ԱՄՆ-ն դժգոհ է Փաշինյանից. Ընդդիմությունը կարող է կիրառել «Պլան Բ-»-ն (տեսանյութ)
Մի պահի կարող է ՔՊ-ից այնպիսի փախուստ սկսվել, որ իրար հերթ չեն տա, եթե նման վիճակ ստեղծվի երկրում։ «Փաստինֆո»-ի եթերում ասել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին։
Նրա խոսքով, ընդդիմության «պլան Բ»-ն կարող է լինել ՔՊ-ական 20 պատգամավորի վերբովկա անելը, առավել ևս երբ օգոստոսի 2-ից վարչապետին իմպիչմենտ հայտնելու օրենքով հնարավորություն է բացվում։
Խոսելով Արթուր Վանեցյանի մանդատը վայր դնելու մասին՝ քաղտխենոլոգը նկատեց, որ նա ևս, ինչպես ամբողջ ընդդիմություն, մարտավարական և արժեհամակարգային փոփոխություններ է անում իր գործունեության մեջ և սկսում է իր բրենդի, այն է՝ «Հայրենիք» կուսակցության անվան տակ հանդես գալ։
«Խոսակցություններ կան նաև, որ նա պայքարի մեջ կմտնի առաջիկա Երևանի քաղաքապետի ընտրություններում որպես քաղաքապետի թեկնածու»,- ասել է Հակոբյանը։
Բանախոսն անդրադարձել է նաեւ արտաքին զարգացումներին, և համոզմունք հայտնել, որ ԱՄՆ-ն մեծ առումով դժգոհ է Նիկոլ Փաշինյանից, և ՀՀ-ում ԱՄՆ նոր դեսպանի փոփոխությունն ունի կոնկրետ նպատակ և անելիք։
Ի դեպ՝ ըստ բանախոսի առաջիկայում կփոխվի նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանը։
Մանրամասները՝ տեսանյութում։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև