Եվրոպայում գազի հետ կապված վիճակը «վատից» արագ փոխվում է մեր «ահավոր» սցենարին. Bank of America
Եվրոպայում գազային ճգնաժամն էլ ավելի է վատանում, հայտարարել է Bank of America-ն։ «Գազի հետ կապված վիճակը Եվրոպայում «վատից» արագ փոխվում է մեր «ահավոր» սցենարին»,- նշվել է բանկի հաղորդագրությունում, տեղեկացրել է BI-ն։
«Հյուսիսային հոսք-1» գազատարի հզորության 20 տոկոս թողունակության պայմաններում պաշարները ձմռան ընթացքում կարող են անբավարար լինել, եւ ներկայում ԵՄ-ը ծրագրում է նորմավորել պահանջարկը»։
Ռուսաստանի եւ Եվրոպայի միջեւ հարաբերությունների լարվածությունն ազդել է էներգետիկ շուկայի վրա. բնական գազի ֆյուչերսների գները մոտեցել են մեկ մեգավատ-ժամը 200 եվրոյի, եւ բան չի մնացել, որ հասնեն 300 եվրոյի։ «Ռուսաստանից մատակարարումների հետ կապված հոռետեսության աճին զուգընթաց՝ բնական գազի սփոթային եւ ֆորվարդային գները Եվրոպայում սահմանվում են ավելի լայն միջակայքով»,- նշել է Bank of America-ն։
«Ինչեւէ, Ռուսաստանի գազի լծակը թուլանում է, ուստի երկիրը կարող է որոշել օգտագործել այդ լծակը՝ մինչեւ այն կորցնելը»։
TTF բնական գազի հոլանդական ֆյուչերսներն այս տարի ավելացել են 200 տոկոսով՝ Մեծ Բրիտանիայում եւ ԱՄՆ-ում այս ընթացքում գների կրկնապատկման համեմատ։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...