Փաշինյանն ամեն անգամ արխիվի ինչ-որ փաստաթղթով վազում է ԱԺ եւ սուտ կառուցում. Իշխան Սաղաթելյան
Նիկոլը մտածում է, որ հայ մարդը կորցրել է իր բանականությունը ու շարունակում է ձեռ առնել. մտածում է, որ կարողացավ խաբել ու գալ իշխանության, երկիրը տանել պատերազմի, աղետի, քաոսի, դրանից հետո խաբել, վերընտրվել, հիմա էլ մտածում է՝ կարող է մեր հասարակության հերթական անգամ խաբել ու երկիրը տանել նոր զիջումների եւ մեղքը բարդել նախկինների վրա: Այս մասին, այսօր՝ հունիսի 16-ին, Ֆրանսիայի հրապարակին հարակից այգում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ փոխխոսնակ իշխան Սաղաթելյանը՝ անդրադռանալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե նախկին իշխանությունները մշտապես Արցախը դիտարկել են Ադրբեջանի կազմում:
«Բանակցային ողջ գործընթացի մասին երկու նախագահները, ԱԳ նախարարները բազմաթիվ վերլուաբաններ շատ հիմնավորված, փաստաաթղթավորված ամեն ինչին անդրադարձել են: Ես հարկ չեմ համարում այդ դետալներին անդրադառնալու: Էս մարդն ամեն անգամ արխիվից մի փաստաթուղթ է գտնում, վերցնում վազում ԱԺ ու փորձում դրա վրա կառուցել հերթական սուտն ու կեղծիքը:
Նիկոլ Փաշինյանն ստացել է 42 հազար կմ զույգ հայկական պետություններ, էսօր տեսեք ինչ է թողել: Շարունակ ասելով՝ նախկիններ, ինքը դրանով վիրավորում է մեր ժողովրդին: Մտածում է, որ կարող է շարունակ խաբել հասարակությանը:
Տեսեք, թե ինքն ինչ է ժառանգել եւ ինչ է թողել»,-ասաց նա:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