Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վարդաշենում թափառող շները խեղդամահ են արել քաղաքացուն պատկանող 18 ճագար Թրամփը մասնակցել է Սպիտակ տան ծննդյան եղևնու լուսավորման ավանդական արարողությանը Վիեննայում կայացել է Արարատ Միրզոյանի հանդիպումը ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրենի հետ (տեսանյութ) Սպասվում են տեղումներ՝ ձյան տեսքով Աղբն այրած աշխատակիցները ենթարկվել են կարգապահական տույժի (տեսանյութ) Հայաստանը ընտրվել է Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի փոխնախագահ Կարեն Անդրեասյանը կմեկնի Լոնդոն՝ «TRIPP» նախագծի պայմանագրի աշխատանքների համար Երևանում ոչ սթափ, առանց վարորդական վկայանի 28-ամյա տղամարդը շղթայական վթարի հեղինակ է դարձել Մայր Աթոռը դատապարտում է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանավորումը և պահանջում է դադարեցնել ապօրինի հետապնդումները Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը Խիստ մտահոգիչ է իշխանությունների որդեգրած հակեկեղեցական քաղաքականությունը․ Վեհափառ Հայրապետ Արշակ Սրբազանը 2 ամսով կալանավորվեց

«Շատերիդ կտանեմ ծով՝ ծարավ հետ կբերեմ»․ Էվելինա Ստեփանյանն անդրադարձել է իր հասցեին հնչող քննադատություններինՎարդաշենում թափառող շները խեղդամահ են արել քաղաքացուն պատկանող 18 ճագարՀարրի Փոթերի մասին պատմող սերիալում Վոլդեմորտին կարող է մարմնավորել Սինթիա ԷրիվոնԹրամփը մասնակցել է Սպիտակ տան ծննդյան եղևնու լուսավորման ավանդական արարողությանըԲռնցքամարտի Աշխարհի Առաջնություն. Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչՎիեննայում կայացել է Արարատ Միրզոյանի հանդիպումը ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրենի հետ (տեսանյութ)Սպասվում են տեղումներ՝ ձյան տեսքովԱմենագնացներ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցինԵրևանի քաղաքապետարանի հերթական նախաձեռնությունը՝ միտված երեխաների հուզական մտավոր կարողությունների զարգացմանըՆախիջևանում սկսվել է Հայաստանի սահման տանող երկաթուղու վերակառուցումըԴատախազությունը միջնորդագիր է ուղարկել Սևան ազգային պարկին՝ թերակղզու տարածքում գտնվող հողամասի պայմանագիրը լուծելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասինՀայտնի է՝ ով է սպանել Արմինե Մկրտումյանին․ մանրամասներԱղբն այրած աշխատակիցները ենթարկվել են կարգապահական տույժի (տեսանյութ)Հայաստանը ընտրվել է Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի փոխնախագահCБУ-ն ու հակակոռուպցիոն մարմինները խուզարկություններ են անցկացրել Ռադայի պատգամավոր Աննա Սկորոխոդի բնակարանումՍուրեն Պապիկյանն ընդունել է Միացյալ Թագավորության պաշտպանության գծով պետական նախարարինՔաղաքական գործիչը մեղադրվում է բանակի վերաբերյալ կեղծ տեղեկություններ տարածելու մեջՊետք է խիստ լինենք նրանց նկատմամբ, ովքեր փորձում են ազատվել զինվորական ծառայությունից․Գեղամ ՆազարյանԿարեն Անդրեասյանը կմեկնի Լոնդոն՝ «TRIPP» նախագծի պայմանագրի աշխատանքների համարԵրևանում ոչ սթափ, առանց վարորդական վկայանի 28-ամյա տղամարդը շղթայական վթարի հեղինակ է դարձելՄայր Աթոռը դատապարտում է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանավորումը և պահանջում է դադարեցնել ապօրինի հետապնդումներըԷդգար Շաթիրյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահՆԳՆ-ում մեկնարկել է ապագա պարեկային ծառայողների ամփոփիչ պետական ատեստավորումըՄիացյալ Նահանգները առաջնահերթություն է տալիս Ռուսաստանի հետ հարաբերություններում կայունության վերականգնմանըՄեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2025 դրամահավաք-արշավը` Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման համարՓրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըԱվարտվում է Եղիպատրուշից դեպի «Մայլեռ» տանող 3 կմ ավտոճանապարհի կառուցման աշխատանքըԱՄՆ փոխնախագահը քննադատել է ԵՄ-ին՝ X սոցիալական ցանցին հնարավոր տուգանելու մտադրության համարԱրմավիրի մարզում կատարված հանցագործությունը բացահայտվել է․ 1 անձ ձերբակալվել էՌուս և գերմանացի քաղաքական գործիչները գաղտնի հանդիպել են Աբու Դաբիում. DWԲելգիայի խորհրդարանը ծափահարություններով է դիմավորել Ռուսաստանի վերաբերյալ որոշումըԽիստ մտահոգիչ է իշխանությունների որդեգրած հակեկեղեցական քաղաքականությունը․ Վեհափառ ՀայրապետԱրշակ Սրբազանը 2 ամսով կալանավորվեցՄոտ ժամանակներս «լավ լուր» է սպասվում․ ՎենսՄեծ պատիվ էր․ Մարսելի քաղաքապետն ընդունել է Գարեգին 2-րդինԱվստրիայի ԱԳՆ-ն հայտնել է Ուկրաինայում կայուն խաղաղության պայմանըՏեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Միացյալ Թագավորության պետնախարարի հետԴիլիջանի անտառները նորից կարող են բռնկվելWhatsApp հավելվածում ստեղծվել են ՊԵԿ նախագահի անվամբ կեղծ օգտահաշիվներԱԳ փոխնախարարը կանադական կողմին ««TRIPP ուղի» ծրագրի նշանակությունն է ներկայացրել»Ագրարային համալսարանը ավելի քան 600 միլիոն պարտք է կուտակել Ուկրաինայի նախագահի աշխատակազմի նոր ղեկավարի նշանակման վերաբերյալ շուտով որոշում կընդունվի. Զելենսկի«Ժողովուրդ». 120 մլն դրամ անանուն աղբյուրից. «Իմ քայլը» հիմնադրամն ավելի շատ նվիրատու ունի, քան արած գործԱՄՆ-ն որոշել է, թե որ վիզաներին կտրվի առաջնահերթություն. կատեգորիաների ցանկԹրամփը վարձել է Սպիտակ տան նոր ճարտարապետ, որին կվճարի 300 միլիոն դոլար նախագծի համարԵԱՀԿ գործող նախագահը Մինսկի խմբի կառույցների փակումն անվանել է «կենսականորեն կարևոր քայլ»ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևանում գտնվող՝ 0.006 հա մակերեսով հողամասի նկատմամբ. Գլխավոր դատախազությունՔննվում է Արշակ սրբազանի կալանքի միջնորդությունը (ուղիղ)Կալլասը ցանկանում է հեռու մնալ ԵՄ կոռուպցիոն սկանդալից. Berliner ZeitungՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Հայաստան

Ինքներդ ձեզ հետ անկեղծ եղեք․ ի՞նչ եք շահել Նիկոլի իշխանությունից, նրանից ակնկալիք ունե՞ք

Այսօրվա թեման կուզենայի ձեզ, հարգելի հեռուստադիտողներ, օգներ մի կարճ ժամանակ թեկուզ ինքներդ ձեզ հետ անկեղծ զրույցի բռնվեիք։ Մի հատ ձեզ հարց տայիք՝ ո՞ր մեկդ է բավարարված այսօրվա վիճակից, իր կյանքում դեպի լավը ո՞վ է փոփոխություն տեսել։ Ես լավ փոփոխություն տեսել եմ, թե չեմ տեսել, դրանից չեմ խոսի. իմ ընտանիքը, հարազատները չեն տեսել, իմ շրջապատը ևս չի տեսել, ինձ ամեն օր հանդիպող քաղաքացիները չեն տեսել, էն նիկոլականները, որոնք ինձ տենելիս էսպես մի հատ ֆշացնում են, չեն տեսել։ Ավելին ասեմ, շրջապատի մի մասի հետ, որ նիկոլականության պատճառով վիճել ենք մինչև հիմա, վստահ կարող եմ ասել, նրանք էլ չեն տեսել։ Սա ֆիքսենք անցնենք առաջ։

Լավ, հիմա ամեն մեկդ ձեզ մեկ այլ հարց տվեք՝ ո՞ր մեկդ սպասելիք ունեք մեր երկրի այսօրվա իշխանությունից։ Ասում ենք՝ ադրբեջանցիները մտել են Հայաստան, խեղճ Նիկոլն ի՞նչ անի, կարտոշկեն թանկացել ա, խեղճ Նիկոլն ի՞նչ անի, դոլարը ընկել ա, խեղճ Նիկոլն ի՞նչ անի, ադրբեջանցիները Երևանի կենտրոնում վխտում են, խեղճ Նիկոլն ի՞նչ անի, աղքատությունը հասել ա 35 տոկոս, խեղճ Նիկոլն ի՞նչ անի, պետական պարտքը հասնում ա 10 մլրդ դոլարի, խեղճ Նիկոլն ի՞նչ անի ու այսպես շարունակ։ Չկա մի հատ հարց, որի լուծումը կարողանաս կապել Նիկոլի իշխանության հետ։ Որովհետև գիտենք ցանկացած պրոբլեմ իր ուժերից վեր է, ոչ մի հարց մեր երկրում չի կարող լուծել։ Էս ա ամբողջ խնդիրը։

Առաջ վերելակը չէր աշխատում, գալիս էին կառավարության դիմաց բողոքի ցույցի, ասում էին Սերժն ա մեղավոր, հիմա 5 հազար հատ թազա վերելակ են խոստացել, 500 հատ էլ չեն դրել, ասում են խեղճ Նիկոլն ի՞նչ անի։

2010 թվականից սկսած մինչև 2019 թվականը ամեն հինգշաբթի ես լուսաբանել եմ կառավարության նիստի ժամանակ կառավարության շենքի դիմաց քաղաքացիների բողոքի ցույցերը։ Անգամ երբ կառավարությունը նիստի օրը փոխում էր, մեկ է՝ ժողովուրդը հինգշաբթի գալիս էին բողոքելու։ Սերմացուից բողոքում էին, պարարտանյութից բողոքում էին, ջրագծից բողոքում էին, գներից, տան դիմաց կառուցված նոր շենքից բողոքում էին, ամեն մեկը իր սոցիալական հարցերով բողոքում էր։ Շատ չէին, բայց միշտ գալիս էին։

Իջնում էին էդ մարդկանց հետ խոսում էին՝ պարտադիր, իջնում էր վարչապետը՝ Հովիկ Աբրահամյանը, Կարեն Կարապետյանը, նախարարներ էին իջնում, առնվազն որևէ չինովնիկ իջնում էր ցուցարարների հետ խոսում էին։ Հարթ չէր անցնում, խոստում էին տալիս, չէին տալիս, վիճում էին, հաշտվում էին․ պաշտոնով ամենացածր մարդը որ ցուցարարների հետ շփվում էր, լինում էր նամակների բաժնի պետը։ Աչքաթող չէին անում։ Նիկոլը եկավ իշխանության, բողոքավորների թիվը շատացավ, ամեն մարդ ինչ պրոբլեմ ուներ, սկսեց գալ, որովհետև ասացին ժողովրդի իշխանություն է հիմա, նախկինում չէին անում, այ հեսա սաղ կանեն։ Բայց պարզվեց, որ առաջ, երբ ժողովուրդը իր սոցիալական խնդիրներով գալիս էր ու հաճախ բավարարված գնում էր, դա ժողովրդի իշխանություն չէր, Նիկոլի ժամանակ ասացին ժողովուրդն է իշխանության եկել, բողոքավորների թիվը շատացավ, բայց ոչ մեկի հարցը չլուծվեց։ Նույն մարդիկ հա եկան ու մի օր էլ սկսեցին չգալ։ Նիկոլը սկզբից իջնում էր, կարճ ժամանակ անց սկսեց չիջնել, նախարարները սկսեցին զադնի խոդով թռնել։ 2020 թվականից հինգշաբթի օրերին կառավարության դիմաց բողոքի ակցիաներ չկան, հազարից մեկ թե մի բան լինի։ Ինչի՞։ Խնդիրնե՞րն են լուծվել։ Չէ, ժողովուրդ, կուտակվել են։ Պարարտանյութի գինը 6 հազարից դարձել է 22 հազար դրամ, մի մասը չեն տվել, մի մասը էն ժամանակ են տվել, որ արդեն պիտանի չէ, քա՞նի հոգի եք տեսել բողոքի ցույցի։ Խայտառակ գնաճ է․ Նիկոլը միտինգ էր անում գնաճի համար, մի հատ էլ մատոռը թափած ջորի էին բերել, բրդելով տանում էին Նիկոլը, Էդմոն Մարուքյանն ու Արամ Զավենիչը, բա հիմա իր օրոք 10 տոկոսից ավելի ընդհանուր ու օֆիցիալ գնաճ է, ոչ մեկ ցույց չի անում։ Ինչի՞։ Որովհետև էն ժամանակ իշխանությունց սպասելիք կար, անգամ Նիկոլը, Էդմոնն ու Արամ Զավենիչը ունեին սպասելիք, Նիկոլից սպասելիք չկա․ անունը կնքել են՝ խեղճ հարիֆն ի՞նչ անի։ Ինքը չի որոշողը, ինքը կարող է ազդել մենակ մարդ բռնել-բաց թողելու որոշումների վրա, այլ գործընթացների վրա չի կարող ազդել, կամ չի ուզում։

Ցույց տվեք Նիկոլի ժամանակ որևէ սոցիալական թեմայով, հանրային թեմայով, բնապահպանական որևէ թեմայով, տնտեսություն, բիզնես, բողոքի ցույց, որ լուծում է ստացել։ Չկա։ Սերմացու չեն ունեցել մարդիկ, կարկուտը բերքը տարել է, ցուրտը բերքը խփել է, պարարտանյութ չկա, մարդը չի բողոքում, ասում ա ո՞ւմ բողոքեմ։ Ժողովրդի կեսը աղքատ է, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի դեմքը քա՞նի հոգի է ճանաչում, անունը քա՞նի հոգի գիտի։ Երևի ինձ ավելի շատ մարդ է ճանաչում, որ լրագրող եմ, քան իրեն։

Զինծառայողների հարազատները կառավարության դիմաց գալիս էին բողոքի ցույց էին անում, ասում էին մեր տղայի հետ վատ են վարվել, սամավոլկա է դուրս եկել, պահանջում ենք չդատեն։ Հիմա զինծառայողը շոր չունի, բատինկա չունի, տնից ոչ միայն հաց, դաժե վերմակն են ուղարկում, բայց ծնողը բողոքի ակցիայի չի գալիս՝ ասի ես 18 տարի պահել եմ, որ տամ դուք տանեք էդ օրը գցե՞ք։ Ինչի՞ չի գալիս, որովհետև Սուրեն Պապիկյանից սպասելիք չկա, Նիկոլից սպասելիք չկա․ հենց ինքը՝ ժողովուրդմն է տվել խեղճ Նիկոլ բնորոշումը։ Խեղճը ի՞նչ հարց պետք ա լուծի։

