և ճանապարհի կեսից ջարդուփշուր են լինում։ Բայց առանց գործեր հարուցելու էլ ուղղություններ կան, որտեղ թերացումներն ակնհայտ են։ Եվ դրանցից մեկը վերաբերում է սպառազինությունների ձեռքբերման խնդրին։

Ինչո՞ւ է Հայաստանը ներկա փուլում միայն փորձում սպառազինությունների նոր խմբաքանակ ձեռք բերել Հնդկաստանից, կամ ինչո՞ւ է պատերազմից երկու տարի անց հայտ ներկայացնում Իրանից անօդաչուներ ձեռք բերելու համար, եթե դա կարելի էր անել պատերազմից առաջ, մանավանդ Փաշինյանը պարբերաբար հայտարարում էր, թե իր կառավարությունը գումարի խնդիր չունի։ Այդ դեպքում ինչո՞ւ գնեցին Су-30 կործանիչներն առանց հրթիռների, կամ ինչո՞ւ միայն դրանով բավարարվեցին, քանի որ կարող էին այլ առաջադեմ սպառազինություն ևս ձեռք բերել։ Ու Փաշինյանն իրեն արդարացնելու համար ամեն անգամ հայտարարում է, թե զինվորականներն ինչ առաջարկել են, դրան համապատասխան էլ ինքը հաստատել է առաջարկների պլանը, կամ զինվորականներն ինչ ուզել են իրենցից, իրենք էլ տվել են, ֆինանսական միջոցներ են տրամադրել։

Նախ՝ պարզ է, որ ինչպես Փաշինյանը ցանկանում է, այդպես էլ կարող է ներկայացնել։ Դեռ չգիտենք՝ այդպես է եղել, թե ոչ։ Առավել ևս, որ նույն զինվորականները, նույնիսկ նրանք, որոնք հերթով պատժվում են, այդպես էլ ձայն չեն հանում, պահպանում են իրենց «լռության ուխտը»: Մյուս կողմից էլ՝ այդ հանգամանքի մատնանշումը Փաշինյանին չի ազատում պատասխանատվությունից, քանի որ, որպես ղեկավար, նա դրա համար պատասխանատվություն է ստանձնել, այլապես ցանկացած ղեկավար կարող է ամեն ինչի մեղքը գցել ենթակաների վրա ու ոչ մի պատասխանատվություն չստանձնել։ Անգամ բիզնեսի մեջ, եթե որևէ ընկերություն շարունակ անհաջողություն է ունենում, փոխում են ղեկավարին։ Մեկ այլ հարց էլ, որին մինչև հիմա պատասխան չի տրվել, հետևյալն է. ՀՀ-ն ուներ ներուժ մի շարք կարևոր զենքեր արտադրելու, ինչո՞ւ չի արտադրվել։ Իշխանությունները ՏՏ ոլորտը հռչակել էին առաջնային, ինչո՞ւ չեն կարողացել կազմակերպել մարտական պայմաններում կիրառելու համար նախատեսված ԱԹՍ-ների արտադրությունը, որ հիմա ցանկանում են այլ պետություններից գնել։

Իսկ այդպիսի ԱԹՍ-ների արտադրության համար գերժամանակակից տեխնոլոգիաներ կամ ահռելի ֆինանսական միջոցներ պետք չէին։ Օրինակ՝ այս օրերին շատ է խոսվում իրանական դրոնների՝ հատկապես «Shahed 136»-ի մասին, որոնք ուկրաինական պատերազմի ընթացքում վճռական դերակատարություն են ունենում։ Ու նույնիսկ այն պարագայում, երբ Իրանում տեխնոլոգիաների հասանելիության հետ կապված խնդիրներ կան պատժամիջոցների պատճառով, նրանք կարողացել են ստեղծել համեմատաբար շատ էժան ու էֆեկտիվ կամիկաձե անօդաչուներ, ու արևմտյան լրատվամիջոցները գրում են նաև, թե դրանցում հին մոտոցիկլետների շարժիչներ են օգտագործվել։ Բա ժամանակին մեր ԲՏԱ նախարարներն ու այլ պաշտոնյաներ անընդհատ փիառվում էին, տեսանյութեր էին ցուցադրում հայկական ԱԹՍ-ների մասին, որոնց հզորության շուրջ նույնիսկ լեգենդներ են հյուսվել, իսկ ո՞ւր են դրանք, մանավանդ որ ՀՀ-ն էլ տեխնոլոգիական հասանելիության հետ կապված խնդիրներ չունի՝ ի տարբերություն Իրանի։

Այս ամենը վկայում է Հայաստանի գործող իշխանությունների առնվազն անգործության մասին, որը շարունակվում է նաև այժմ։ Բայց երբ սխալներին ու թերացումներին ժամանակին գնահատական չի տրվում, ապա դրանք կրկնվում են։ Օրինակ՝ Ապրիլ յան պատերազմի մասով իշխող ուժի ներկայացուցիչների նախաձեռնությամբ հանձնաժողով էր ստեղծվել, որպեսզի հաշվի առնեն այդ ժամանակ եղած բացթողումններն ու դասեր քաղեն, բայց այն վերածեցին շոուի ու քաղաքական դիվիդենտներ քաղելու ներկայացման, իսկ հանձնաժողովի զեկույցն այդպես էլ անհայտ մնաց հանրության համար։ Իշխանությունները իրերի իրական դրության և հանգամանքների հետ հաշվի չնստեցին, որոնցից մեկն էլ այն էր, որ ինչպես 2016 թվականին, այնպես էլ հետագայում հակառակորդը մեծ խաղադրույք է կատարելու մարտական անօդաչուների վրա։ Այս իրողությունը հաշվի չառնելու արդյունքում էր նաև, որ 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ խայտառակ պարտություն կրեցինք։

Ապրիլ յան պատերազմից դեռևս դասեր չքաղած՝ 2020 թվականի պատերազմից հետո ևս իշխող ուժի ներկայացուցիչները հատուկ հանձնաժողով ստեղծեցին, բայց այս անգամ արդեն իրենց քաղաքական ղեկավարին արդարացնելու համար։ Ու այդպես խաղաղության դարաշրջանի անվան տակ ժամանակն այնքան անարդյունավետ օգտագործվեց, մինչև որ հակառակորդը ներխուժեց ՀՀ ինքնիշխան տարածք, ապա ավելի խորացավ, իսկ այսպիսի անցանկալի գործընթացը միանշանակ հնարավոր էր կանխել։ Մինչև իշխանությունները քայլեր են ձեռնարկում կամ ցույց են տալիս, թե իբր քայլեր են ձեռնարկում, դրանք արդեն ուշացած են լինում։ Կարճ ասած՝ ինչքան գործող իշխանությունները շարունակեն պաշտոնավարել, Հայաստանն ամեն անգամ պարտության նույն արահետն է մտնելու։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում