Պաշտոնապես հայտարարում եմ՝ Վիլեն Գաբրիելյանը ճիշտ չի խոսում. Գեղամ Մանուկյան
ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը ճիշտ չի ասում, թե ընդդիմությունը չի մասնակցել «Պաշտպանության մասին» օրենքի նախագծի քննարկումներին: Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, որը խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի ու պաշտոնաթող գեներալ-մայոր Վալերի Քոչարյանի հետ գտնվում է Սյունիքում:
«Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում էր «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունը, որը վերաբերում է ԳՇ պետի կարգավիճակի փոփոխությանը:
Ռուբեն Ռուբինյանը հարցրել է՝ արդյոք այս կարեւոր նախագծի քննարկմանը ընդդիմությունը մասնակցել է, թե ոչ, Վիլեն Գաբրիելյանը պատասխանել է, թե չի մասնակցել եւ հավելել, որ ընդդիմությունն ավելի շատ մտագհոգված էր իրենց կողմնակիցներին եռամսյա հավաքների ծանուցագրեր ուղարկելով:
Պաշտոնապես հայտարարում եմ՝ Վիլեն Գաբրիելյանը ճիշտ չի խոսում: Դեռ ամիսներ առաջ այդ նախագիծը քննարկվել է պաշտպանության հանձնաժողովում, փակ քննարկում է եղել, որին մասնակցել են ընդդիմադիր պատգամավորներ Գեղամ Նազարյանը, Տիգրան Աբրահամյանը եւ ես: Մենք բազմաթիվ դիտողություններ ենք ունեցել: Խոսել ենք այդ նախագծի վտանգավորության մասին, գրավոր առաջարկներ ենք արել: Մենք համարել ենք, որ ՔՇ պետին պաշտպանության փոխնախարար դարձնելը քաղաքական վերահսկողություն սահմանել է բանակի վրա: ԳՇ պետը քաղաքականացված պաշտոն է դառնում, որովհետեւ նախարարը քաղաքական պաշտոն է: Մենք մասնկցել ենք քննարկումներին, որովհետեւ Արցախի ու Հայաստանի պաշտպանությունը մեզ համար անկյունաքարային հարց է»,-ասել է նա:
Մանուկյանը նշեց, որ իրենք ամիսներ առաջ մասնակցել են նաեւ «Աշխարհազորի մասին» օրենքի քննարկումներին, բազմաթիվ առաջարկներով են հանդես եկել. «Այդ օրենքն ընդունվել է 2021-ին, մեկ տարի է աշխարհազորը ձեւավորված չէ: ինչեւ հիմա համալրված չեն աշխարհազորի գծով փոխմարզպետների հաստիքները»,-հավելելց նա:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