Կուզեի Ուկրաինային խոստումներ տալ, բայց առանց ռազմական ուժի անհնար է. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը ափսոսանք է հայտնել, որ Արեւմուտքը չի կարող՝ խաղաղ բնակիչներին պաշտպանելու նպատակով ռազմական միջամտություն ունենալ Ուկրաինայի պատերազմում, գրում է Deutsche Welle-ն։
«Ես կցանկանայի խոստանալ, օրինակ, որ մենք երաշխավորում ենք մարդասիրական միջանցքներ Ուկրաինայի այն տարածքներից, որոնց շուրջ մարտեր են ընթանում: Բայց մենք չենք կարող դա ապահովել։ Նման խոստումը պետք է ապահովվի ռազմական միջոցներով»,- ասել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը՝ Der Spiegel-ին տված հարցազրույցում:
Նա նշել է, որ լավ արտաքին քաղաքականություն ունենալ նշանակում է սառը գլխով
մտածել նույնիսկ այն ժամանակ, երբ կրծքավանդակումդ ամեն ինչ եռում է:
«Հանդուրժել, երբ ոչինչ չես կարող անել, երբեմն արտաքին քաղաքականության
դաժանությունն է»,- հավելել է Գերմանիայի արտաքին գերատեսչության ղեկավարը:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար