Սմարթֆոնների եվրոպական շուկայի ցուցանիշները վերջին երկու տարում ընկել են՝ հասնելով նվազագույնի. Counterpoint
Եվրոպայում սմարթֆոնների շուկայի ծավալը (հատային արտահայտությամբ) վերջին երկու տարում հասել է նվազագույն մեծությունների։ Այս մասին նշվել է Counterpoint Research-ի հետազոտությունում։
2022թ. ապրիլ-հունիսին ցուցանիշներն ընկել են 13 տոկոսով՝ առաջին եռամսյակի համեմատ. շուկայում եղել է ընդամենը 40,3 միավոր գաջեթ, ինչն ամենավատ ցուցանիշն է 2020թ. երկրորդ եռամսյակից ի վեր։ Իսկ եթե համեմատենք 2021թ. երկրորդ եռամսյակի հետ, ապա շուկան 11 տոկոսի անկում է գրանցել (45 մլն միավոր)։
«Իրավիճակը Եվրոպայում, ցավոք, մնում է տխուր։ Եվրոպայի շատ երկրներ մոտենում են ռեցեսիայի, իսկ ներքաղաքական լարվածությունը, Ռուսաստանից եւ Ուկրաինայից զատ, խորանում է Ֆրանսիայում, Գերմանիայում եւ Մեծ Բրիտանիայում։ Ինչեւէ, մենք նախկինի պես հույս ունենք, որ հասել ենք հատակին, եւ հետագիծը շուտով պետք է վեր բարձրանա, բայց վերականգնումը, հավանաբար, երկար ու դանդաղ կլինի»,- ասել է Counterpoint Research-ի փոխտնօրեն Յան Ստրայակը։
Հետազոտությունում առանձնացվել են նաեւ եվրոպացիների նախընտրած մոդելները։ Առաջատարը Samsung-ն է՝ շուկայում 32 տոկոս բաժնով։ Երկրորդ տեղում Apple-ն է՝ 24 տոկոս։ Երրորդը Xiaomi-ն է (19%)։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար