Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները Մինիոնները վերադառնում են Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով Ռուբեն Հակոբյանի կալանավորման վերաբերյալ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել «Այրվող Մոսկվան» վկայում է պատերազմում տեղի ունեցած փոփոխությունների մասին․ միջազգային մամուլի անդրադարձը Գաղտնալսումները՝ հիմնավոր կասկածների դեպքում՝ դատարանի վճռով․ ընտրակեղծիքի 17 գործ հասել է դատարան Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում. ՊԵԿ պարզաբանում «Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Ռուբեն Ռուբինյան թողարկում 10 Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև փոխադարձ հարվածները շարունակվում են Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ

Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքներըՄինիոնները վերադառնում ենApple-ը թանկացնելու է իր արտադրանքըՌուս-ուկրաինական հակամարտությունն ազդում է Եվրոպայի և ՆԱՏՕ-ի անվտանգության վրա. ԳյուլերԵվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջովՌուբեն Հակոբյանի կալանավորման վերաբերյալ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել«Այրվող Մոսկվան» վկայում է պատերազմում տեղի ունեցած փոփոխությունների մասին․ միջազգային մամուլի անդրադարձըԳաղտնալսումները՝ հիմնավոր կասկածների դեպքում՝ դատարանի վճռով․ ընտրակեղծիքի 17 գործ հասել է դատարանԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըԵթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում. ՊԵԿ պարզաբանում«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Ռուբեն Ռուբինյան թողարկում 10Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարինՌուսաստանի և Ուկրաինայի միջև փոխադարձ հարվածները շարունակվում ենՀրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀԿասեցվել է Ուռուտ գյուղում գործող պանրի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումը մուտքագրվել է ՍԴ․ ընդունելիության հարցը կքննարկվի 2 օրումԲյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքինՀայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության 11-րդ նստաշրջանինԱմառային տապ և ջերմային հարված. ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունը ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըՎարչապետը ներկա է եղել Երևանի Հակոբ Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը օրենսդրական արգելքի պայմաններում բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ-ն ձայնագրություն է հրապարակելՀունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլըՌուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել«Միասնության թևեր»-ը ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ նախագահ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխանՄակրոնը խոստովանել է, որ օգտագործում է արհեստական բանականությունԿավ, փայտ և հայկական ձեռագիր․ Վերնիսաժի կոլորիտըԻրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNNԻգլեսիասը ստիպված է եղել ապացուցել, որ ինքն Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ էՍկանդալ հայկական ֆուտբոլում․ «Նոան» պահանջում է համակարգային փոփոխություններ ՀՖՖ-ումNASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասինԻտալիայի վարչապետը հայտնել է, որ թողել է ծխելըՔաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլըԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններիցԲոլորը կհաշտվեն այն մտքի հետ, որ ընտրություններն անցել են ազատ, թափանցիկ և լեգիտիմ ճանապարհով․ Ալխաս ՂազարյանՄեկնարկում է «Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան ներկայացուցչի ընտրության մրցույթըԱվստրալիան Ուկրաինային կհատկացնի ևս 70 մլն դոլար՝ զենք գնելու համարՋրվեժում բախվել են «Mercedes»-ը և «Opel Zafira»-ն. կան վիրավորներ«Հայաստան» դաշինքից Ռուսլան Բարսեղյանը կալանավորվեց 2 ամսով, Ասատուր Քոչարյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանքԱշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոցԱրմեն Նիկողոսյանը հեռացել է ՀՖՖ փոխնախագահի պաշտոնիցԷներգահամակարգերի բաշխման ցանցին միանալու գործընթացը դարձել է առավել պարզ և ճկունԿալասը նշել է, թե երբ է ԵՄ-ն քննարկելու Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման հարցըՉեխիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը ՀԱՀ-ի հետՄեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց ԿատարինՄեկնարկել է Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող ճանապարհի հիմնանորոգումըՓակել փողոց նայող պատուհաններն ու դռներըԿԸՀ-ն Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ է հրապարակել
Հայաստան

«Ոստիկանը ասաց՝ յա՜, հրեց, բռնի ուժով մեզ նստեցրին մեքենայի մեջ». ի՞նչ է տեղի ունեցել Բաղրամյան 26-ում. Տաթևիկ Սողոյանը մանրամասնում է

 Բաղրամյան 26-ի դիմաց միայն հայ գերիներին վերադարձնելու պահանջով պաստառով կանգնելու համար ուժի կիրառմամբ բերման էին ենթարկվել Տաթևիկ Սողոյանն ու նրա եղբայրը:

168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում Տաթևիկը նշեց, որ հայ գերիների թվում է նաև իր մորեղբայրը. «ՀԱՊԿ հավաքի ժամանակ թիրախային կլիներ թեկուզ միայնակ նման պաստառով գնալը: Գնացի, շրջակայքը հանգիստ էր, զգացվում էր, որ հսկողություն կար, պաստառը բացեցի, թե չէ՝ դիմացս ինձ մեջքով մի ոստիկան էր կանգնած, շրջվեց, ասաց՝ յա՜, գրկեց ու հրելով ինձ ու եղբորս, առանց որևէ բան ասելու՝ տարան դեպի կարմիրբերետավորների մեքենա: Ուզում էի հասկանալ՝ ինչի համար, և այն ոստիկանը, որը մեզ հրելով տարել էր այնտեղ՝ փախավ, ու մնացին միայն կարմիրբերետավորները, որոնք բռնի ուժով նստեցրին մեքենայի մեջ: Հարցնում եմ՝ ինչ եմ արել, որ չպետք է անեմ, պատասխանեցին՝ ով ձեզ բերման է ենթարկել, իրենից պետք է ճշտեք կամ բաժնում: Այսինքն՝ մեխանիզմ է մշակված, իրար են փոխանցում, որ երբ հարց տաս, ոստիկանն ասի՝ ես չեմ քեզ այդ վայրից բերման ենթարկել»:

Մասնագիտությամբ իրավաբան մեր զրուցակիցը նշեց, որ ոստիկանների գործողություններն իրավունքի հետ որևէ կապ չունեն:

Տաթևիկ Սողոյանի մորեղբայրը գերեվարված է Ադրբեջանի կողմից. «Դեպքը տեղի է ունեցել 2020թ. հոկտեմբերի 6-ին: Իմ քեռին՝ Հադրութի դիվիզիայի բուժծառայության պետ Հրանտ Պապիկյանը, լինելով փոխգնդապետ, որ կարող էր չմեկնել առաջնագիծ, իր կյանքը չվտանգել՝ զինվորներին փրկելու համար, պարբերաբար միշտ գնացել է զինվորներին փրկելու: Հերթական մի օր կանչ է ստացվել, որ այսինչ ուղղությամբ վիրավորներ կան, որոնց պետք է շտապ տարհանել, փրկել, վարորդի հետ նստել են բժշկասանիտարական մեքենան, ուղևորվել են տվյալ ուղղությամբ, որն արդեն դարանակալած են եղել ադրբեջանական ուժերը, և կրակ են արձակել մեքենայի ուղղությամբ: Վարորդը պատմում է, որ այնքան են կրակել մեքենային, որ այն ստիպված կանգ է առել, և այլ ելք չի մնացել, քան մեքենայից դուրս ցատկելը: Ըստ վարորդի՝ քեռիս ասել է, որ վիրավոր է, չի կարող քայլել, ոտքերը չի զգում, վարորդին ասել է՝ մենակ փախչիր, որ քեզ կարողանաս փրկել: Վարորդը փախչել է, որոշ ժամանակ անց հետ է եկել, դեպքի վայրում որոնողական աշխատանքներ են իրականացվել, գտել են իմ քեռու զրահաբաճկոնը՝ իր փաստաթղթերով, մեքենայում չի եղել պատգարակ, այսինքն՝ քեռուս տեղափոխելու համար իր ծանր զրահաբաճկոնը հանել են և պատգարակի օգնությամբ տեղափոխել են: Իհարկե, հարակից կան ևս այլ ցուցմունքներ, որոնք հավաստում են տեղի ունեցածը»:

 Նա նշեց, որ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչին այս տեղեկությունները փոխանցել են, ՄԻԵԴ-ն էլ հավաստի է համարել, որ ադրբեջանական ուժերը գերեվարել են, բայց Ադրբեջանը տևական ժամանակ չի պատասխանել. «Որոշակի ժամկետի ավարտից հետո Ադրբեջանը տվել է մի լղոզված պատասխան, որ՝ մենք չենք կարողացել նույնականացնել նման տվյալներով անձի: Ակնկալվում էր, որ ՀՀ իշխանությունները, իրավապահ համակարգը նոր ապացույցների փնտրտուքով, նոր փաստերի ներկայացմամբ փորձեն այդ հարցը բարձրացնել՝ որպես լավ օրինակ, ցույց տալու, որ կարիք չկա հիմարեցնել ո՛չ մեզ, ո՛չ միջազգային հանրությանը»:

2018թ. սեպտեմբերից Տաթևիկ Սաղոյանն աշխատել է նաև ՀՀ վարչապետի աշխատակազմում, և նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո ազատման դիմում է գրել:

Նա նշում է, որ պատերազմի ընթացքում ստացել է այնպիսի հանձնարարություններ, որոնք կապ չեն ունեցել պատերազմի հետ, առաջնահերթությունները տարբեր են եղել. «Ես հասկացա, որ ես այդտեղ անելիք չունեմ»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում