Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է, 69-ը՝ վիրավորվել Իրանը և ԱՄՆ-ն կրկին խոստանում են չհարձակվել միմյանց վրա. Axios Լոռու մարզի որոշ հասցեներում գազ չի լինի Yandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը նշանակվել է տարածարջանային ղեկավար Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումները Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Չաղ Ռուստամի հոր սպանության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին Նոր բացահայտումներ Ամբերդում Արարատի մարզի պարեկները գիշերային ծառայության ընթացքում հայտնաբերել են կեղծ օղիներով բեռնված մեքենա Վառելիքի դեֆիցիտը հարվածել է Ռուսաստանի բեռնափոխադրումների ոլորտին Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը

Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է, 69-ը՝ վիրավորվելԻրանը և ԱՄՆ-ն կրկին խոստանում են չհարձակվել միմյանց վրա. AxiosԼոռու մարզի որոշ հասցեներում գազ չի լինիYandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը նշանակվել է տարածարջանային ղեկավարՍահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումներըԱրարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Չաղ Ռուստամի հոր սպանության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՄակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվինՆոր բացահայտումներ ԱմբերդումԱրարատի մարզի պարեկները գիշերային ծառայության ընթացքում հայտնաբերել են կեղծ օղիներով բեռնված մեքենաՎառելիքի դեֆիցիտը հարվածել է Ռուսաստանի բեռնափոխադրումների ոլորտինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա ՄկրտչյանըԿԳՄՍ պատվիրակությունն Իտալիայում ներկայացրել է կրթության բարեփոխումների ընթացքն ու առաջնահերթություններըՓրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըԵրևան–Մեղրի ճանապարհին վթարված ավտոմեքենայում հայտնաբերվել է ևս մեկ քաղաքացու այրված դիՄիջազգային ներդրողներին ներկայացվել են Հայաստանի մակրոտնտեսական հեռանկարներն ու բարեփոխումները ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցիչները մասնակցել են Ս․Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումինԵրևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվելՊակիստանը օդային և ցամաքային հարվածներ է հասցրել Աֆղանստանին․ կան տասնյակ զոհերԵրևանում հանրային տրանսպորտի համար առանձնացված գծերի ընդլայնումը շարունակում է մնալ առաջնահերթություն. ԱվինյանԳերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվելՀայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարարԿարևոր ծրագիր է Թբիլիսյան խճուղի-Եղվարդ միացումը՝ երկու կամուրջներով և ճանապարհով Կորեայի ձորով. քաղաքապետՄոսկվան պատրաստ է շարունակել քննարկումները. նոր ազդակներ ՎաշինգտոնինԼուծումն այն է, որ հանրային տրանսպորտը պետք է ավելի լավ աշխատիԱսֆալտը պետք է իդեալական հարթության ու որակի լինի. քաղաքապետԼուկաշենկոն ժամանել է ՊեկինՓրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են հունիսի 27-ից որոնվող տղամարդու դինԿանանց նկատմամբ առկա կարծրատիպերը խոչընդոտում են կանանց և աղջիկների իրավունքների ու բռնության զոհերի շահերի պաշտպանությանը․ ՄԻՊԳործակարգավարական խորհրդակցություն Երևանի քաղաքապետարանում. ուղիղ հեռարձակումՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՍուրենավանի մոտակայքում «Նիսան»-ը բախվել քարին և բռնկվել․ հայտնաբերվել է երեք այրված դիՀայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը ՄԱԿ-ի Կանոնադրության սկզբունքներինՊԵԿ-ը հերքել է Բագրատաշենի մաքսակետի աշխատանքի խափանման մասին տեղեկություններըՖրանսիայում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է տասնմեկ մարդԵՄ-ն 5 միլիոն եվրո օգնություն է հատկացրել երկրաշարժից տուժած ՎենեսուելայինՀայաստանում էապես աճել են կենսաթոշակների չափերըԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են դադարեցնել փոխադարձ հարվածները․ AxiosՌուսաստանի ավելի քան 50 շրջաններում վառելիքի պակաս է արձանագրվել ԻՀՊԿ-ն հրթիռային և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գործողություններ է իրականացրել՝ ի պատասխան ԱՄՆ հարվածներիՀայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթումԴեսպան Մկրտչյանն ու Քաննինգհեմը անդրադարձել են հազվագյուտ և կրիտիկական հանքանյութերի ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության զարգացման հնարավորություններինՑավով տեղեկացա առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Անահիտ Ավանեսյան«Քոնթուր գլոբալ» ընկերության Գորիսի գրասենյակում քննարկել է էներգետիկ անվտանգության և համագործակցության ուղղություններըԵվրոպան ընդգրկած պատմական շոգի ալիքը շարունակել է գրանցել նոր ռեկորդներ. Լևոն ԱզիզյանՎիրավոր արագիլը տեղափոխվել է կենդանաբանական այգիԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԼավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ ՆազարյանՍտոմատոլոգիական ծառայություններ մատուցող կլինիկաներն «Արմեդ» համակարգին լիարժեք ինտեգրվելու խնդիր ունենՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող հողատարածք
Հայաստան

