Զենքի համաշխարհային արտադրողները պատրաստվում են նոր սառը պատերազմի․ The Telegraph
Զենքի համաշխարհային արտադրողները պատրաստվում են նոր սառը պատերազմի՝ ոգեշնչված Ուկրաինայի պայքարից, գրում է The Telegraph-ը:
Արդյունաբերության առաջատար BAE Systems-ն ակնկալում է նոր պատվերների հոսք այն երկրներից, որոնք պատրաստ են վերսկսել արդյունաբերական պատերազմը: Ընկերությունը բանակցություններ է վարում հաճախորդների հետ։ Ընկերության գործադիր տնօրեն Չառլզ Վուդբեռի խոսքով՝ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության եւ այլ հաճախորդների պահանջարկն ի վերջո կպահանջի ավելացնել պաշտպանական հզորությունը։
BAE-ը՝ բրիտանական պաշտպանական խոշորագույն ընկերությունը, գտնվում է համեմատաբար լավ վիճակում։ Վերջին հինգ ամիսների ընթացքում Ուկրաինան օրական հազարավոր հրետանային արկեր է արձակել՝ սկսած հաուբիցից մինչեւ ավելի հեռահար զինատեսակներ, ինչպիսին է M270-ը։
Այս շաբաթվա սկզբին Գերմանիան հավանություն է տվել Ուկրաինային 1,7 միլիարդ եվրո արժողությամբ 100 տանկային հաուբիցների վաճառքին։ Անցյալ շաբաթվա դրությամբ Մեծ Բրիտանիան Ուկրաինա է ուղարկել 6,900 NLAW, Javelins, Brimstones եւ այլ հակատանկային զինատեսակներ, 16 000 հրետանի, հարյուրավոր հրթիռներ եւ Starstreak զենիթահրթիռային կայաններով հագեցած վեց Stormer։
Լեհաստանը, Հունգարիան, Ռումինիան եւ Բալթյան երկրները հրաժարվում են խորհրդային զենքից։ «Կարծում եմ, որ աշխարհը անճանաչելիորեն փոխվել է, եւ ես կարծում եմ, որ պաշտպանության գերատեսչությունները եւ կառավարություններն այժմ աշխարհին նայում են բոլորովին այլ կերպ»,-ասում է ընկերության գործադիր տնօրեն Դեւիդ Լոքվուդը։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...