Եթե էս կառավարությունը հարց լուծող լիներ, գնաճ զսպող լիներ, ուրեմն երբ կարտոշկի գինը անցավ 600 դրամից, կբերեին ու կմտցնեին ինչ-որ մեկի համապատասխան տեղը։ Բայց հիմա մարդիկ անգամ չգիտեն, թե էդ պատասխանատուն ով է։ Էս մարդիկ էն նախկին «թալանչիների» ժամանակ էդ կարտոշկեն առել են 100-150 դրամով։ Սրանք իբր չեն թալանում, բայց կարտոշկեն 600 հարյուրից 1000 է, 150 դրամանոց քյալամը 400-650 դրամ է։ Երկու կիլո պոմիդորի փոխարեն առնում են երկու հատ, բայց չեն բողոքում։

Անընդհատ բողոքի ցույց են անում զոհերի, անհետ կորածների հարազատները․ Զոհերի հարազատների ու ՔԿ նախագահի հետ հանդիպում է նշանակվում, չեն գնում, մարդիկ ասում են Քյարամյանից սպասելիք չկա, մեր տղերքը զոհվել են, գնում ենք մոտը, սա խոսում է իր հերոսություններից, ինքն էլ Հայինկասացիայի մեքենայով տարհանվել է Շուշիից։ Գնանք ի՞նչ խոսենք։

Մենակ Նիկոլը չէ, Քերոբյանից սպասելիք չունեն, Ավանեսյանից չունեն, Սանոսյանից չունեն։ Մարդը տարածքային կառավարման նախարար է, Ադրբեջանի հետ բանակցում են սահմանագծման մասով, ասում է՝ ինչի՞ եք իմ դուռը գալիս Արցախի թեմայով։ Բայց սահմանագծում անողներից մեկը ինքն է։ Զինվորների դիերը փտեցրել են պադվալում, զոհի հարազատն ասում է՝ ես Ավանեսյանից ու Արթուր Դավթյանից սպասելիք չունեմ, ես հաջորդ կառավարությանը կներկայացնեմ իմ պահանջները։ Երբ ասում են հեսա Վերին Լարսին այլընտրանք ենք սարքելու, բայց 4 տարի անց բեռնատարները լարսում ամիսներով կուտակված են, մարդիկ հասկանում են, որ խաբվել են, բայց ո՞ւմ բողոքեն, Քերոբյանի՞ն։ 2 ամիս 10 օր հետո նոր Լարս գնաց, էն էլ հարց չլուծեց։ Երբ ասում է՝ «Մենք չպետք է թույլ տանք, որպեսզի զինվորի զոհվելու մասին լուրը հանրության համար դառնա լրահոսի հերթական վերնագիր», բայց 5 հազար մարդ է զոհվում է, ի՞նչ անի ծնողը, ո՞նց պատասխան պահանջի, ո՞վ է պատասխան տվողը։

ԱՊՊԱ-ն թանկացավ, վարորդները մի քանի օր բողոքի ցուց արին, տեսան սրանք հարց լուծող չեն, նստան տեղները։ Հեսա գազով ավտո քշողները նոր խնդրի առաջ են կանգնում, պետք է գնան ու մուծվեն ինչ-որ մեկի գրպանին, 5-600 հազար վարորդի գրպանն են հեսա մտնում արդեն, ո՞ր մեկը կբողոքի։ Ո՞ւմ բողոքի, իշխանություն կա՞, որ բողոքի։ Ասենք բողոքեց, ո՞ր մեկի հարցն է լուծվելու։ Ոչ մեկի, ժողովուրդ, սրանք հարց լուծող չեն ու սպասելիք էլ չկա իրենցից։ Առաջ կար, հիմա չկա, որովհետև բոլորի համար պարզ դարձավ, որ սրանք մենակ խոսացող են, գործ անող չեն։

Նիկոլը էն սկզբի վախտերը կառավարության ծրագիր ներկայացնելիս ժամերով խոսում էր, մի շաբաթ շարունակ քննարկեցին, որ ասացինք շատ եք խոսում, ասում է՝ ինչի՞ եմ շատ խոսում, որովհետև ի սկզբանե խոսքն էր։ Դե որ ի սկզբանե գործը լիներ, մարդը գործ էլ կաներ։

