Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է արտահանման ոլորտի պետական աջակցության գործող ծրագրերը Երևանի պարեկների պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում հնարավոր եղավ կանխել օտարերկրացու ինքնասպանությունը Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել Սա ինձ համար նույնպես նոր մարտահրավեր է. Ռոնալդինյո Հայաստանի բասկետբոլի հավաքականը ընկերական հանդիպմանը հաղթել է Իռլանդիային Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատմանը ԱԱ-2026․ Կանադան 1-0 հաշվով հաղթեց Հարավային Աֆրիկային և դուրս եկավ 1/8 եզրափակիչ Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել հրդեհի տարածումը Երիտասարդության միջազգային օրը Կապանում. ինչպիսի միջոցառումներ են նախընտրում երիտասարդները․ առցանց հարցում Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է, 69-ը՝ վիրավորվել

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանովԷկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է արտահանման ոլորտի պետական աջակցության գործող ծրագրերըԵրևանի պարեկների պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում հնարավոր եղավ կանխել օտարերկրացու ինքնասպանությունըՌուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրելՍա ինձ համար նույնպես նոր մարտահրավեր է. ՌոնալդինյոՀայաստանի բասկետբոլի հավաքականը ընկերական հանդիպմանը հաղթել է ԻռլանդիայինՍևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալԹուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատմանըԱԱ-2026․ Կանադան 1-0 հաշվով հաղթեց Հարավային Աֆրիկային և դուրս եկավ 1/8 եզրափակիչՀրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել հրդեհի տարածումըԵրիտասարդության միջազգային օրը Կապանում. ինչպիսի միջոցառումներ են նախընտրում երիտասարդները․ առցանց հարցումԱնցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է, 69-ը՝ վիրավորվելԻրանը և ԱՄՆ-ն կրկին խոստանում են չհարձակվել միմյանց վրա. AxiosԼոռու մարզի որոշ հասցեներում գազ չի լինիYandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը նշանակվել է տարածարջանային ղեկավարՍահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումներըԱրարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Չաղ Ռուստամի հոր սպանության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՄակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվինՆոր բացահայտումներ ԱմբերդումԱրարատի մարզի պարեկները գիշերային ծառայության ընթացքում հայտնաբերել են կեղծ օղիներով բեռնված մեքենաՎառելիքի դեֆիցիտը հարվածել է Ռուսաստանի բեռնափոխադրումների ոլորտինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա ՄկրտչյանըԿԳՄՍ պատվիրակությունն Իտալիայում ներկայացրել է կրթության բարեփոխումների ընթացքն ու առաջնահերթություններըՓրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըԵրևան–Մեղրի ճանապարհին վթարված ավտոմեքենայում հայտնաբերվել է ևս մեկ քաղաքացու այրված դիՄիջազգային ներդրողներին ներկայացվել են Հայաստանի մակրոտնտեսական հեռանկարներն ու բարեփոխումները ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցիչները մասնակցել են Ս․Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումինԵրևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվելՊակիստանը օդային և ցամաքային հարվածներ է հասցրել Աֆղանստանին․ կան տասնյակ զոհերԵրևանում հանրային տրանսպորտի համար առանձնացված գծերի ընդլայնումը շարունակում է մնալ առաջնահերթություն. ԱվինյանԳերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվելՀայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարարԿարևոր ծրագիր է Թբիլիսյան խճուղի-Եղվարդ միացումը՝ երկու կամուրջներով և ճանապարհով Կորեայի ձորով. քաղաքապետՄոսկվան պատրաստ է շարունակել քննարկումները. նոր ազդակներ ՎաշինգտոնինԼուծումն այն է, որ հանրային տրանսպորտը պետք է ավելի լավ աշխատիԱսֆալտը պետք է իդեալական հարթության ու որակի լինի. քաղաքապետԼուկաշենկոն ժամանել է ՊեկինՓրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են հունիսի 27-ից որոնվող տղամարդու դինԿանանց նկատմամբ առկա կարծրատիպերը խոչընդոտում են կանանց և աղջիկների իրավունքների ու բռնության զոհերի շահերի պաշտպանությանը․ ՄԻՊԳործակարգավարական խորհրդակցություն Երևանի քաղաքապետարանում. ուղիղ հեռարձակումՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՍուրենավանի մոտակայքում «Նիսան»-ը բախվել քարին և բռնկվել․ հայտնաբերվել է երեք այրված դիՀայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը ՄԱԿ-ի Կանոնադրության սկզբունքներինՊԵԿ-ը հերքել է Բագրատաշենի մաքսակետի աշխատանքի խափանման մասին տեղեկություններըՖրանսիայում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է տասնմեկ մարդԵՄ-ն 5 միլիոն եվրո օգնություն է հատկացրել երկրաշարժից տուժած ՎենեսուելայինՀայաստանում էապես աճել են կենսաթոշակների չափերըԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են դադարեցնել փոխադարձ հարվածները․ AxiosՌուսաստանի ավելի քան 50 շրջաններում վառելիքի պակաս է արձանագրվել
Հայաստան

Զարեհ Սինանյանը խուլիգան է անվանել Հայաստանի ցուցարարներին․ մանրամասներ Սինանյանի դեմ անցկացված ակցիայից

Լոս Անջելեսում հայկական համայնքի հետ հանդիպմանը սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱՄՆ հայկական համայնքի ներկայացուցիչ, ակցիայի մասնակից Վիգեն Սոսիկյանը։

«Զարեհ Սինանյանի այցը գաղտնի էր պահվում հայկական համայնքից, մեզ նախօրոք չեն ասել հանդիպման մասին։ Մենք հանկարծակի իմացանք, որ ինքը Չիկագոյում է եւ որ պետք է գա Լոս Անջելես՝ հայկական համայնքի հետ հանդիպելու։ Դրանից հետո համայնքի ներկայուցուցիչները հավաքվել են սրահում՝ հանդիպման։ Զարեհ Սինանյանի՝ սենյակ մուտք գործելուց հետո ակցիայի մասնակիցներով մեր դժգոհությունը հայտնեցինք իրեն եւ իր իշխանության վարած հակահայկական քաղաքականությանը։ Հանդիպման կազմակերպիչները բավական կոշտ եւ գռեհիկ արտահայտություններ արեցին մեր հասցեին՝ փորձելով ձախողել մեր նախաձեռնությունը։ Նույնիսկ քաշքշուկ եղավ, բայց ցուցարարները շատ զուսպ էին եւ ազատեցին սրահը»,- նշեց Սոսիկյանը։

Վիգեն Սոսիկյանի խոսքով՝ ակցիայի մասնակիցների՝ սրահից դուրս գալուց հետո Սինանյանի հետ հանդիպմանը մնաց ընդամենը 15 հայ։

«Ընդորում՝ 15 հայերից մի քանիսը հենց հանդիպման կազմակերպիչներն էին։ Մինչդեռ 2018 թվականին Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանին հազարավոր հայեր դիմավորեցին նույն սրահում։ Սա վկայությունն է այն բանի, որ այս իշխանությունը վաղուց կորցրել է հարգանքը եւ հեղինակությունը հայերի մոտ»,- նկատեց Վիգեն Սոսիկյանը։

Ակցիայի մասնակցի խոսքով՝ սրահից դուրս գալուց կարճ ժամանակ անց ինքը որոշել է վերադառնալ սրահ՝ Զարեհ Սինանյանին հարցնելու՝ Արցախը կարո՞ղ է լինել Ադրբեջանի կազմում։

«Մոտ 15 րոպե ես սպասեցի իմ հարցը տալուն, եւ այդ ընթացքում որեւէ խոսք չեղավ Արցախի մասին․ ասես դա չէ մեր օրհասական հարցը։ Փոխարենը Զարեհ Սինանյանը Հայաստանի ցուցարարներին խուլիգան անվանեց։ Ես իրեն հարցրի՝ Զարեհ, ճի՞շտ է, որ Արցախը լինի Արդբեջանի կազմում, թե՝ ոչ։ Ինքը փորձեց տարբեր կերպ խուսափել հարցից, ասաց՝ ոչ մի հայ չի ուզի, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում։ Նորից հարցրի՝ ուրեմն՝ ձեզ համար ե՞ւս Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, եւ նա համաձայնեց։ Սա լրջագույն շեղում է Նիկոլի տեսակետից։ Նշանակում է, որ Սինանյանը դա ասաց կամ ճնշման տակ, կամ էլ, իրոք, այդպես է մտածում, եւ իր ու Նիկոլ Փաշինյանի միջեւ ճեղքեր են առաջացել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ըստ Վիգեն Սոսիկյանի՝ Զարեհ Սինանյանը կապ չի պահում հայկական համայնքի հետ։

«Մեզ համար Զարեհը սփյուռքի Նիկոլն է։ Եվ ինչպես Նիկոլը շփում չունի Հայաստանում հասարակության հետ, այնպես էլ Զարեհը մեզ հետ չունի։ Իրենք կարծում են, թե սփյուռքում իրենց մի քանի կողմնակիցների հետ հանդիպելով կապ են պահպանում Հայաստանի եւ սփյուռքի միջեւ եւ կոծկում են իրենց դավաճանությունը»,- հավելեց Վիգեն Սոսիկյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հանդիպումը Լոս Անջելեսի հայ համայնքի հետ տապալվել է։ Համացանցում հրապարակված տեսանյութում երեւում է, որ երբ Զարեհ Սինանյանը մտնում է դահլիճ, մասնակիցները «Զարեհ՝ դավաճան» վանկարկումներով են դիմավորում նրան։

Իրավիճակն ավելի լարվեց. հանդիպման մասնակիցները վանկարկեցին՝ «Արցախը հայկական է, Նիկոլը թուրքական է», «Նիկոլ՝ թուրք», «Նիկոլ՝ դավաճան», «Զարեհ՝ դավաճան»: Այդ ընթացքում Զարեհ Սինանյանը լքեց դահլիճը։

Լոս Անջելեսի հայ համայնքը «Արցախը հայկական է, Նիկոլը թուրքական է» վանկարկումներով է դիմավորել Զարեհ Սինանյանին