Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Անդրադարձ է կատարվել նաև Ղարաբաղից տեղահանված փախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված ծրագրերին Էրիկ Գասպարյանը դարձավ Սերբիայում անցկացված մրցաշարի հաղթող Մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց, էթնիկ և կրոնական խմբերի թիրախավորումը, պիտակավորումը ՄԻԵԴ 2025-ի զեկույցը ՀՀ-ին առնչվող ուշագրավ տվյալներ է պարունակում Տեսանյութում երևացող ծառայողի լիազորությունները կասեցվել են. ՆԳՆ խոսնակ Նրան դուր չի գալիս պահեստայինների նստարանին մնալը «Պեպո 90». ժամանակավոր ցուցադրություն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում Տեղի է ունեցել ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով խորհրդի աշխատանքային խմբի նիստը Վարչապետն ու Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր Գործադիրն առաջարկում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում Շվեդական ակումբը պայմանագիր է կնքել 19-ամյա հարձակվող Ալբերտ Ալեքսանյանի հետ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան վերանայել է Օլիմպիական խաղերի որակավորման գործընթացը

Անդրադարձ է կատարվել նաև Ղարաբաղից տեղահանված փախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված ծրագրերինԷրիկ Գասպարյանը դարձավ Սերբիայում անցկացված մրցաշարի հաղթողՄարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց, էթնիկ և կրոնական խմբերի թիրախավորումը, պիտակավորումըՄԻԵԴ 2025-ի զեկույցը ՀՀ-ին առնչվող ուշագրավ տվյալներ է պարունակումՏեսանյութում երևացող ծառայողի լիազորությունները կասեցվել են. ՆԳՆ խոսնակՆրան դուր չի գալիս պահեստայինների նստարանին մնալը«Պեպո 90». ժամանակավոր ցուցադրություն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանումՏեղի է ունեցել ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով խորհրդի աշխատանքային խմբի նիստըՎարչապետն ու Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցերԳործադիրն առաջարկում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքումՇվեդական ակումբը պայմանագիր է կնքել 19-ամյա հարձակվող Ալբերտ Ալեքսանյանի հետԸմբշամարտի միջազգային ֆեդերացիան վերանայել է Օլիմպիական խաղերի որակավորման գործընթացըԳարունն այս տարի ուշ է գալու. ինչ են կանխատեսում ամերիկյան արջամուկն ու հայկական ոչխարըIWGA-ն հրապարակել է 2025-ի լավագույն մարզիկի արդյունքները․ Արման Ավանեսյանը 6-րդ տեղում էՄասկը ռեկորդային գործարք է կնքել.xAI-ն միացվել է SpaceX-ինԱրգենտինայում այրվում են ազգային պարկի հնագույն անտառներըՇուտով ես հանդես կգամ այդ խարդախների դեմ դատական գործընթացում. ԹրամփՀունվարին Սևանա լճի մակարդակը բարձրացել է 1 սանտիմետրով«Վերամշակիր դա»․ Թափոնների տեսակավորումը որպես մշակույթՔլինթոնները համաձայնել են ցուցմունք տալ Էփշտեյնի գործովՖինլանդիայի իշխանությունները պլանավորում են որոշ սառցահատներ տեղափոխել հարավային նավահանգիստներիցՀայաստանի բռնցքամարտի առաջնությունը կանցկացվի «WORLD BOXING»-ի նոր քաշային կարգերովԼիվերպուլը նոր պաշտպան ունիՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է ԿիևՀեղինակազորված ալիքները պետք է ապահովեն 20–30% հանրօգուտ ծրագրերի հեռարձակում․ Գաբրիելյան Ուֆայում իններորդ դասարանցի աշակերտը զենքով ներխուժել է դպրոցԵրկու անձի բուժօգնություն չտրամադրելու մասին լուրը սուտ է. ԱՆ-ն պարզաբանել է«Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր»․ ԱԱՏՄԿասեցվել է Արտաշատի Շահումյան գյուղի մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը ԱԽ քարտուղարը շնորհակալություն է հայտնել Մարկուս Ռիտերին համագործակցության և կատարած մեծ աշխատանքի համարԱռաջիկա օրերին ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանովՆախարարի հավաստմամբ՝ մեծածավալ ճանապարհաշինության որակը վերահսկվել է նաև պետական լաբորատորիայի միջոցովԱՄՆ–Իրան լարվածությունը պետք է լուծվի դիվանագիտությամբ. Արաբական Միացյալ Էմիրությունների դիրքորոշումըՄենք կարող ենք վստահել Դոնալդ ԹրամփինՓայտե կոճղերով բարձված «Զիլ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու հայտնվել ձորումԻտալիայի նախագահն օլիմպիական զինադադարի կոչ է արելՆոր ատոմակայանը լինելու է մոդուլային․ ՏԿԵ նախարար«Կինոդպրոց առանց սահմանների»ծրագրին մասնակցելու հնարավորությունԵրկաթգիծը թալանվել է ժամանակին. Հիմա Նռնաձորում դիտարկում ենք նաև երկաթգծի կառուցում. ԽուդաթյանՌուսաստանը հույս ունի, որ Հայաստանը չի դադարեցնի իր ավանդական դաշնակիցների հետ համագործակցությունը․ Լավրով«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» խորապես մտահոգված է Սամվել Կարապետյանի որդու կողմից հնչեցված հայտարարություններովՀայաստանը մոդուլային ատոմակայանի մոդելների առաջարկներ ունի մի շարք երկրներից. ԽուդաթյանՈւկրաինայի անվտանգության երաշխիքները նախատեսում են նաեւ ռազմական արձագանքԱրդարադատության նախարարին է ներկայացվել Քկ ծառայության 2025 թվականի հաշվետվությունըՈւկրաինան ԻՀՊԿ-ն ճանաչել է ահաբեկչական կազմակերպությունԹեհրանը հաշվի է առել տարածաշրջանի բարեկամ երկրների խնդրանքներըՍուր էկզոգեն թունավորմամբ «Սիսիան» բժշկական կենտրոն է տեղափոխվել ընտանիքի 5 անդամԹեհրանի արևմտյան շուկայում խոշոր հրդեհ է բռնկվելԲացահայտվել է խոշոր խմբաքանակի «մարիխուանա» տեսակի թմրանյութի մաքսանենգության դեպք (տեսանյութ)Չիլիի նախկին նախագահին առաջարկել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Հայաստան

«Սյունիք-2» օպերացիան Բերձորում. փաստաթղթում ինչու՞ հայտնվեց «երկայնքով» բառը

Yerkir.am-ը գրում է․

Արցախի իշխանության կամ, ավելի ստույգ, Արցախի իշխանության արայիկհարությունյանական թևի հետ գործակցաբար կամ համատեղ գծված պլանի համաձայն, առաջիկայում պատրաստվում է թշնամուն հանձնել Բերձորն ու հարակից բնակավայրերը։ Թեև ավարտին հասնելուն դեռ ժամանակ կա, բայց այս օրերին մեծ արագությամբ կառուցվում է Գորիսի շրջանի Կոռնիձոր գյուղը Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանով (Հին Շեն, Մեծ Շեն և այլ գյուղեր) Բերձոր-Ստեփանակերտ մայրուղուն կապող նոր ճանապարհը։

Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ 2022 թ. հուլիսի 1-ին Ալիևը Բերձորում դրոշ է բարձրացնելու և հայտարարելու է քաղաքի ու նախկին խորհրդային Լաչինի շրջանի ամբողջական բռնազավթման մասին։ Եվ քանի որ այդ օրը դեռևս պատրաստ չի լինելու նոր կառուցվող ճանապարհը, հնարավոր է՝ Ադրբեջանը թույլ տա, որպեսզի ժամանակավորապես «իր տարածքով» հաստատվի ցամաքային կապը ՀՀ-ի և Արցախի միջև, մինչև շահագործման կհանձնվի կառուցվող ճանապարհը։

Թարգմանական վրիպա՞կ, թե՞ նախամտածված դավադրություն

Նոր ճանապարհի կառուցումը փորձ է արվում ներկայացնել որպես նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված նախագիծ։ Հայտարարության ռուսերեն բնօրինակի 6-րդ կետի երկրորդ պարբերության մեջ նշված է. “По согласованию Сторон в ближайшие три года будет определён план строительства нового маршрута движения по Лачинскому коридору, обеспечивающий связь между Нагорным Карабахом и Арменией…”.

Ապշեցուցիչ փաստ. ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում հայերեն նշված հատվածի հայերեն թարգմանության մեջ հայտնվել է «երկայնքով» դավադիր բառը։ Այսպես. «Կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ…»:

Ստացվում է՝ եռակողմ հայտարարությամբ որոշված է եղել նոր երթուղու կառուցումը Լաչինի միջանցքով, իսկ ահա փաշինյանական թարգմանությամբ՝ նոր երթուղու կառուցումը նախատեսված է ոչ թե Լաչինի միջանցքով, այլ Լաչինի միջանցքի երկայնքով։ Իսկ վերջինիս տակ կարելի է հասկանալ՝ թե՛ Լաչինի միջանցքով, թե՛ միջանցքի կողքով։ Փաշինյանն ու Ալիևը, փաստորեն, փոխադարձ պայմանավորվածությամբ հիմնվել են փաշինյանական թարգմանության և «երկայնքով» հնարածին բառի վրա, ավելին, այն մեկնաբանել իբրև կողքով։

Կոռնիձոր – Հին Շեն ներկայումս կառուցվող ճանապարհն ընկած է Լաչինի միջանցքից դուրս, հետևաբար, վերջինիս՝ այդ վայրերով կառուցումը ոչ միայն չի նախատեսված նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, այլև խստորեն հակասում է վերջինիս դրույթներին և արդյունք է Փաշինյան – Ալիև պայմանավորվածության (տառացիորեն կրկնվում է Սյունիքի դիրքերի՝ «բանավոր ըմբռնմամբ» հետքաշման տխրահռչակ օպերացիան)։ Պարզորոշ է՝ եթե Ադրբեջանը Բերձորն ու հարակից բնակավայրերն ստանալու հարցում երկաթե երաշխիքներ ստացած չլիներ հայկական կողմից, ապա անգամ մեկ էքսակավատոր չէր մտցնի Աղավնո գետի հովիտ կամ Հին ու Մեծ Շեների լեռնային անտառապատ հատվածներ։

ՀՀ և Արցախի իշխանության արայիկհարությունյանական թևը փորձում է ոչ պաշտոնական ձևով հրապարակ նետել հետևյալ կետերը.

առաջարկվող ճանապարհը ռազմաստրատեգիական իմաստով ավելի շահավետ է, քան գործողը,

ռուսական խաղարար ուժերի սպառազինությունը Բերձորում խիստ անբավարար է, և վերջիններս չեն կարող դիմակայել Ադրբեջանի ճնշումներին,

ռուս խաղաղարարները ցանկանում են առիթից օգտվել և վաճառել բնակավայրերի մետաղը և այլն, ինչի համար էլ, իբր, շահագրգռված են, որ Բերձորը հանձնվի,

ադրբեջանական կողմը չի պահանջում, որ Բերձորի ու հարակից բնակավայրերի հայ բնակիչները հեռանան. վերջիններս կարող են ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն և շարունակել ապրել իրենց տներում։

Նշվածը, բնականաբար, որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում, և նմանաբովանդակ տեսակետները շրջանառվում են, որպեսզի Բերձորից ազատվեն հնարավորինս անցնցում կամ այն հանձնվի առանց ավելորդ գլխացավանքների։ Պարզ ասած՝ գործ ունենք փորձված չարչիական մեթոդների հետ, այն է՝ Արցախի հանձնման «բերձորյան» փուլը ևս բարդել, օրինակ, ռուսական կողմի, «նախկինների» և այլոց վրա։

Արդեն իսկ խճճելով ու ոտնահարելով եռակողմ հայտարարության դրույթը՝ ՀՀ և Արցախի իշխանությունները որևէ հստակ պատասխան չունեն կամ չեն տալիս՝ արդյո՞ք նոր ճանապարհը գործելու է միջանցքի տրամաբանությամբ, եթե այո, ապա ինչո՞ւ, օրինակ, Բերձորի և Աղավնոյի բնակիչներին չի առաջարկվում տեղափոխվել և ապրել նոր միջանցքի մեջ մտնող բնակավայրերում։

Բերձորի հանձնման հետևանքները

Բերձորի և հարակից մի քանի բնակավայրերի հանձնումով, հայ ժողովրդին բարոյահոգեբանական նոր տրավմա պատճառելուց, Բերձորում և Աղավնոյում ներկայումս ապրող հայությանը տարագիր դարձնելուց զատ, թշնամու թիրախի տակ են դրվում ՀՀ Գորիսի շրջանի Տեղ գյուղի ցանքատարածություններն ու արոտավայրերը։ Այսպես, եթե մինչ օրս Տեղի դաշտերին հաջորդում էին Արցախի Քաշաթաղի վարչական սահմանի՝ Բերձոր-Աղավնոյի՝ հայկական վերահսկողության տակ գտնվող լայնարձակ տարածքները, ապա հետայսու արմատապես փոխվում է իրավիճակը. ադրբեջանական զինված ուժերը, այդ հատվածներում ևս առաջնորդվելով տխրահռչակ GPS ամերիկյան նավիգացիոն համակարգի գծանշումներով, տեղակայվելու են Տեղից քիչ հեռու կամ, ավելի կոնկրետ, այն վայրում, որտեղ այսօր գտնվում է նոյեմբերի 9-ից հետո տեղակայված հայկական անցակետը։ Ի դեպ, Տեղի հայկական անցակետի՝ հենց GPS համակարգով տեղորոշված սահմանագծի վրա տեղակայումը ևս պատահական չէ, և կարելի է ենթադրել, որ ՀՀ իշխանությունները դեռ նոյեմբերի 9-ից սկսած մտադիր են եղել հանձնել Բերձորը և այդ առթիվ ադրբեջանական կողմի հետ ունեցել են գաղտնի և բանավոր պայմանավորվածություններ (Սյունիքի դիրքերի օրինակով)։

Արցախի համար Բերձորի հանձնումը հղի է անդառնալի հետևանքներով։ Փաստենք՝ Բերձորով են ացնում Արցախի համար կենսական նշանակություն ունեցող գազատարը, էլեկտրական հաղորդուղիները, հեռախոսակապը, ինտերնետ կապը և այլն։ Ներկայումս այս հարցերին ևս չկա հստակ պատասխան՝ ի՞նչ է լինելու այս հաղորդուղիների ճակատագիրը. մնալու են ադրբեջանական վերահսկողության տա՞կ, եթե այո, ապա ինչպե՞ս են ՀՀ և Արցախի իշխանությունները պատկերացնում դրանց անխափան գործունեությունը, այդ ե՞րբ և որտե՞ղ է ադրբեջանական կողմը ներշնչել վստահություն, որ չի կրկնվելու նախկին դառը փորձը, և Ադրբեջանը որպես սուր չի ճոճելու արցախահայության կեցության համար անհրաժեշտ հաղորդուղիներն իր ձեռքում գտնվելու հաղթաթուղթը։

Նախնական եզրակացությունը հետևյալն է. թշմանուն է հանձնվում մեկ քաղաք՝ իր ենթակառույցներով, երկու նորակառույց եկեղեցի, բազմաթիվ արժեքավոր հուշարձաններ, խաչքարեր, երկու հիդրոէլեկտրակայան, Ներքին Սուս գյուղը, բարեշեն Աղավնո ավանն՝ իր ենթակառույցներով, Արցախի համար կենսական նշանակության հաղորդուղիներ, կլոր տարին անխափան գործող բարեկեցիկ և հարմարավետ մայրուղի։ Այս ոչ ամբողջական ցանկի դիմաց ստանում ենք թշնամու կողմից հապշտապ կառուցված և, բնականաբար, բազմաթիվ դավադիր խութերով հարուստ մի ճանապարհ, որի անխափան գործելը կասկածի տակ են առել բազմաթիվ մասնագետներ։

Վերոնշյալը հիմք է տալիս ենթադրելու, որ, ինչ-որ կասկածելի ճանապարհի դիմաց Բերձորի և հարակից բնակավայրերի հանձնումը թշնամուն ոչ այլ ինչ է, քան Արցախն ամբողջովին Ադրբեջանին հանձնելու գործողության հերթական և որոշիչ փուլը։ Հաջորդ քայլն արդեն կարող է լինել Կոռնիձորի մոտ, նոր կառուցված ճանապարհի վրա ադրբեջանական անցակետի տեղակայումը՝ իր կործանարար հետևանքներով, որով էլ կավարտվի Փաշինյանի իշխանության կողմից Արցախի հանձնման գործընթացը։

Հ.Գ. Այսքանով հանդերձ՝ շատ բան հնարավոր է փրկել։ Կործանարար այս ընթացքը կասեցնելու մի քանի տարբերակներ կան, որոնց քննարկումն ու կյանքի կոչելը օրվա հրամայական է։