Հնդկաստանի կենտրոնական բանկը ցանկանում է արգելել կրիպտոարժույթները
Հնդկաստանի կենտրոնական բանկը ցանկանում է արգելել կրիպտոարժույթները, հայտնել է կառավարությունը խորհրդարանին, ինչը սրել է անորոշությունը վիրտուալ թվային ակտիվի ապագայի վերաբերյալ աշխարհի երկրորդ ամենամեծ ինտերնետ շուկայում, գրում է TechCrunch-ը:
Ֆինանսների նախարար Նիրմալա Սիթարամանը հայտարարել է, որ Հնդկաստանի պահուստային բանկը մտահոգություն է հայտնել «կրիպտոարժույթների՝ երկրի դրամավարկային եւ հարկաբյուջետային կայունության վրա ապակայունացնող ազդեցության կապակցությամբ» եւ առաջարկել է «օրենսդրություն մշակել այս ոլորտում»։ «ՀՊԲ-ն կարծում է, որ կրիպտոարժույթները պետք է արգելվեն»,- հավելել է նա:
Նա նշել է, որ կրիպտոարժույթները կարգավորող կամ արգելող ցանկացած օրենսդրության մշակումը «զգալի միջազգային համագործակցություն» կպահանջի:
«Կրիպտոարժույթները, ըստ էության, չունեն սահմաններ եւ միջազգային համագործակցություն են պահանջում՝ կարգավորող արբիտրաժի կանխման համար: Ուստի կանոնակարգման կամ արգելման ցանկացած օրենսդրություն կարող է արդյունավետ լինել միայն ռիսկերի եւ առավելությունների գնահատման եւ ընդհանուր տաքսոնոմիայի եւ ստանդարտների էվոլյուցիայի հարցում միջազգային զգալի համագործակցությունից հետո»,- հավելել է նա:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար