Ճապոնիայում սկսվել են խորհրդարանական ընտրությունները
Ճապոնիայում, նախկին վարչապետ Սինձո Աբեի սպանության ստվերի ներքո, մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները, հայտնում է AP լրատվական գործակալությունը՝ հավելելով, որ իշխող կուսակցության նախընտրական ելույթի ժամանակ տեղի ունեցած սպանությունը, ամենայն հավանականությամբ, հաղթանակ կբերի կուսակցությանը:
Մի երկրում, որը դեռ վերականգնվում է Աբեի սպանությունից առաջացած ցնցումից, տխրությունից եւ վախից, սկսվել են Ճապոնիայի վերին պալատի կեսի համար ընտրությունները: Այն Ճապոնիայի երկպալատ խորհրդարանի սակավ հզորության պալատն է:
Թեեւ ԶԼՄ-ների հարցումները, մասնատված ու թույլ ընդդիմության պայմաններում,
կանխատեսում էին իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության մեծ հաղթանակը, Աբեի սպանությանը հաջորդած ձայների ալիքը կարող է ավելի մեծ հաղթանակ բերել, քան՝ Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն ստանալու վարչապետ Ֆումիո Կիսիդայի համեստ նպատակը:
Նույնիսկ 2020 թվականին վարչապետի պաշտոնից հեռանալուց հետո Աբեն մեծ
ազդեցություն է ունեցել կուսակցությունում եւ գլխավորել է դրա ամենամեծ խմբակցությունը: Նրա բացակայությունը կարող է փոխել ուժերի հավասարակշռությունը իշխող կուսակցության ներսում, որը հետպատերազմյան Ճապոնիան կառավարում է գրեթե շարունակաբար՝ 1955 թվականին հիմնադրվելուց ի վեր, նշել են փորձագետները:
Հիշեցնենք, որ Սինձո Աբեն սպանվել է ուրբաթ օրը՝ Նարա քաղաում ունեցած իր հրապարակային ելույթի ժամանակ ստացած հրազենային վիրավորման հետեւանքով:
Սպանության մեղադրանքով ձերբակալվել է Տեցույա Յամագամին, որն իր արարքը
մեկնաբանել է նախկին վարչապետի եւ իրենց ընտանիքի սնանկացման պատճառ դարձած ինչ որ կրոնական կազմակերպության կապով:
Աբեի մարմինը սեւ դիակառքով՝ կնոջ՝ Ակիեի ուղեկցությամբ, վերադարձվել է նրա տուն՝ Տոկիոյի շքեղ Շիբույա բնակելի թաղամասում, որտեղ բազմաթիվ սգավորներ, այդ թվում՝ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան, նրանց նախորդները եւ կուսակցության բարձրաստիճան պաշտոնյաները, հարգանքի տուրք են մատուցել նախկին վարչապետին։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար