Նիկոլն անձամբ է նպաստում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտի արժեզրկմանը. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Նիկոլն անձամբ է նպաստում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտի արժեզրկմանը։
Տասնյակ տարիներ Արցախի հիմնախնդրի հանգուցալուծման բացառիկ միջազգայնորեն ճանաչված հարթակ է եղել ԵԱՀԿ Մինսկի խումբը, թեպետ Ադրբեջանը ջանք ու եռանդ չէր խնայում Արցախի հարցն այլ միջազգային հարթակներ տեղափոխելու համար՝ ՄԱԿ, Եվրոպայի Խորհուրդ եւ այլն։
Եռանախագահները՝ Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, ունենալով աշխարհաքաղաքական տարաձայնություններ, այնուհանդերձ միասնական ջանքեր էին գործադրում Արցախի հարցում։
Արեւմուտքն ու Ռուսաստանը այդ տարիներին բազմիցս բախվել են այլ տարածաշրջաններում, բայց միեւնույն է, դա չէր ազդում Արցախի շուրջ համակարգված աշխատանքների վրա։
Այդպես էր 2008-ին ռուս-վրացական պատերազմի ժամանակ։ Եվ համանախագահները 2009-2013 թթ ղեկավարների մակարդակով 5 հայտարարություն էին արել կարգավորման Հիմնարար սկզբունքների շուրջ։
Այդպես էր 2011-ին Սիրիայի ճգնաժամին, որ սկսվեց գարնանը, բայց միեւնույն տարին ամռանը նախապատրաստվել էր Կազանյան փաստաթուղթը։ Իսկ խմբի աշխատանքները շարունակվեցին նաեւ դրանից հետո։
Այո, այսօրվա գեոպոլիտիկ լարվածությունն աննախադեպ է եւ բերել է նաեւ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի պարալիզացմանը։
Ի՞նչ պետք է աներ նորմալ իշխանությունը։
Սառեցներ հիմնական բանակցությունները, միմչեւ գլոբալ հակամարտության դադար, որ մի կողմից Հայաստանը չներքաշվեր այդ պայքարի մեջ եւ չճողվեր Մոսկվայի եւ Բրյուսելի արանքում։ Իսկ մյուս կողմից շանս ստանար վերագործարկված ՄԽ-ի շրջանակում առաջ տաներ Արցախի ժողովրդի շահերը։
Ի՞նչ արեց Նիկոլը։
Արցախյան հարցը եւ Հայաստանի ազգային շահերը հանեց գեոպոլիտիկ աճուրդի։
Հրաժարվեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը դրսում հետապնդելուց՝ «իջեցրեց նշաձողը»։
Ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի հաշվին հետեւողականորեն բավարարում է թուրք-ադրբեջանական ամբիցիաները։
Այս ասածիս շրջանակներում լսեք Նիկոլի ելույթը եւ կրկին համոզվեք»։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