ԵՄ-ի խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինային նոր մակրոֆինանսական վարկի տրամադրմանը
Եվրամիության երկրների Նախարարների խորհուրդը համաձայնեցրել է Ուկրաինային 1 միլիարդ եվրոյի նոր վարկի տրամադրումը մակրոֆինանսական օժանդակության փաթեթից, հայտնել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) գործադիր փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը Twitter-ում:
«ԵՄ-ն մեծացնում է Ուկրաինայի ֆինանսական օժանդակությունը. ԵՄ-ի նախարարները հենց նոր հավանություն տվեցին 1 միլիարդ եվրոյի վարկին»,- գրել է նա:
Այս հարցը հուլիսի 12-ին քննարկվել է Միության երկրների էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարների խորհրդում: Այս օժանդակությունը հուլիսին առաջարկել էր տրամադրել ԵՀ-ն, բայց դրան պետք է հավանություն տային ԵՄ-ի Երկրների խորհուրդը եւ Եվրախորհրդարանը (ԵԽ):
ԵԽ-ն «կանաչ լույս» է տվել անցյալ շաբաթ:
Միջոցները կլինեն մակրոֆինանսական օգնության նոր փաթեթից, որի մասին
Եվրահանձնաժողովը հայտարարել Է մայիսին: Դրա ընդհանուր ծավալը կարող է կազմել 9 միլիարդ եվրո: Մայիսյան փաթեթը հավանության է արժանացել Եվրամիության երկրների ղեկավարների կողմից, բայց վերջնական հավանության չԷր արժանացել Եվրախորհրդարանի եւ ԵՄ-ի երկրների խորհրդի կողմից: ԵՀ-ն հուլիսին հայտնել է, որ Ուրաինային 1 միլիարդ եվոն կտրամադրվի երկարաժամետ վարկերի տեսքով բարենպաստ պայմաններով:
Հենց այդ ժամանակ նա նշել է, որ հենց որ Եվրոպայի խորհրդարանը եւ ԵՄ-ի Խորհուրդը հավանություն տան այդ առաջարկությանը եւ Ուկրաինայի իշխանությունների հետ ստորագրվեն համապատասխան փոխըմբռնման մասին հուշագիրը եւ վարկի մասին համաձայնագիրը, նա արագորեն երկրին կտրամադրի այդ միջոցները:
Ավելի ուշ ԵՀ-ում հայտնել են, որ մտադիր են վարկը փոխանցել ամռանը, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն:


















































Փաշինյանի հրամանով փակման ենթակա խանութում ՊԵԿ-ը նախկինում ձեռնարկել էր օպերատիվ-հետախուզական միջոցա...
«Բավարիայի» կիսապաշտպանը՝ Ավստրիայի լավագույն ֆուտբոլիստ
Մակրոնը հայտարարել է լայնածավալ ռազմական ծրագրի մեկնարկի մասին
Գյումրիում կատարված uպանnւթյnւնը բացահայտվել է, մեկ անձ ձերբակալվել է
Կասեցվել է «Բելիսսիմո Գրուպ»-ին պատկանող մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը
ԱՄՆ-ն ցանկանում է հանգստավայր կառուցել Գազայի հատվածի ավերակների վրա
Կասեցվել է «Արփի Լենդ» ՍՊԸ-ին պատկանող սպանդանոցի արտադրական գործունեությունը
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Իսպանացի արքայադուստրը խախտել է թագավորական ընտանիքի ավանդույթը
ԲԴԽ-ն դատավոր Արշակ Պետրոսյանին նախազգուշացում հայտարարեց