Նշվել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի գահակալության 27-ամյակը

Անթիլիասի Մայրվանքում մեծաշուք հանդիասությամբ նշվել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի գահակալության 27-ամյակը։ Այս մասին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։

«Անցնող շաբաթավերջին, արժանավայել կերպով նշեցինք Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան արժանընտիր գահակալին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Սրբազնագոյն Վեհափառ Կաթողիկոսին գահակալութեան 27 ամեակը։ Այս առիթով, Կիրակի, 3 Յուլիս 2022-ին, Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ մատուցուած Ս. եւ Անմահ Պատարագի ընթացքին կատարուեցաւ Հայրապետական Մաղթանք։ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան ուխտեալ միաբան հայրեր Ս. Խորանէն ընթերցեցին Աւետարանական հատուածներ եւ աղօթքներ՝ գոհութիւն ու փառք տալով Աստուծոյ եւ աղերսելով, որ Տէրը Հայրապետին առողջ ու ծառայութեամբ բեղուն երկար կեանք պարգեւէ, իսկ հայ եկեղեցւոյ եւ ի մասնաւորի Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան՝ անսասանութիւն։

Հայրապետին նախագահութեամբ Ս. Պատարագը մատուցեց Կաթողիկոսարանի Քրիստոնէական Դաստիարակութեան բաժանմունքի վարիչ Գերշ. Տ. Մակար Եպս. Աշգարեանը, իսկ յաւուր պատշաճի քարոզեց Կիլիկիա մատենադարանի տեսուչ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսեանը։ Ս. Պատարագին երգեցողութիւնը կատարեց Կաթողիկոսարանիս Շնորհալի երգչախումբը՝ ղեկավարութեամբ Հոգշ. Տ. Զաւէն Վրդ. Նաճարեանի։

Ս. Պատարագին ներկայ էին Ազգային Կեդրոնական Վարչութեան անդաներ, լիբանանահայ երեք կուսակցութիւններու եւ պատկան մարմիններու ներկայացուցիչներ, ազգային երեսփոխաններ, բարերարներ, ինչպէս նաեւ Սրբալոյս Միւռոնի օրհնութեան արարողութեան համար Լիբանան ժամանած ուխտաւորներ։

Հայրապետական Մաղթանքին յաջորդեց Շահան Սրբազանին քարոզը։ Ան իր քարոզին (Եբր 6.18-19) ընթացքին անդրադարձաւ, Հայ Եկեղեցւոյ կեանքին մէջ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան կեդրոնական դերակատարութեան, յատկապէս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի գահակալութեամբ սկիզբ առած այն նոր ընթացքին, որ նոր հորիզոններու դիմաց բանալով յաղթական երթի առագաստները, հայութեան նաւը առաջնորդեց եւ կը շարունակէ նո՛յն ոգիով ու յանձնառութեամբ՝ դէպի ափունքը խաղաղութեան նորոգուած նաւահանգիստին՝ մէկ ու միասնական հայութեան եւ հայրենիքին:

Ապա, օրուան խորհուրդին եւ տօնին ընդառաջ, Սրբազանը հայրը Հայրապետին անսակարկ նուիրումի 27 տարիներու «հաւատքի առաքելութիւն»ը յատկանշեց՝ (ա) հոգեւոր կեանքի վերաշխուժացումով (եկեղեցաշինութիւն, Դպրեվանքի նոր սերունդներու պատրաստութիւն, Միաբանութեան թիւի եռապատկում, քրիստոնէական դաստիարակութեան ծաւալում), (բ) մտաւորական իր փորձառութեամբ մշակութային վերելքով (միաբաններու համալսարանական ուսման ծրագրի յաջողութիւն, մտաւորականներու համախմբում, արեւմտահայերէնի պաշտպանութեան ծրագիրներ, հայագիտական կեդրոնի հաստատում, գիտաժողովներու կազմակերպում, հրատարակչական գործունէութեան ընդարձակում), (գ) համահայկական կարեւորագոյն խնդիրներուն իր զօրեղ ներկայութեամբ ու գործնական մասնակցութեամբ (Հայաստանի ու Արցախի Հանրապետութեանց թէ Սփիւռքի, Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ իրաւունքներու վերատիրացման պահանջատիրութիւն), (դ) բազմաբնոյթ ու բազմամակարդակ յարաբերութիւններու մշակումով (ներհայկական, միջ-եկեղեցական ու միջ-կրօնական, միջազգային):

Եւ սրբազանը եզրափակելով՝ ըսաւ. «Կիլիկիան Ս. Աթոռը նոր փայլք ու հմայք ստացաւ Վեհափառ Հայրապետով, որ իր ծառայութեան 27 տարիները լեցուց եւ կը շարունակէ լեցնել մեզ հարստացնող այնպիսի իրագործումներով, զորս Հայրապետական Մաղթանքի առիթով արտասանուած որեւէ խօսքի մէջ կարելի չէ ամփոփել: Վեհափառը ո՛չ միայն մեր պատմութեան եզակի նկատուող անձերէն մէկն է, այլ գլխագիր եզակի Վեհափառն է»: Արեւշատ, առողջ ու արգասաբեր երկար տարիներու մաղթանքով քարոզիչ սրբազանը աւարտեց իր խօսքը:

Ս. Պատարագի աւարտին, Վեհափառ Հայրապետին գլխաւորութեամբ, Հայրապետական թափօրով հաւատացեալները ուղղուեցան Վեհարանի դահլիճ, ուր Շնորհալի երգչախումբը հրամցուց փունջ մը ազգային երգեր։ Հուսկ, Հայրապետը սրտի խօսք առնելով՝ յատուկ ուրախութեամբ ողջունեց թեմակալ առաջնորդները, միաբան հայրերը, թեմերուն ներկայացուցիչները եւ ի մասնաւորի՝ հայկական պատմական երեք կուսակցութիւններուն վերին մարմիններուն ներկայացուցիչներուն ներկայութիւնը Անթիլիասի Մայրավանքին մէջ՝ յայտնելով, որ յատկապէս յետ-ցեղասպանութեան ժամանակաշրջանին, անոնք Սփիւռքի կազմակերպման, վերակազմակերպման ու ծաղկման, ինչպէս նաեւ հայ դատի պահանջատիրական աշխատանքներուն մէջ, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան կողքին, առանցքային դերակատարութիւն ունեցան եւ կը շարունակեն իրենց կարեւոր գործունէութիւնը՝ բնականաբար նաեւ Հայաստանի եւ Արցախի մէջ։ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը մեր բոլորին տունն է, մեր ազգի տունն է։ Այս տան հիմերը բարձրացած են մեր հաւաքական հաւատքին, արժէքներուն, սկզբունքներու եւ իտէալներու վրայ։ Անսասան է Մեծի Տանն Կիլկիոյ Կաթողիկոսութիւնը, որովհետեւ կը հաւատայ գերագոյն արժէքներու, սկզբունքներու՝ մեր ազգին, եկեղեցւոյ, հայրենիքին կապուած։ Ա՛յս եղած է մեր Ս. Աթոռին սկզբունքները եւ՝ կեանքի ճամբան ու առաքելութեան նպատակը։ Հետեւաբար, այս առիթով, Մեծի Տանն Կիլիկոյ Կաթողիկոսութիւնը կը վերանորոգէ իր ծառայութիւնն ու առաքելութիւնը, նշեց Հայրապետը։ Թող Աստուած անսասան պահէ Հայաստան աշխարհը, Արցախը, մեր եկեղեցին, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը, մեր բոլոր կազմակերպութիւնները եւ մեր ազգը ամբողջ, իր խօսքը եզրափակեց Վեհափառ Հայրապետը։

Հանդիսութիւնը իր աւարտին հասաւ ներկաներուն միաբերան «Կիլիկիա» քայլերգի եւ Հայրապետական մաղթերգերու երգեցողութեամբ։

Ներկաները աջահամբոյրով Նորին Ս. Օծութեան փոխանցեցին իրենց շնորհաւորութիւններն ու բարեմաղթութիւնները»,- ասվում է հաղորդագրության մեջ։