Իսրայելի եւ պաղեստինցիների միջեւ խաղաղ բանակցություններ վերսկսելու համար «հողը դեռ չի հասունացել». Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շարունակում է աջակցել Պաղեստինի անկախ պետությանը, սակայն ասել է, որ «հողը դեռ չի հասունացել» Իսրայելի եւ պաղեստինցիների միջեւ խաղաղ բանակցությունները վերսկսելու համար։
Բայդենը ելույթ է ունեցել օկուպացված Արեւմտյան ափին Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։
Մեկնաբանությունները, հավանաբար, հիասթափեցրել են պաղեստինցիներին, որոնք հույս ունեն, որ ԱՄՆ-ը կստիպի Իսրայելին վերսկսել խաղաղ բանակցությունները: Վերջին առարկայական բանակցությունները տապալվել են ավելի քան տասը տարի առաջ։
Բայդենի խոսքով՝ աշխարհը «չի կարող սպասել» խաղաղության համաձայնագրի, եւ պետք է քայլեր ձեռնարկվեն պաղեստինյան ժողովրդի կյանքը բարելավելու համար։
Աբասը նշել է, որ տարածաշրջանում «խաղաղության բանալին» «սկսվում է մեր հողի իսրայելական օկուպացիայի դադարեցումից»։ «Խաղաղության բանալին սկսվում է Պաղեստինի պետության ճանաչումից»,- ասել է Աբասը:
Բայդենը նշել է, որ պաղեստինցիներին անհրաժեշտ է քաղաքական ճանապարհ դեպի Իսրայելի հետ խաղաղություն, նույնիսկ եթե հակամարտության երկու պետությունների լուծումը հեռու է թվում։ «Պետք է լինի քաղաքական հորիզոն, որը Պաղեստինի ժողովուրդը կարող է իրականում տեսնել կամ գոնե զգալ: Մենք չենք կարող թույլ տալ, որ անհուսությունը գողանա ապագան»,- ասել է Բայդենը։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...