Գերմանիայի փոխկանցլերը երկրի բնակիչներին կրկին կոչ է արել խնայել էներգիան
Գերմանիայի փոխկանցլերը երկրի բնակիչներին կրկին կոչ է արել խնայել էներգիան այն բանից հետո, երբ ռուսական «Գազպրոմը» հայտարարել է հիմնական գազատարով բնական գազի մատակարարումների զգալի կրճատման մասին, հայտնում է AP-ն։
Երեքշաբթի օրը «Գազպրոմը» հայտարարել է, որ 40 տոկոսով կրճատում է «Հյուսիսային հոսք 1» ստորջրյա գազատարով գազի հոսքը դեպի Գերմանիա, իսկ մեկ օր անց հայտարարել է հետագա կրճատումների մասին, ինչի հետեւանքով ընդհանուր կրճատումը կկազմի շուրջ 60 տոկոս։
Ընկերությունը նշել է տեխնիկական խնդրի մասին՝ ասելով, որ կանադական պատժամիջոցները թույլ չեն տվել գերմանական գործընկեր Siemens Energy-ին մատակարարել այն սարքավորումները, որոնք ուղարկվել էին հիմնանորոգման:
Գերմանիայի կառավարությունը հերքել է այս փաստարկը՝ հայտարարելով, որ սպասարկումը չպետք է խնդիր լիներ մինչեւ աշուն, իսկ Ռուսաստանի որոշումը քաղաքական խաղ է եղել՝ անորոշություն սերմանելու եւ գները բարձրացնելու համար:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն «անում է այն, ինչից ի սկզբանե վախենում էինք. նա նվազեցնում է գազի ծավալը, բայց ոչ անմիջապես, այլ քայլ առ քայլ»,- ասել է Գերմանիայի փոխկանցլեր Ռոբերտ Հաբեկը։
Հաբեկը, որը նաեւ էկոնոմիկայի նախարարն է, արդեն իսկ անցած շաբաթ քարոզարշավ է սկսել՝ կոչ անելով մարդկանց խնայել էներգիան:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար