Հայտնի են միջին դասի լավագույն սմարթֆոնները
Engadget պորտալն ընտրել է միջին դասի լավագույն սմարթֆոնները եւ հաղթողներին որոշել մի քանի անվանակարգերում։
Google Pixel 5a 5G-ը հաղթել է «Լավագույն միջին դասի Android սմարթֆոն» անվանակարգում: Ըստ Engadget-ի՝ 450 դոլար արժողությամբ սմարթֆոնն ունի բազմաթիվ տարբերվող հատկանիշներ։ Այսպիսով, Pixel 5a 5G-ն ունի 4680 մԱ/ժ մարտկոց, 5G մոդուլ, IP67 ստանդարտով նաեւ պաշտպանված է ջրից եւ փոշուց։
Pixel 5a 5G-ի թերությունների թվում է հնացած Snapdragon 765G չիպսեթը, ինչպես նաեւ 60 Հց թարմացման արագությամբ էկրանը։
Samsung Galaxy A53 5G-ը Engadget-ի վարկածով ճանաչվել է լավագույն էկրան ունեցող միջին դասի սմարթֆոնը։ Samsung-ի նորույթը հագեցած է 6,5 դյույմանոց Super AMOLED էկրանով՝ 120 Հց թարմացման արագությամբ: Այլ կարեւոր կետերից են 5000 մԱ/ժ մարտկոցը եւ բազմակողմանի տեսախցիկի համակարգը:
Galaxy A53 5G-ի միակ բացասական կողմը Exynos 1280 չիպսեթն է, որն այնքան էլ բարելավված չէ իր նախորդի համեմատ:
OnePlus Nord N200-ը ճանաչվել է լավագույնը 200 դոլարից ցածր բյուջետային սմարթֆոնների շարքում՝ ըստ Engadget-ի։ Սմարթֆոնը համալրված է 5000 մԱ/ժ հզորությամբ մեծ մարտկոցով, որը կբավականացնի ամբողջ օրվա օգտագործման համար, 90 Հց էկրանով եւ 5G-ի աջակցությամբ։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար