ԱՄՆ-ի, Հնդկաստանի, Իսրայելի եւ ԱՄԷ-ի ղեկավարներն առաջին վիրտուալ I2U2-ն են անցկացրել
ԱՄՆ-ի, Հնդկաստանի, Իսրայելի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների առաջնորդներն առաջին վիրտուալ գագաթաժողովն են անցկացրել I2U2 կոչվող նոր նախաձեռնության
շրջանակներում, որը միավորում է այն երկրներին, որոնք պարտավորվել են
ընդլայնել համագործակցությունը, հաղորդում է AP-ն:
Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդի խոսքով՝ գաղափարը ծնվել է անցյալ տարի
Վաշինգտոնում՝ ԱՄԷ դեսպանի տանը։ «Մենք նստած էինք սեղանի շուրջ եւ խոսում էինք այն մասին, որ այն բանից հետո, երբ մենք վերահսկում ենք համավարակը, յուրաքանչյուրը, ով կփորձի վերադառնալ նրան, ինչ նախկինում էր, անհաջողության կմատնվի»,- ասել է Լապիդը: «Յուրաքանչյուրը, ով հասկանում է, որ մենք ապրում ենք նոր աշխարհում՝ նոր մարտահրավերներով, հաջողության եւ բարգավաճման կհասնի»: Նա հավելել է, որ «21-րդ դարում խնդիրները տեղային են, իսկ լուծումները՝ գլոբալ»։
«Ես նաեւ հուսով եմ, որ մեր քառյակը օրինակ կդառնա նրանց համար, ովքեր
ցանկանում են խաղաղություն եւ բարգավաճում»,- ասել է ԱՄԷ նախագահ Մուհամմեդ
բեն Զաիդ Ալ Նահայանը:
Երկրները հայտարարել են, որ ԱՄԷ-ն ամերիկյան եւ իսրայելական ընկերությունների պոտենցիալ օգնությամբ Հնդկաստանում 2 միլիարդ դոլար արժողությամբ գյուղատնտեսական նախագիծ կֆինանսավորի։
«Որքան շատ աշխատենք միասին, այնքան ավելի շատ կտեսնենք այն օգուտները,
որոնք կբազմապատկվեն եւ կաճեն, որոնք նպաստում են խաղաղության, այունության եւ աճող բարգավաճման մեր ընդհանուր հանձնառությանը»,- ասել է Ջո Բայդենը:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...