Ամենակարևոր բանը ապրանքի վաճառքի մեջ ի՞նչն է․ փաթեթավորումը։ Սա ամենահայտնի կանոնն է մարքեթինգի։ Ավստրալիայում հետևյալ փորձն են արել․ դատարկ տուփը շատ գեղեցիկ փաթեթավորել են՝ ճռճչռան թղթով, գեղեցիկ նկարազարդված, վրան գրել՝ դատարկ՝ empty ու դրել են խանութի դախլին՝ թանկ գնով։ Մի ամնբողջ խմբաքանակ շատ արագ վաճառել են։ Վրան գրված է եղել դատարկ, մարդիկ տեսել են, որ մեջը բան չկա, բայց առել են, որովհետև գեղեցիկ փաթեթավորում է եղել։ Ապացուցել են, որ անգամ դատարկությունը, զիբիլը հնարավոր է վաճառել, եթե լավ փաթեթավորում կա, գովազդ կա։

Հայաստանի այսօրվա իշխանություը էս տիպիկ օրինակն էր՝ լավ փաթեթավորված դատարկություն։ Երբ մարդիկ հերոսի ֆեյք պապիկ էին հանում բեմ, դա հո ցույց էին տալիս, չէ՞, որ ֆեյք հաջողություններ են ցույց տալու, որ պարտությամբ հպարտանալու են։ Որ սրանք ստից թվեր էին կրակում, խոստումներ էին տալիս, մենք հո գիտեի՞նք, որ անհնար է դա կատարելը, թիմ չունեն, ռեսուրս չունեն, խելք չունեն, կարողություն չունեն։ Ի սկզբանե դա հասկանում էինք, ուղղակի ճռճռան թղթով ու լավ փաթեթավորմամբ էր ու մարդիկ խաբվեցին բերեցին։ Հիմա էդ դատարկությունից ի՞նչ սպասես։

Ո՞վ է իր ապագան էս իշխանությա հետ կապում։ Ոչ ոք։ Ձեր ո՞ր մի խնդրի լուծում եք կապում այս իշխանության հետ։ Ոչ մի։ Ձեզանից ո՞վ է պլանավորել, թե այս իշխանության պարագայում 5 տարի հետո ինչ է անելու, ուր եք հասած լինելու։ Ասում են այ ախպեր, ես չգիտեմ վաղը ինչ կգա գլխիս, ի՞նչ 5 տարի։ Դա խանգարում է մարդուն բիզնես դնել, զարգանալ, գործ անել, գործ ձեռնարկել։ Դա անորոշություն է, որը ամենավատ բանն է․ ավելի լավ է իմանաս, որ գլխիդ այսինչ վատ բանն է գալիս ու պատրաստվես, քան անորոշությունը։ Դրա համար ի սկզբանե որ սա ասում էր խաղաղություն, ոչ ոք վստահ չէր , թե խաղաղություն կբերի, ու երեկ էլ ասաց դե դա մենակ մեզանից կախված չէ, իմ ուզենալը քիչ է։ Ամեն օր հիշեցնում ենք՝ սա ես խոստացել, նա ես խոստացել, էս մարդը ուժ չունի իր խոստումները կատարելու, դրա համար էլ եղած չեղած մի հաշիվ է։

Կարճ ասած՝ Հայաստանի այսօրվա իշխանության հետ ոչ ոք հույս չի կապում ու ակնկալիք չունի՝ բիզնեմենը չունի, զինվորի ծնողը չունի, գերու ծնողը չունի, թոշակառուն չունի, աշխատողը չունի։ Հիմա, բա հիմնական հարցս է․ բա էլ ու՞մ են պետք, որ մնում են, ու՞մ են պետք որ պահում ենք։ Եթե մենք իրենց վարձել ենք, որ մեր պրոբլեմը լուծեն, բայց չեն լուծում, մի հատ էլ դրա համար վճարում ենք, ինչների՞ս են պետք։ Էն ժանգոտած ու փտած հին 24-ի նման, որ չի քշվում, բայց ամեն տարի գույքահարկ ես տալիս, որովհետև դե պապուդ ավտոնա, ափսոսում ես դեն գցել։

 yerevan.today